Ժառանգական փոփոխություններ։Էջ64-65
1 Ի՞նչ են ժառանգական փոփոխությունները։
Ինչո՞ւ են դրանք փոխանցվում ծնողներից սերունդներին։
Ժառանգական փոփոխությունները այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում գեներում կամ քրոմոսոմներում և կարող են փոխանցվել ծնողներից երեխաներին։ Որովհետև դրանք գտնվում են գենետիկական նյութում (գեներում), իսկ գեները սեռական բջիջներով փոխանցվում են ծնողներից երեխաներին։
2 Ո՞րն է տարբերությունը ժառանգական և ոչ ժառանգական փոփոխությունների միջև։
Բերեք յուրաքանչյուրի մեկ օրինակ։
Ժառանգական փոփոխությունները կապված են գեների փոփոխության հետ և փոխանցվում են ծնողներից երեխաներին։ Ոչ ժառանգական փոփոխությունները առաջանում են միջավայրի ազդեցությամբ և չեն փոխանցվում երեխաներին։ Ժառանգական փոփոխության օրինակ է աչքերի գույնը, իսկ ոչ ժառանգական փոփոխության օրինակ է արևից մաշկի մգանալը։
3 Ի՞նչ է մուտացիան։
Ինչպիսի՞ գործոններ կարող են առաջացնել մուտացիաներ (բերեք օրինակներ)։
Մուտացիա նշանակում է գեներում կամ քրոմոսոմներում տեղի ունեցող փոփոխություն, որը կարող է փոխանցվել սերունդներին: Մուտացիաներ կարող են առաջացնել ներքին գործոններ, օրինակ սխալներ, բջջային բաժանման ժամանակ և արտաքին գործոններ, օրինակ ռադիացիա որոշ քիմիական նյութեր ջերմաստիճանի փոփոխություն:
4 Ինչպե՞ս կարող են շրջակա միջավայրի գործոնները ազդել ժառանգական փոփոխությունների առաջացման վրա։
Նշեք առնվազն երկու գործոն։
Շրջակա միջավայրի գործոնները կարող են ազդել գեների վրա և առաջացնել մուտացիաներ կամ նոր հատկանիշներ: Օրինակ՝ բարձր ռադիացիան և որոշ քիմիական նյութերը կարող են փոխել գեները և ստեղծել ժառանգական փոփոխություններ:
5 Ինչո՞ւ են ժառանգական փոփոխությունները կարևոր էվոլյուցիայի համար։
Ինչպե՞ս են դրանք նպաստում օրգանիզմների բազմազանությանը։
Ժառանգական փոփոխությունները կարևոր են էվոլյուցիայի համար որովհետև դրանք ստեղծում են նոր հատկանիշներ որոնք կարող են օգնել օրգանիզմներին գոյատևել Այս փոփոխությունները նպաստում են օրգանիզմների բազմազանությանը քանի որ նոր հատկանիշները տարբեր համակցություններ ստեղծում են և յուրաքանչյուր սերունդը կարող է տարբերվել մյուսներից