Չարենցը այս բանաստեղծությամբ ցույց է տալիս իր մեծ սերը դեպի իր հայրենիքը՝ Հայաստան։ Նա ասում է, որ սիրում է Հայաստանի բնությունը, երգերը, ծաղիկները և մարդկանց։ Բանաստեղծը հիշում է նաև հին քաղաքները, գրքերը և ժողովրդի պատմությունը։ ԹեևՀայաստանը շատ դժվարություններ է ունեցել, նա միևնույն է շարունակում է սիրել իր երկիրը։
Չարենցը այս բանաստեղծությամբ հիմնականում պատմում է իր մասին՝ իր զգացումների, կարոտի և մենակության մասին։ Նա ցույց է տալիս, թե ինչպես բնությունը՝ լեռներն ու լճերը, ու գիշերվա աստղերը, օգնում են իրեն հասկանալ իր հոգին ու մտքերը, և ինչպես այդ գեղեցիկ պատկերներն արթնացնում են նրա հիշողությունները և ներքին զգացումները։
Այս բանաստեղծությունը Չարենցի կարոտն ու օտարության զգացումն է ցույց տալիս. նա հեռու է իր հայրենիքից, օտար քաղաքում է, և կյանքն ու մարդիկ նրան տարօրինակ են թվում. նույն ժամանակ նրա սիրտը լի է հիշողություններով, անցյալի հանդեպ կապվածությամբ, և երազանքները նրան պահում են բարձր ու ազատ. Նա հիշում է նաև Կարինե Քոթանճյանին ու հորդորում նրան մնալ խաղաղ ու բարով, անգամ հեռու լինելով:
Զարենցը այս բանաստեղծությամբ ներկայացնում է իր մոր մասին, թե ինչպես է մտածում իր որդու մասին և կարոտում նրան, մտածելով, թե ուր է գնացել:
Այս բանաստեղծությունը խոսում է կյանքի անցողիկության և ժամանակի անընդհատ շարժման մասին։ Չարենցը ցույց է տալիս, որ գարունը, վարդերը, երգերն ու սիրո զգացումները կրկին կգան, բայց մարդիկ ու զգացմունքները փոխվում են, իսկ մնում են միայն հիշողությունները, ապրումների հետքերը և մահվան անշրջելիությունը։



