Էսսեներ, Իրավունք

Զանգվածային լրատվական միջոցներ

Զանգվածային լրատվական միջոցները կյանքի անբաժաննելի մասն են դարձել։ Դրանց մեջ մտնում են հեռուստատեսությունը, ռադիոն, ինչպես նաև ինտերնետը, կայքերը և սոցիալական ցանցերը։ Ամեն օր մենք տեղեկություններ ենք ստանում աշխարհի տարբեր տեղերից հենց այս միջոցների միջոցով։ Դրանք ոչ միայն փոխանցում են նորություններ, այլ նաև ձևավորում են մարդկանց մտածելակերպը, կարծիքներն ու վերաբերմունքը տարբեր երևույթների հանդեպ։

Զանգվածային լրատվական միջոցները մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա և կարող են ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար: Նախ՝ դրանք մարդկանց տեղեկացնում են կարևոր իրադարձությունների մասին։ Օրինակ՝ մարդիկ կարող են իմանալ պատերազմների, երկրի նորությունների կամ բացահայտումների մասին, ինչը օգնում է ավելի տեղեկացված լինել աշխարհում կատարվող փոփոխություններին։
Բացի այդ, լրատվամիջոցները կրթական դեր ունեն: տարբեր հաղորդումներ և հոդվածներ նպաստում են մարդկանց գիտելիքների ընդլայնմանը։ Շատերը հենց դրանց միջոցով են սովորում նոր լեզուներ, մշակույթներ կամ գիտական փաստեր։
Բայց մյուս կողմից՝ դրանք երբեմն կարող են տարածել սխալ տեղեկություններ։ Սա կարող է մարդկանց մոլորեցնել և ձևավորել սխալ կարծիքներ։ Հատկապես սոցիալական ցանցերում հաճախ տարածվում են չստուգված լուրեր, որոնք արագորեն ազդում են մարդկանց վրա։ Այսինքն, երբեմն լրատվական միջոցներ դիտելիս կամ լսելիս պետք չէ ամեն ինչին լիովին հավատալ: Անհրաժեշտ է նաև ինքնուրույն մտածել, համեմատել և փորձել հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում։

Այսպիսով՝ լրատվական միջոցները մեծ դեր են խաղում մեր կյանքում, մեզ տեղեկացնում են տարբեր իրադարձությունների մասին, սակայն երբեմն դրանք նույնպես կարող են սխալ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն փոխանցել։ Դրանց ճիշտ օգտագործումը շատ կարևոր է, քանի որ տեղեկությունը ուժ է թե՛ մտածելակերպության, թե՛ հարաբերությունների համար։


Իրավունք

Ապրիլի 20-26

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 16․ 
Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները /էլ․ դասագիրք, էջ 82-86/․
Լրացուցիչ նյութեր՝
Մարդու իրավունքների լուսաբանումը Հայաստանյան ԶԼՄ-ներում
ՀՀ օրենքը Զանգվածային լրատվության մասին

Առաջադրանք
1․ Լրատվության ի՞նչ միջոցներից եք ավելի շատ օգտվում /հեռուստատեսություն, թերթեր, ամսագրեր, համացանց, այլ աղբյուր/։ Ինչո՞վ է լրատվության այդ աղբյուրը նախընտրելի։

Ես ամենից շատ օգտվում եմ համացանցից, հատկապես սոցիալական ցանցերից ու լրատվական կայքերից։ Այն նախընտրելի է, որովհետև շատ արագ է. լուրը տեղի ունենալուն պես հայտնվում է հեռախոսիս մեջ։ Նաև հարմար է, որ կարող եմ ինքս ընտրել՝ ինչը կարդալ կամ նայել, և ցանկացած պահի կարող եմ գտնել ինձ հետաքրքրող հին լուրերը։


2․ Փորձե՛ք պարզաբանել, թե որոնք են համացանցային լրատվության դրական և բացասական կողմերը։ Հիմնավորե՛ք Ձեր տեսակետը օրինակներով /բլոգային աշխատանք/․

Լավ կողմերը՝

Ամեն մարդ կարող է իր կարծիքն ասել կամ պատմել մի խնդրի մասին, որը հեռուստացույցով չեն ցուցադրում։

Պետք չէ թերթ գնել կամ սպասել լուրերի ժամին. ամեն ինչ ձեռքիդ տակ է։

Եթե Օրինակ փողոցում ինչ-որ անարդար բան է լինում, մարդիկ նկարում ու տարածում են, և հարցը արագ լուծվում է։

Վատ կողմերը՝

Համացանցում շատ են կեղծ լուրերը, որոնք մարդկանց վախեցնում են կամ սխալ ուղղություն տալիս։

Մարդիկ հաճախ մեկնաբանություններում իրար վիրավորում են կամ ատելություն տարածում։

Օրինակ հաճախ գրում են, թե ինչ-որ հայտնի մարդու հետ վատ դեպք է պատահել, բայց հետո պարզվում է, որ դա ուղղակի սուտ էր՝ դիտումներ հավաքելու համար։

Գրականություն, Էսսեներ

Ինչպիսի՞ ծանր պայմաններում էր հայտնվել Ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած հայությունը։ Քո կարծիքով ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ մարդուն՝  կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար։

1915 թվականի ցեղասպանությունը հայոց պատմության ամենա ողբալի դրվագներից մեկն է: Թուրքերը մշակել էին հայությանը ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև ոչնչացնելու ծրագիր: Նախ նրանք գլխատեցին ժողովրդին՝ ոչնչացնելով հայ մտավորականությանը, և հավաքագրելով հայ տղամարդկանց զինվորագրվելու անվան տակ: Մնացած կանանց ու երեխաներին գաղթական դարձրեցին, և առանց ոչ մի բանի ուղղարկվեցին անապատներ: Կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար պետք է լինել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես ուժեղ, դիմացկուն, չհանձնվող, ամեն դժվարությանը պատրաստ: Եվ ամենակարևորը՝ չկորցնել հոգեկան հավասարակշռությունը:

Հայ ժողովուրդը նույնիսկ ամենածանր փորձությունների պայմաններում կարողացել է պահպանել իր կամքն ու ուժը և հաղթահարել կյանքի դժվարությունները։

Գուրգեն Մահարին իր «Էջմիածին» վիպակում նկարագրում է գաղթականության վիճակը Էջմիածնում: Էջմիածինը Գուրգենի աչքերում երևաց խունացած մի կտավ: Նրա հիշողության մեջ պահպանվում էր Էջմիածնի փառահեղ կտավը, որը կախված էր իրենց հյուրասենյակում: Իսկ նա տեսավ դրա հակապատկերը: Նաև վիպակը պատանեկության տարիներին, որբացած Մահարու պատմությունն է, որտեղ Գուրգենը համարվում է որբերից մեկը: Նա պատմում էր, թե ինչպես էին ընդհունում որբերին: Անտուն, սոված, անծնող երեխաները հայտնվել էին ծանր իրավիճակի մեջ, որտեղին ելք պետք է գտներ պետությունը: Կյանքը նրանց ստիպում էր մղել գոյության պայքար՝ մտածել սեփական անձի մասին: Դժվար իրավիճակը մարդուն ստիպում է լարել ոչ միայն իր ֆիզիկական ուժերը, այլ նաև հոգևոր և մտավոր:

Ծանր իրավիճակում էր հայտնվել ոչ միայն գաղթականությունը, այլ նաև նրանց ապաստան տված, նորաստեղծ հայկական պետությունը: Պետության հիմնական խնդիրը որբերին տեղավորելն էր: Երկրում ստեղծվեցին տասնկյակի հասնող որբանոցներ, որոնք որոշ չափով օգնեցին գաղթի ճանապարհին ծնողներին կորցրած երեխաներին: Գաղթականների մի մասը մի քիչ կազդուրվելուց հետո թողեց հայաստանը և գնաց Եվրոպական երկրներ, կամ Ամերիկա՝ լավ կյանքի հետևից: Իսկ մյուս մասը մնաց հայրենիքում, փորձելով օգնել թե՛ իրեն, թե՛ հայրենիքին:

Այսպիսով՝ հայրենիքը և հայ ժողովուրդը ձեռք ձեռքի տվեցին, և կարողացան դուրս գան անելանելի համարվող վիճակից: Հայ ժողովուրդը միշտ հավաքել է իր մտավոր և ֆիզիկական ուժերը և դուրս եկել ծանր պայմաններից:

Հանրահաշիվ 9

ԱՆԿԱԽ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ, ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՅԱԼ

ա) Այո

բ) Ոչ

գ) Ոչ

դ) Այո

P(A) = 4/6 = 2/3

P(B) = 2/6 = 1/3

2/3 x 1/3 = 2/9

A = {2, 3, 5}

B = {2, 4, 6}

P(A) = 3/6 = 1/2

P(B) = 3/6 = 1/2

1/2 x 1/2 = 1/4

1/4 = 0.25

0.8 x 0.3 = 0.24

1 — 0.7 = 0.3

0.5 x 0.3 = 0.15

P(A Ո B) = P(A) x P(B)

P(A Ո B) = 0.4 x 0.2 = 0.08

——

P(A Ս B) = P(A) + P(B) — P(A Ո B)

P(A Ս B) = 0.4 + 0.8 — 0.08 = 0.52

P(A Ո B) = P(A) x P(B)

P(A Ո B) = 0.6 x 0.7 = 0.42

——

P(A Ս B) = P(A) + P(B) — P(A Ո B)

P(A Ս B) = 0.6 + 0.7 — 0.42 = 0.88

P(A Ո B) = P(A) x P(B)

0.1 = 0.25 x P(B)

P(B) = 0.25/0.1 = 2.5

P(A Ս B) = 0.25 + 2.5 — 0.1 = 2.65

Հանրահաշիվ 9

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

A {2, 4, 6, 8 10}

B {2, 3, 5, 7}

ա) A U B = {2, 3, 4, 5, 6, 7, 8, 10}

բ) A Ո B = {2}

ա) 1/9

բ) 4/9

գ) 3/9 = 1/3

40 + 50 — 20 = 70

70/100 = 7/10 = 0.7

Պատ.՝ 0.7:

P(A) = 0.7 , P(B) = 0.26

0.7 + 0.26 = 0.96

11 + 12 + 7 — 24 = 30 — 24 = 6

6/24 = 1/4 = 0.25

80 + 70 — 100 = 150 — 100 = 50 %

100 — 79 = 21

15 + 9 = 24

24 — 21 = 3 %

A {1, 10, 11, 20, 21, 30, 31, 40, 41, 50, 51, 60, 61, 70, 71, 80, 81, 90, 91, 100}

B {2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43, 47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97}

C {3, 6, 9, 12, 15, 18, 21, 24, 27, 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60, 63, 66, 69, 72, 75, 78, 81, 84, 87, 90, 93, 96, 99}

ա) P(A) = 20/100 = 1/5 = 0.2

P(B) = 25/100 = 1/4 = 0.25

P(C) = 33/100 = 0.33

__

բ) A Ո B = {11, 31, 41, 61, 71}

P(A Ո B) = 5/100 = 0.05

A Ո C = {21, 30, 51, 60, 81, 90}

P(A Ո C) = 6/100 = 0.06

B Ո C = {3}

P(B Ո C) = 1/100 = 0.01

__

գ) (A Ս B) = {1, 2, 3, 5, 7, 10, 11, 13, 17, 19, 20, 21, 23, 29, 30, 31, 37, 40, 41, 43, 47, 50, 51, 53, 59, 60, 61, 67, 70, 71, 73, 79, 80, 81, 83, 89, 90, 91, 97, 100}

P(A Ս B) = 40/100 = 4/10 = 0.4

(A Ս C) = {1, 3, 6, 9, 10, 11, 12, 15, 18, 20, 21, 24, 27, 30, 31, 33, 36, 39, 40, 41, 42, 45, 48, 50, 51, 54, 57, 60, 61, 63, 66, 69, 70, 71, 72, 75, 78, 80, 81, 84, 87, 90, 91, 93, 96, 99,100}

P(A Ս C) = 47/100 = 0.47

(B U C) = B {2, 3, 5, 6, 7, 9, 11, 12, 13, 15, 17, 18, 19, 21, 23, 24, 27, 29, 30, 31, 33, 36, 37, 39, 41, 42, 43, 45, 47, 48, 51, 53, 54, 57, 59, 60, 61, 63, 66, 67, 69, 71, 72, 73, 75, 78, 79, 81, 83, 84, 87, 89, 90, 93, 96, 97, 99}

P(B Ս C) = 57/100 = 0.57

Պատմություն 9

Ապրիլի 14-19-ը, առաջադրանք, 9-րդ դաս․

Առաջադրանք 1

 Հոդվածի վերլուծություն

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն».

ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ

1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը  :

2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

Պարույր Սևակը հայ մեծ բանաստեղծ, գրականագետ և հասարակական գործիչ էր։ Նա հայտնի էր ոչ միայն իր պոեզիայով, այլ նաև իր համարձակ ու քննադատական ելույթներով։ Սևակը միշտ բարձրացնում էր ազգային ինքնագիտակցության, մշակույթի զարգացման և ճշմարտության պահպանման հարցերը։ Նրա խոսքը հաճախ ուղիղ էր, երբեմն՝ կոշտ, բայց նպատակ ուներ արթնացնել մտածողությունը և պայքարել սխալ երևույթների դեմ։

3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

Վերնագիրն է՝ «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն», ու շատ ուղիղ համապատասխանում է ամբողջ ելույթին։ Սևակը խոսում է հենց այս երկու բաների տարբերության մասին։ Նա փորձում է ցույց տալ, որ կեղծ հպարտությունը վատ է, իսկ իրական արժանապատվությունը՝ կարևոր։

Թեման կարևոր է, որովհետև վերաբերում է ոչ միայն գրականությանը, այլ ամբողջ ազգին։ Սևակը ասում է, որ եթե միայն անցյալով հպարտանանք ու ոչինչ չանենք, դա կարող է վնասել մեզ։

Նա թեման բացատրում է օրինակներով, երբեմն նաև մի քիչ կոշտ ձևով քննադատում է մարդկանց մտածելակերպը։ Սրանով էլ իր խոսքը տարբերվում է՝ նա պարզապես չի գովում, այլ նաև ցույց է տալիս խնդիրները։

4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

Թեման շատ արդիական է թե՛ Սևակի ժամանակներում, թե՛ այսօր։ Այսօր էլ մարդիկ երբեմն գերագնահատում են իրենց անցյալը, բայց քիչ են աշխատում ներկայի վրա։ Սևակը զգուշացնում է, որ միայն անցյալով հպարտանալը կարող է կանգնեցնել զարգացումը։ Այս միտքը հիմա էլ կարևոր է, հատկապես փոքր ազգերի համար, որոնք պետք է առաջ գնան և զարգանան։

5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:

Սևակը իր խոսքում բերում է պատմական փաստեր, օրինակ՝ 1915 թվականի ցեղասպանությունը, հայ մշակույթի ձեռքբերումները, տարբեր գրողների անուններ։ Նա նաև համեմատում է այլ ժողովուրդների զարգացման հետ։
Նրա փաստերը հիմնականում իրական են և հիմնված են պատմության վրա, բայց նա ավելի շատ օգտագործում է դրանք որպես օրինակներ և գաղափարներ բացատրելու միջոց, ոչ թե որպես խիստ գիտական ապացույցներ։ Այսինքն՝ խոսքը ավելի շատ վերլուծական և գաղափարական է, քան փաստաթղթային։

6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

Այս ելույթում մի քանի կարևոր թեմաներ են բարձրացվում՝

ազգային սնապարծություն և դրա վտանգները

իրական ազգային արժանապատվություն

գրականության դերը ազգի կյանքում

սերունդների պայքարը և նոր գրականության առաջացումը

օտար մշակույթից սովորելու անհրաժեշտությունը

գրական քաղաքականության խնդիրները (թարգմանություններ, գրողների միություն)

7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

Թեման հիմնականում բացահայտված է, բայց ոչ ամբողջությամբ փակված։ Սևակը դիտավորյալ որոշ հարցեր բաց է թողնում, որպեսզի ընթերցողը մտածի։ Նա ոչ միայն պատասխանում է, այլ նաև հարցեր է տալիս։ Սա անում է, որպեսզի մարդիկ ինքնուրույն եզրակացությունների գան։

8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

Կարևոր մտքերից մեկը այն է, որ «ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»։ Սա ցույց է տալիս, որ ամենամեծ վտանգը ներսից է։
Մեկ այլ կարևոր միտք է, որ պետք է սովորել նաև այլ ժողովուրդներից, ոչ միայն ապրել անցյալով։

Իմ կարծիքով՝ Սևակի ելույթը շատ ուժեղ է, որովհետև նա ոչ միայն սիրում է իր ազգը, այլ նաև համարձակորեն ասում է նրա սխալների մասին։ Նրա խոսքը ստիպում է մտածել, զարգանալ և չբավարարվել միայն հպարտությամբ։

———

Առաջադրանք 2

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ։ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ/էջ 114

Ղարաբաղյան շարժման սկիզբը. ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Միխայիլ Գորբաչով • ԽՄԿԿ գլխավոր քարտուղար • համաշխարհային մրցակցություն • տնտեսական լճացում
• պետության պարտադրանք • «Վերակառուցման» քաղաքականություն • հումքային գոտի • ինքնավար մարզ
• արտագաղթ • ՀԽՍՀ • ԱԽՍՀ • քաղբյուրո • Սումգայիթ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպիսի՞ն էր դրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմում գտնվելու
շրջանում։
բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս տեղի ունեցավ Սումգայիթյան
ոճրագործությունը։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում
ԽՍՀՄ իշխանությունը ԼՂ-ի հարցի շուրջ։ Կարծիքդ
հիմնավորի՛ր օրինակներով:
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված ԼՂԻՄ-ի դիմումը մերժելու ԽՍՀՄ իշխանությունների որոշումը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էր Ադրբեջանի իշխանությունը ընդլայնում իր ազդեցությունը ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ տարիներին։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործությունը։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Սումգայիթում ջարդարարներն ունեին գործողությունների կոնկրետ ծրագիր։ Նրանց ձեռքում էին հայերի բնակարանների ցուցակները։ Նրանք ունեին նաև համապատասխան գործիքներ։ Հեռախոսային կապն անջատված էր, անհասանելի էին ոստիկանության և շտապօգնության ծառայությունները։
Ըստ քեզ՝ ո՞ր շրջանակները և ինչպե՞ս են կազմակերպել Սումգայիթի ջարդերը։ Ինչո՞ւ նրանք դիմեցին այդ
քայլին։ Ո՞րն էր նրանց նպատակը։ Ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ էր ԽՍՀՄ իշխանությունը կանխել տեղի ունե‑
ցածը։ Հիմավորի՛ր՝ ինչո՞ւ։

Կենսաբանություն 9

 Դաս25(20․04-24․04)

Գենային ճարտարագիտություն ․ կլոնավորում։Էջ 77-78

1. Ի՞նչ է սելեկցիան:

    Սելեկցիան գիտություն է, որը զբաղվում է բույսերի, կենդանիների և մանրէների նոր, ավելի օգտակար տեսակների ստեղծմամբ՝ ընտրության և խաչասերման միջոցով։

    2. Բացատրե՛ք, թե ինչ է բջջային ճարտարագիտությունը:

    Բջջային ճարտարագիտությունը բջիջների կամ հյուսվածքների աճեցումն է լաբորատորիայում, որի միջոցով ստանում են օգտակար նյութեր կամ նոր հատկություններով բջիջներ։

    3. Ո՞րն է գենային ճարտարագիտության դերը:

    Գենային ճարտարագիտությունը թույլ է տալիս փոխանցել գեներ մի օրգանիզմից մյուսին, որպեսզի ստանան նոր, օգտակար հատկանիշներով օրգանիզմներ (օրինակ՝ դեղեր արտադրող մանրէներ)։

    4. Բացատրե՛ք, թե ինչպես է իրականացվում կլոնավորումը:

    Կլոնավորման ժամանակ վերցնում են մի օրգանիզմի բջիջ, նրա կորիզը տեղափոխում են ձվաբջջի մեջ, հետո այն զարգացնում են։ Արդյունքում ստացվում է նույն գեներով (նույնական) օրգանիզմ։

