Խոսքերը մեծ ուժ ունեն, հատկապես եթե դրանք ասվում են համառորեն ու անընդհատ: Այդպես մարդը կարող է ակամա հավատալ այդ խոսքերին և գնալ անսպասելի քայլերի: Այդպիսի ուժ ունեցավ Թըմկա տիրուհու վրա, աշուղի երգերը: Բայց նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր ավելի ուժեղ են և կայացած: Եվ նրանց իրենց ճանապարհից շեղելը անհնարին է: Նրանք պայքարող և դժվարություններից չվախեցող մարդիկ են: Այդպիսին էր Այծեմնիկը, որը անգամ կյանքի գնով պատրաստ էր պաշտպանել իր հայրենիքը: Իսկ Թըմկա տիրուհին թագի փայլից կուրացած գնաց դավաճանության:
Մինչև արարք կատարելը, յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, կշռադատի արարքի հետևանքների մասին, ապա նոր որոշում կայացնի: Իսկ եթե մարդ գործում է հիպնոսի ազդեցության տակ , ապա նրա սխալվելու հավանականությունը մեծանում է: բայց ամեն դեպքում, դա իրենց չի արդարացնում, քանի որ արարքը ունենում է դժվար հետևանքներ: Իմ կարծիքով, Թըմկա տիրուհին կարող էր չենթարկվեր Նադիր շահի խորամանկությանը: Եթե լիներ ավելի վստահ և ուժեղ, կկարողանար ոչ միայն չտրվեր խորամանկ խոսքերի ուժին, այլ նաև կօգներ քաջ ամուսնուն և կլիներ միշտ նրա կողքին: Բայց չնայած դրան, Թըմկա տիրուհին հավատաց, որ նա արժանի է ավելիին քան ունի: Դա բավական էր, որ նրա գնար և դավաճաներ իր սիրելիին, ընդհամենը գահի համար: Իսկ երբ հասկացավ իր գործած արարքի նողկանքը, սառը ցնցուխի դեր կատարեց, և չվախենալով շահից ասաց այն, որ նա զղջում է, բայց գահ ստանալու տեղը, ստացավ այն ինչի արժանացավ՝ այսինքն մահ: Եթե ես համեմատեմ Այծեմնիկին և Թըմկա տիրուհուն, կասեմ որ բոլորս պետք է լինենք ինչպես Այծեմնիկը, քանի որ գիտակցական մահը անմահություն է , իսկ անգիտակից մահը՝ ուղղակի մահ: Վատ արարք գործելով, դու արժանանում ես անեծքի, իսկ լավ արարքը միշտ գովասանքի և լավ հիշողության է արժանի:
Այսպիսով՝ կարելի է ասել, որ ոչ ոք պաշտպանված չէ վատ արարք գործելուց: Սակայն ուժեղ և իրենց անելիքը իմացող մարդիկ շատ քիչ են սխալվում և նրանց յուրաքանչյուր արարք մտածված և կանխատեսելի է: Յուրաքանչյուրս արդեն գիտենք և տարբերում ենք լավը վատից, և մեր արարքները հիմնված են մեր ընտրության վրա: Ընտրություն կատարելիս մարդ կարող է սխալվել, բայց կան սխալներ, որոնք կյանք են արժենում: Իսկ փոքր սխալները միշտ կարելի ուղղել և դրանցից դասեր քաղել: Օրինակ եթե ես հայտնվեի դժվար իրավիճակում, կփորձեի շարժվել լավի և վատի իմ պատկերացումներով, քանի որ ես արդեն կոնկրետ կարող եմ տարբերել , թե որ արարքն է լավ, և որը՝ վատ:




