Երկրաչափություն 9

Կանոնավոր բազմանկյուն

ա) Ոչ (անկյունները հավասար են, կողմերը ոչ)

բ) Ոչ (կողմերը հավասար են, անկյունները ոչ)

գ) Այո (կողմերը և անկյունները հավասար են)

6 — 2 = 4

4 x 180 = 720

720 : 6 = 120o

(n — 2) x 180/n = 150

180n — 360 = 150n

30n = 360

n = 12

180 — 20 = 160

(n — 2) x 180/n = 160

180n — 360 = 160n

20n = 360

n = 18

324 : 2 = 162

(n — 2) x 180/n = 162

180n — 360 = 162n

18n = 360

n = 20

280 : 20 = 14 սմ

(8 — 2) x 180/8 = 135

180 — 135 = 45

(6 — 2) x 180/6 = 120

AC = 62 + 62 — 2 x 6 x 6 x cos 120

AC = 36 + 36 + 72 x 1/2 = 108

(12 — 2) x 180/12 = 150

180 — 150 = 30

30 + 90 = 120

180 — 120 = 60

Այո, և ներգծել և արտագծել:

Կենտրոնները համընկնում են:

Քանի որ OM — ը A1An միջնուղղահայացն է | => <A1MO = 90o

Պատ.՝ 90օ

Հանրահաշիվ 9

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՅԻԱՌԱՋԻՆ N ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ

a1 = 1

a2 = 3

a3 = 5

a50 = 99

___

S50 = ?

S = (a1 + an)/2 x n \\\ S = (2a1 + d(n — 1))/2 x n

S50 = (1 + 99)/2 x 50

S50 = 100/2 x 50 = 50 x 50 = 2500

Պատ.՝ 2500:

a1 = 12

__

96 : 4 = 24

24 — 2 = 22

__

a22 = 96

S22 = (12 + 96)/2 x 22 = 54 x 22 = 1188

a1 = 7

a10 = 97

S10 = (7 + 97)/2 x 10 = 52 x 10 = 520

a1 = 15

a15 = 1

S15 = (15 + 1)/2 x 15 = 120

a1 = 25

a2 = 23

a3 = 21

a10 = 7

S10 = (25 + 7)/2 x 10 = 160

a1 = 4000

a2 = 4400

a12 = 8400

S12 = (4000 + 8400)/2 x 12 = 74400

Ֆիզիկա 9

Հաստատուն մագնիսներ.։Մագնիսական դաշտ:Մագնիսական գծեր:

Թեման.Հաստատուն մագնիսներ.։Մագնիսական դաշտ:Մագնիսական գծեր:

Լաբորատոր աշխատանք.մագնիսների մագնիսական դաշտի մագնիսական գծերի ուսումնասիրությունը,օգտագործելով մագնիսական սլաքները

Դասարանում քննարկվող հարցեր

1․Ի՞նչ նյութեր է զգում մագնիսը

Մագնիսը ձգում է երկաթ, նիկել, կոբալտ և դրանց համաձուլվածքները։

2․Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ։

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են մագնիսական հատկությունները՝ առանց արտաքին ազդեցության։

3․Մագնիսի ո՞ր մասերն են անվանում մագնիսի  բևեռներ։

Մագնիսի ծայրերը կոչվում են բևեռներ՝ Հյուսիսային բևեռ. Հարավային բևեռ

4․Ինչպե՞ս են փոխազբում մագնիսների նույնանուն բևեռները և տարանուն բևեռները։

Նույնանուն բևեռները — վանում են իրար

Տարանուն բևեռները — ձգում են իրար

5.՞Ինչ են մագնիսական դաշտի գծերը

Դրանք երևակայական գծեր են, որոնք ցույց են տալիս դաշտի ուղղությունը (հյուսիսից դեպի հարավ)։

6.Ի՞նչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը

Մեծացնել հոսանքի ուժը, ավելացնել գալարների թիվը, դնել երկաթե միջուկ

7.Ի՞նչու կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտը ուժեղանում է

Քանի որ յուրաքանչյուր գալար ստեղծում է իր դաշտը, և դրանք գումարվում են իրար։

4.Ինչո՞ւ կոճի ներսում միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է

Քանի որ երկաթը լավ «անցկացնում» է մագնիսական դաշտը և ուժեղացնում այն։ 

Է .Ղազարյանի   դասագրքից էջ 73մինչև  էջ77-ը

Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ112-ից մինչև էջ 116

Գրականություն

Շիրվանզադեի ,,Արտիստը,,

Առաջին մաս

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

կոնտրալտո – կանացի ցածր ձայնի տեսակ երգեցողության մեջ

մելամաղձիկ – տխուր

2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:

Պատմողը հայտնվում է շատ կենդանի և բազմազգ միջավայրում։ Նա ապրում է մի տան մեջ, որտեղ բնակվում են տարբեր ազգերի մարդիկ՝ հատկապես իտալացիներ։ Տանը միշտ կա աղմուկ, ուրախություն, երգ ու երաժշտություն։ Մարդիկ միասին են ճաշում, զվարճանում, պարում, կատակում։

3. Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի

Պատմողը Լևոնին տեսնում է որպես 16–17 տարեկան, նիհար ու գունատ պատանի, նուրբ և գեղեցիկ դիմագծերով, մելամաղձիկ, տխուր աչքերով, հեզ ու համակրելի

Բ. ըստ հարևանների

Հարևանները Լևոնին ներկայացնում են որպես իսկական արտիստ, բայց ոչ միայն մասնագիտությամբ, այլ նաև հոգով, շատ տաղանդավորհպարտ, բայց միևնույն ժամանակ հեզ տխուր և դժբախտ:

Երկրորդ մաս

Առաջադրանքներ

1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Լևոնի հայրը եղել է թատրոնական վարսավիր և շատ գեղարվեստասեր մարդ։ Նա սիրահարվում է մի երգչուհու, բայց նրա սերը մնում է անպատասխան։ Դրա պատճառով նա դառնում է ծաղրի առարկա, սկսում է խմել, կորցնում է աշխատանքը և վերջում մահանում է հիվանդությունից՝ թողնելով ընտանիքին ծանր վիճակում։

2. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:

Լևոնը ներկայացվում է որպես անհնազանդ և փչացած որդի, միշտ թատրոնում շրջող, գիշեր-ցերեկ չքնող, հոր ճանապարհով գնացող:

3. Վերնագրի՛ր այս հատվածը:

«Խեղճ արտիստի ճակատագիրը»

4. Որ հատվածից է երևում, որ Լևոնը.

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Բ. համարձակ է

Գ. արվեստասեր է

Ոչ մի ներկայացում բաց չի թողնում

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Կամաց-կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետ:

Երրորդ մաս

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

կլակյորներ – մարդիկ, ովքեր հատուկ վարձվում են թատրոնում ծափահարելու համար:

բենեֆիս – ներկայացում, որը նվիրված է մեկ արտիստի

2. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 

Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար:

3. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

Լևոնը ծրագրեր էր վաճառում, ստատիստի փոքր դերեր էր խաղում, օգնում էր արտիստներին տարբեր գործերով, միշտ հետևում էր ներկայացումներին և ուսումնասիրում արվեստը:

4. Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա:

Լևոնի հայրը բարի և զգայուն մարդ էր, շատ էր սիրում արվեստը, սիրում էր իր որդուն, ցանկանում էր, որ որդին կրթություն ստանա:

 

5. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Այսինքն՝ կնոջ աչքերից երևում էր, որ նա եսասեր է և մտածում է միայն իր մասին։ Չնայած նրա աչքերը գեղեցիկ և կենդանի էին, նրա ներքին աշխարհը այդքան լավը չէր։ Նա ավելի շատ կենտրոնացած էր իր ցավերի վրա, քան որդու վիճակի։

Չորորդ մաս

Առաջադրանքներ


1. Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

Լևոնի ընկերներներն են Չաուշենկոն և Իցկո Մարգուլիսը:

Չաուշենկոն պատանյակ է՝ հնամաշ հագուստով, բայց նոր գլխարկով, ունի հրեական արտաքին, դեղնագույն աչքեր, կարմրեր մազեր և համակրելի դեմք՝ փոքրիկ թերություններով։ Նա սիրում է մարդկանց հետ ծանոթանալ և իր բանաստեղծություններով կապ հաստատել նրանց հետ։

Իցկո Մարգուլիսը ավելի հասուն է՝ մոտ 25 տարեկան, նիհար, գունատ, երկարավուն դեմքով և փոքրիկ աչքերով, հագնված սև սյուրտուկով և թիկնոցավոր վերարկուով։ Նա զբաղվում է լրագիր վաճառքով, թատրոններում ծառայում և անհրաժեշտության դեպքում փողոցում կոշիկներ է սրբում։


2. Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:

Գեղարվեստը, իմ կարծիքով, մարդկային զգացմունքների, գաղափարների և գեղեցկության արտահայտումն է՝ ստեղծագործությունների միջոցով։ Դա միջոց է՝ տպավորություն թողնելու, հոգևոր կապ ստեղծելու և մտքերը արտահայտելու մարդկանց հետ։ Գեղարվեստը սահմանափակված չէ նյութական արժեքով, այն գոյություն ունի սիրո, նվիրումի և զգայական վայելքի շնորհիվ։


3. Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Լևոնը շատ է սիրում մորը, նույնիսկ երբ նրա հանդիմանությունները նրան վշտացնում են, բայց նրա համար դժվար է լիովին ենթարկվել նրա կամքին և պահպանել իր ազատությունը։

Հինգերորդ մաս

Վեցերորդ մաս

Յոթերորդ մաս

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

Աղբակույտ, ամպհովանի, աղբյուր, խաբկանք /բ-պ/ 

Անբիծ,անբասիր, ամփոփել, ամբոխ, անպատճառ /մ-ն/

Տնօրեն, սալորօղի, օդանավ, չօգտվել /օ-ո/ 

Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։ 

2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։ 

Հուշարձան-կոթող, հայ-ռուսական, փոքր-ինչ, մուգ կանաչ, չորսից հինգ, իննսունամյա, մանր-մունր, սերնդեսերունդ, առ այն, բուժզննում։

3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։ 

նորաոճ (վո), անձրևորդ (o), անորակ (o), փղոսկր (o)։ 

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Ծաղկաշղթա — ծաղիկ (ի — ն սղվեց)

կենդանական — կենադի (ի — ն սղվեց)

հոգյակ — հոգի (ի > յ)

գլխավոր — գլուխ (ու > ը)

փախստական — փախուստ (ու > ը)

գունավոր — գույն (ույ > ու)

սառցահատ — սառույց (ույ — ը սղվեց)

մատենադարան — մատյան (յա > ե)

գերություն — գերի (ի — ն սղվեց)

մանրախնդիր — մանր (ը — ն սղվեց)

5. Գրե՛ք  տրված տառակապակցությունների թվային արժեքները։ 

Ժե,  իա, մլ, ժթ

15, 21, 230, 19

6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։ 

Առակագրությունն ունեցել է բանահյուսական ծագում։

Մխիթար Գոշն օգտվել է նաև Եզոպոսի առակներից։

Դավիթը չի կոտորում Մսրա Մելիքի զորքին։ 

Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։ 

7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։ 

Վեցերորդ — դասական,

մեկ երրորդ — կոտորակային

հազարական — բաշխական

քսաներեք — քանակական

ութական — բաշխական

վեց-վեց — բաշխական

8.  Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։ 

Խորշակ — տաք քամի

ահ — սարսափ

մեգ — մառախուղ

խրթին — բարդ

արտևանունք — թարթիչ

9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։ 

Երեխան ուզում էր պատասխանել հարցին, բայց վախենում էր սխալվելուց։

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք, 

Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի, 

Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք, 

Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։ 

11. Նշի՛ր համեմատությունները։ 

Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։ 

Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։

Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Հուր ու բոց էր թափվում Վանի՝ հրդեհից խուճապահար բնակիչների գլխին։

Քաղաքը հրդեհի էին մատնել Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու՝ Պարսկաստանից բերած զորագնդերը։ 

Ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։ 

Այս մտքով ոգևորվելով՝ Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։ 

13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։

2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։ 

3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։

4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։ 

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Մենք երախտապարտ (շնորհակալ) ենք այն անշահախնդիր բժշկից (բժշկին), ով փրկեց մեր հարազատի կյանքը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Ներկաներից (ներկաների) մի մասը խիստ զարմացած էր։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ, կռվի ել նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ, քո զենքով ու հավատով օգնի՛ր մեզ։

 հավատ, կռվի ելնել, ես, դատել