Առաջադրանք
Գրել այս թեմաներով էսսեներ։
Նռնենիներ, սփյուռքի ձևավորումը
Հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերի առջև կանգնած էին բազմաթիվ դժվարություններ՝ սկսած նյութական խնդիրներից, աշխատանք գտնելու դժվարությունից, մինչև մշակութային և հոգևոր ինքնության պահպանման մարտահրավերներ։ Սփյուռքը ձևավորվեց հենց այդ դժվարությունների արդյունքում և նրա հիմնական առաքելությունն էր պահպանել հայի ինքնությունը, լեզուն, մշակույթը ու հավատը՝ նույնիսկ հայրենիքից հեռու, ապահովելով ազգային արժեքների շարունակությունը։
հայրենազրկված հայերի ամենամեծ խնդիրներից մեկը ոչ միայն նյութական դժվարություններն էին, այլև ազգային ինքնության պահպանման մարտահրավերը։ Գեղարվեստական հատվածում՝ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքում, մենք տեսնում ենք, թե ինչպես հայերը, կորցնելով իրենց հողը ու ունեցվածքը, շարունակում են հոգ տանել իրենց մշակույթին ու աշխատանքին, փորձելով պահել իրենց կապը հայրենիքի հետ։ Նռնենիների այգու կորուստը խորհրդանշում է դժվարությունները, որոնք ստիպեցին սփյուռքահայերին հարմարվել նոր պայմաններին, բայց նրանց ջանքերը ցույց են տալիս ազգային ինքնությունը պահպանելու վճռականությունը։
Պատմական փաստերը ևս վկայում են, որ Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված ցեղասպանությունը և բռնագաղթը հայերին ստիպեց հաստատվել տարբեր երկրներում՝ Սիրիայում, Միջագետքում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլն։ Սփյուռքահայերը ստիպված էին աշխատել ծանր ու ցածր վարձատրվող աշխատանքներում և դիմակայել տեղացիների բացասական վերաբերմունքին, սակայն պահպանեցին իրենց լեզուն, մշակույթը և հավատը, ինչը ցույց է տալիս, թե որքան կարևոր էր Սփյուռքը նրանց ինքնության պահպանման համար։
Այսպիսով՝ հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերը կանգնած էին բազմաթիվ դժվարությունների առաջ, սակայն Սփյուռքը կարևոր դեր խաղաց նրանց ինքնության պահպանման գործում՝ ամրապնդելով լեզուն, մշակույթը, հավատն ու ազգային հիշողությունը։ Սփյուռքը դարձավ այն հենարանը, որը թույլ տվեց հայ ժողովրդին պահել իր ինքնությունը, պահպանել ազգային միասնությունը և փոխանցել արժեքները հաջորդ սերունդներին նույնիսկ դժվար ու խորթ պայմաններում։
Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Տիգրան և Աժդահակ»։ Երվանդական Հայաստան
Տիգրան I Երվանդյանը հայ պատմության կարևորագույն պետական և քաղաքական գործիչներից է։ Նրա կառավարման ժամանակ Հայաստանը ոչ միայն պահպանեց իր անկախությունը, այլև ամրապնդեց դիրքերը տարածաշրջանում։ Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝կարելի է հասկանալ, թե ինչպիսին էր նա որպես առաջնորդ և ինչ ազդեցություն ունեցավ իր ժամանակաշրջանի պետական ու քաղաքական կյանքում։
Տիգրան Երվանդյանը հանդես է գալիս որպես հզոր, խելացի և հեռատես քաղաքական գործիչ, ով կարողանում էր ճիշտ որոշումներ կայացնել և ամրապնդել իր պետությունը։ Գեղարվեստական հատվածում՝ Մովսես Խորենացու «Տիգրան և Աժդահակ» ստեղծագործությունում, Տիգրանի կերպարը ներկայացվում է որպես ուժեղ և վտանգավոր հակառակորդ։ Աժդահակի տեսած երազը խորհրդանշում է Տիգրանի ուժն ու ապագա հաղթանակը։ Երազում նկարագրված դյուցազնական կերպարը, որը հարձակվում է և հաղթում, ցույց է տալիս, որ Տիգրանը ընկալվում էր որպես հզոր առաջնորդ, որի դեմ նույնիսկ թշնամիներն էին վախ զգում։ Պատմական հատվածում Տիգրան Երվանդյանը ևս ներկայացվում է որպես խելացի և ազդեցիկ թագավոր։ Նա դաշնակցեց Կյուրոս Մեծի հետ և մասնակցեց Մարաստանի տապալմանը։ Այս քայլը ցույց է տալիս նրա քաղաքական հեռատեսությունը, քանի որ ճիշտ դաշնակցություն ընտրելով՝ նա ամրապնդեց Հայաստանի դիրքերը։ Բացի այդ, նրա իշխանությունը տարածվում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան տարածքների վրա, ինչը վկայում է նրա պետական հզորության մասին։
Այսպիսով՝ Տիգրան I Երվանդյանը եղել է ուժեղ, խելացի և հեռատես պետական ու քաղաքական գործիչ, ով կարողացել է միաժամանակ հաջողություններ գրանցել թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ոլորտներում։ Գեղարվեստական և պատմական աղբյուրների համադրումը ցույց է տալիս, որ նրա կերպարը ոչ միայն իրականում ազդեցիկ էր, այլ նաև պահպանվել է ժողովրդի հիշողության մեջ որպես հերոսական և օրինակելի առաջնորդ։
Հայաստանը 525 թվականին
Տիգրան I Երվանդյանը հայ պատմության կարևորագույն պետական և քաղաքական գործիչներից է։ Նրա կառավարման ժամանակ Հայաստանը ոչ միայն պահպանեց իր անկախությունը, այլև ամրապնդեց դիրքերը տարածաշրջանում։ Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝կարելի է հասկանալ, թե ինչպիսին էր նա որպես առաջնորդ և ինչ ազդեցություն ունեցավ իր ժամանակաշրջանի պետական ու քաղաքական կյանքում։
Տիգրան Երվանդյանը հանդես է գալիս որպես հզոր, խելացի և հեռատես քաղաքական գործիչ, ով կարողանում էր ճիշտ որոշումներ կայացնել և ամրապնդել իր պետությունը։
Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Քելե, լաո», Ազգային զարթոնքը
Ինչու՞ է կարևոր հիշել մեր պատմությունը և գրականությունը, և ինչպե՞ս կարող է այն մեզ օգնել մեր ապագան կառուցել։
Պատմության հիշողությունը պահում է ազգի ինքնությունը, իսկ գրականությունը չի թողնում, որ կարոտի բոցը մարի: այդ երկու հզոր գործոնները իրար օգնելով մեր հիշողության մեջ վառ են պահում, թե ով ենք մենք և որտեղից ենք գալիս, և ստիպում են մեզ երազել մեր գնալիք ճանապարհի մասին: Այս ամենը մեզ օգնում է դասեր քաղել անցյալ դեպքերից և շարժվել առաջ, կատարելագործելու մեզ, իրար օգնել, որպեսզի կարողանանք հասնել մեր բաղձալի նպատակներին:
Մեր ազգը անկախ իր բնակության վայրից, ունի կարոտ իր սրտում, և թաքուն պահված ցանկություն՝ վերացնել պատնեշները և վերադառնալ տուն: Սիլվա Կապուտիկյանը իր «Քելե լաո» ստեղծագործության մեջ պնդում է, որ դա պետք է լինի մեր ազգային գաղափարախոսությունը: Այսինքն յուրաքանչյուր հայ, պետք է աշխատի ու ձգտի նաև մեր նահատակների փոխարեն, և կարողանա հասնի իր նպատակներին: Այս ստեղծագործությունում հեղինակը մեզ տալիս է մեր յուրաքանչյուրի հոգում ծվարած հույսի իրականանալի լինելու գաղափարը: Մեզ մնում է լավ աշխատել, ճիշտ ուղղությամբ շարժվել, որպեսզի այս խառը ժամանակներում չհայտնվենք նույն իրավիճակում: Իսկ Ազատությունը մեր ազգին հետ վերադարձրեց մեր ինքնությունը՝ մեր երազանքները, ձգտումները: Եթե չլինել Զարոբյանի նման ազգասեր գործիչ և արթնացած ժողովրդի պահանջը, ապա դժվար է մտածել, թե ինչ կլինել մեզ հետ այժմ: Զարոբյանը կառուցեց 15 — թվերի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, որը ժողովրդի մեջ վառ է պահում մեր պատմությունը և գրականության նման փարոս է հանդիսանում մեր հիշողության համար:
Այսպիսով՝ պատմությունը, դա մեր ազգի կենսագրությունն է, իսկ այն ազգը, որը չունի կենսագրություն կամ մոռանում է այն, այդ ազգը դադարում է ուղղակի գոյություն ունենալ: Պատմությունը և գրականությունը այն գործիքներն են, որոնք ազգին ազգ են պահում: