Հայոց լեզու, Մայրենի

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը

Ես ամառային արցակորդներին կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» Այս հեքիաթը շատ հետաքրքիր էր ինձ համար: Ես խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը , քանի որ այն շատ զվարճալի էր և միևնույն ժամանակ  շատ ուսուցողական: Ինձ այս հեքիաթը սովորեցրեց, միշտ ուժեղ լինել, չտխրել և երբեք չհանձնվել:

Գրքից իմ սիրած հատվածը սա էր

— Հիմա մենք բլիթներ կթխենք:

Իսկ հետո երեք ձու վերցրեց ու վերև շպրտեց:

Մեկը շրխկաց նրա գլխին ու ջարդվեց,  դեղնուցն էլ ներքև հոսեց ու լղոզեց աչքերը: Բայց մյուս երկուսը հասցրեց ճարպկորեն որսալ կաթսայով, որի մեջ էլ հենց ջարդվեցին:Ես շատ եմ լսել, որ դեղնուցը օգտակար է մազերի համար, — ասաց Պիպին ու սրբեց աչքերը: — Կտեսնեք ՝ հիմա մազերս  էնպես կաճեն, թո՛ղ ու փախիր: Բրազիլիայում  ընդանրապես բոլոր մարդիկ գլխներին ձու քսած են ման գալիս, դրա համար էլ ոչ մի ճաղատ մարդ չկա: Մենակ մի անգամ էր եղել, որ մի գիժ ծերուկ, փողանակ ձվերըմազերին քսեր, կերել էր: Վերջը էդ մարդու մազերը թափվեցին, ուերբ որ նաերևում էր փողոցում,  էնպիսի իրարանցում էր սկսվում, որ կարգուկանոն հաստատելու համար սպտիպված ոստիկանություն էին կանչում

Результаты поиска изображений по запросу "Пеппи Длинныйчулок"

Բնագիտություն

~Ինչ է բնությունը~

скачанные файлы
скачанные файлы (1)

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
  2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ: