Աշխարհագրություն 9

Արմավիրի մարզ

լրացուցիչ նյութ <<Որդան կարմիր>> արգելավայրի մասին

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Բնութագրե՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:

Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում՝ Արարատյան գոգավորությունում։ Հարավից և արևմուտքից սահմանակցում է Թուրքիային։ Մարզով անցնում են կարևոր ավտոճանապարհներ և երկաթուղի։

2. Վերլուծե՛ք Արմավիրի մարզի բնառեսուրսային ներուժը:

Մարզում շատ են բերրի և ոռոգվող հողերը, որոնք նպաստում են գյուղատնտեսությանը։ Կան նաև տուֆի, հրաբխային խարամի և աղի պաշարներ։ Ջրային ռեսուրսները քիչ են, բայց կան ջրանցքներ և Արարատյան արտեզյան ջրերը։

3. Օգտվելով համացանցից նկարագրի՛ր Էջմիածին և Մեծամոր քաղաքների կարևորությունը։

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ը, որը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնն է։
Մեծամոր քաղաքում գտնվում է Մեծամորի ատոմային էլեկտրակայան-ը, որը Հայաստանի գլխավոր էլեկտրաէներգիա արտադրող կայանն է։

4. Առանձնացրե՛ք Արմավիրի մարզի խոշոր, գերխոշոր և հայտնի գյուղերը:

Գերխոշոր գյուղեր են՝ Փարաքար, Սարդարապատ, Մարգարա։
Հայտնի խոշոր գյուղերից են՝ Դալարիկ, Մրգաշատ, Քարակերտ։

5. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Էլեկտրաէներգետիկան, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։

6. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Բանջարաբուծությունը, բոստանային մշակաբույսերի աճեցումը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը (ոչխարաբուծություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն)։

7. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց տաճար, Սարդարապատի հուշահամալիր,Մուսալեռի հուշահամալիր։

Գրականություն, Էսսեներ

Ի՞նչ դեր են ունեցել արդարությունն ու վեհանձնությունը մեր պատմության քառուղիներում և ազգային մտածողության ու արժեհամակարգի ձևավորման գործում։

Արդարությունն ու վեհանձնությունը պատմության ընթացքում եղել են այն կարևոր արժեքները, որոնք ձևավորել են ազգային մտածողությունը և առաջնորդել մարդկանց թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ։ Դրանք օգնել են ոչ միայն հաղթանակներ կերտել, այլ նաև պահպանել մարդկային արժանապատվությունն ու ազգային ինքնությունը։

Արդարությունն ու վեհանձնությունը ազգային հերոսների ամենակարևոր հատկանիշներն են, քանի որ հենց դրանք են նրանց առաջնորդել նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում։

Դա կարող ենք տեսնել Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործության մեջ։ Այստեղ Դավիթը, հաղթելով թշնամուն իր հզորությամբ, չի առաջնորդվում միայն վրեժով կամ կործանման ցանկությամբ։ Նա խոսում է թշնամու զինվորների հետ և կոչ է անում նրանց վերադառնալ իրենց հայրենիք՝ հիշեցնելով, որ բոլոր ժողովուրդներն ունեն իրենց տունն ու ընտանիքը։ Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ իսկական հերոսը ոչ միայն ուժեղ է, այլ նաև արդար և վեհանձն, ով փորձում է կանխել անիմաստ արյունահեղությունը։

Նույն գաղափարը կարելի է տեսնել պատմական հատվածում՝ Մուշեղ Մամիկոնյանի կերպարում։ Ատրպատականի ճակատամարտում նա հաղթում է պարսից Շապուհ II-ի զորքերին և մեծ հաղթանակ է տանում։ Սակայն նրա վեհանձնությունը հատկապես երևում է այն պահին, երբ նա հրամայում է վերադարձնել Շապուհի կանանոցը՝ չօգտվելով պատերազմի հաղթանակից անձնական կամ նվաստացուցիչ շահ ստանալու համար։ Այս քայլը մեծ հարգանք է առաջացնում նույնիսկ Շապուհ II-ի մոտ, քանի որ նա զարմանում է Մուշեղի ազնվությունից ու մարդկային բարձր արժեքներից։ Արդյունքում Շապուհը հրամայում է գավաթի վրա պատկերել Մուշեղի կերպարը՝ ճերմակ ձիու վրա նստած, և ամեն անգամ գինի խմելիս հիշում էր նրա խոսքը՝ «Ճերմակաձին գինի արբցէ»։ Այս դրվագը ցույց է տալիս, որ Մուշեղի վեհանձնությունը ստիպեց անգամ թշնամուն հարգել իրեն։

Այսպիսով՝ արդարությունն ու վեհանձնությունը հայկական ընտանիքներում դաստիարակվող և խրախուսվող կարևոր արժեքներ են։ Իսկական ուժը միայն ֆիզիկական կամ կոպիտ ուժը չէ, այլ նաև ազնվությունը, մարդկայնությունը և նույնիսկ թշնամու նկատմամբ արդար ու պատվաբեր վերաբերմունքը։ Արդարությունը միշտ մեծ դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ և շարունակելու է կարևոր մնալ նաև ապագայում։

Քիմիա 9

5.03.2026

Հարոգենները գտնվում են 7 խմբում, գլխավոր ենթակում:

Դրանք են ` F, Cl, Br, I

Առաջադրանք՝

Որոշել հալոգեն ատոմների բաղադրությունը

F = 19 — 9 = 10

Cl = 35 — 17 = 18

Br = 80 — 35 = 45

I = 127 — 53 = 74

Հալոգենների իզոտոպները՝

-17Cl35 (17 p, 18n)17e | 35 — 17 = 18

-17Cl37 (17 p, 20n)17e | 37 — 17 = 20

Թեման՝<<Հալոգեններ>>

Առաջադրանք 1. Ինչու°  են  7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին  անվանում <<հալոգեններ>>, որ° տարրերն են դրանք,ինչպիսի°  միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ։

Առաջադրանք 2. Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը, ատոմների կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում, գրեք  նյութերի օրինակներ  և  անվանեք։

Առաջադրանք  3.  Գրեք աղաթթվի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչպե՞ս են ստանում աղաթթուն  լաբորատորիայում և արդյունաբերության մեջ, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները։

Առաջադրանք 4. Աղաթթվի ո°ր աղի 0,9 %֊անոց լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>։ Կատարեք հաշվարկ.  500 գ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի° գրամ աղ և ջուր  պետք է վերցնել։

Առաջադրանք  5․ Ինչու° են հալոգենները համարվում կենսական տարրեր, որո°նք  են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում, պատասխանը հիմնավորեք։

Առաջադրանք  6․Ո՞ր բնագավառներում են կիրառում քլորը, աղաթթուն և կերակրի աղը։

Դասագրքից կատարել 46, 51,55,58 էջերի վարժությունները։