Մուտացիաներ։Էջ՝ 67-68։
1․Ի՞նչ են մուտացիաները և ինչպիսի՞ փոփոխություններ կարող են առաջացնել օրգանիզմի գենետիկական նյութում։
Մուտացիաները գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) հանկարծակի և ժառանգվող փոփոխություններն են։ Դրանք կարող են փոխել գենի կառուցվածքը, քրոմոսոմի կառուցվածքը կամ քրոմոսոմների թիվը։
2․Ի՞նչ տարբերություն կա գենային, քրոմոսոմային և գենոմային մուտացիաների միջև։
Գենային մուտացիա՝ փոփոխություն է մեկ գենի ներսում (ԴՆԹ-ի նուկլեոտիդների փոփոխություն)։
Քրոմոսոմային մուտացիա՝ քրոմոսոմի կառուցվածքի փոփոխություն է։
Գենոմային մուտացիա՝ բջջում քրոմոսոմների թվի փոփոխություն է։
3․Որո՞նք են մուտացիաների առաջացման հիմնական պատճառները (մուտագենները) և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք օրգանիզմի վրա։
Մուտացիաների առաջացման հիմնական պատճառները կոչվում են մուտագեններ։ Դրանք կարող են լինել ֆիզիկական (ճառագայթում), քիմիական (որոշ նյութեր), կենսաբանական գործոններ։ Դրանք կարող են փոխել ԴՆԹ-ն և ազդել օրգանիզմի հատկությունների վրա։
4․Ինչու՞ են որոշ մուտացիաներ վնասակար, իսկ որոշները կարող են նույնիսկ օգտակար լինել օրգանիզմի համար։
Որոշ մուտացիաներ վնասակար են, որովհետև խանգարում են օրգանիզմի նորմալ աշխատանքին։ Մյուսները չեզոք են, իսկ որոշները կարող են լինել օգտակար, եթե օգնում են օրգանիզմին ավելի լավ հարմարվել միջավայրին։
5․Ինչպե՞ս են մուտացիաները նպաստում կենսաբանական բազմազանության և էվոլյուցիայի առաջացմանը։
Մուտացիաները ստեղծում են նոր ժառանգական հատկություններ։ Այդ փոփոխությունները մեծացնում են օրգանիզմների տարբերությունը, և բնական ընտրության միջոցով նպաստում են կենսաբանական բազմազանության և էվոլյուցիայի առաջացմանը։