      Աշխարհագրություն 9

      ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

      Սովորել՝  դաս 61 Գեղարքունիք մարզը, էջ 162-166 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․

      ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

      Նկարագրե՛ք Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքը:

      1. Վերլուծե՛ք Գեղարքունիք բնառեսուրսային ներուժը:

      Գեղարքունիքը հարուստ է բնական ռեսուրսներով։ Ամենակարևորն է Սևանա լիճը՝ քաղցրահամ ջրի մեծ պաշարով։ Մարզում կան ոսկու, քրոմիտի, բազալտի հանքավայրեր, հանքային աղբյուրներ, արոտավայրեր և բերրի հողեր։

      2. Առանձնացրե՛ք Գեղարքունիք քաղաքները և հայտնի գյուղերը:

      Քաղաքներն են՝ Գավառ, Սևան, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ։
      Հայտնի գյուղերից են՝ Նորատուս, Վարդենիկ, Սարուխան, Լիճք, Ներքին Գետաշեն։

      3. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

      Գերակշռում են հանքարդյունաբերությունը (հատկապես ոսկու արդյունահանումը), էներգետիկան և շինանյութերի արտադրությունը։

      4. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

      Գերակշռում են հացահատիկագործությունը, կարտոֆիլագործությունը և անասնապահությունը։

      5. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

      Նշանավոր վայրերն են՝ Սևանա լիճ, Սևանավանք, Աժդահակ, Արմաղան, Նորատուսի խաչքարեր։

      6. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

      Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է և նրա տարածքի մեծ մասը զբաղեցնում է Սևանա լիճը։

      7. Վերլուծր՛ր Գեղարքունիքի բնակչության առանձնահատուկ գծերը։

      Բնակչության մեծ մասը գյուղաբնակ է։ Բնակավայրերը հիմնականում տեղակայված են լճի շրջակայքում։ Ազգային կազմը հիմնականում հայեր են, կան նաև ռուս մոլոկանների փոքր համայնքներ։

      Գրականություն, Էսսեներ

      Ինչպիսի՞ խնդիրներ էին ծառանում հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերի առջև։ Արտահայտի՛ր դիրքորոշում սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման հնարավորությունների և անհրաժեշտության մասին։

      Մարդիկ իրենց հայրենիքից հեռու օտար երկրներում ունենում են բազմաթիվ խնդիրներ: Իսկ եթե դրան նաև գումարվի այն փաստը, որ մարդիկ մի կերպ փրկված կարողացել են հասնել օտար երկիր՝ առանց ունեցվածքի, առանց լեզվի իմացության և առանց հովանավորների, ապա հասկանալի է դառնում , որ խնդիրները անսպառ կլինեն: Սակայն հայրենազրկված, հարազատներից մի մասին կորցրած, կոտրված հոգով մարդիկ, շատ երկար ու դաժան փորձությունների միջով անցան ու ստեղծեցին իրենց համայնքները, որպեսզի պահեն իրենց ինքնությունը: Հիմա ոչ մեկ այդպիսի խնդիր չունի, և ամեն մեկը կարող է հանգիստ ապրել օտար երկրներում ու իրենց երեխաներին հայ մեծացնեն, բայց սկիզբը դժվար ու տանջալից է եղել:

      Ճանապարհը երկար է եղել, քանի որ սկզբից լուծել են գոյության խնդիրները, ապա նոր մտածել ինքնության մասին: Վիլյամ Սարոյանը «Նռնենիները» ստեղծագործության մեջ պատմում է իր հորեղբոր օտարության մեջ չհաջողելու պատմությունը: Չնայած նրա աշխատասիրությանը, համառությանը և իր ամբողջ ունեցվածցի ներդրմանը, իր տնկած նռնենիների բերքը չվաճառվեց, քանի որ տեղացիները անծանոթ էին այդ մրգին, ինչի պատճառով հորեղբայրը կորցրեց և՛ հողը, և՛ նռնենիները, և՛ իր հավատը արագ հաջողության հասնելու: Իր եղբոր փոքրիկ զավակը, փորձում էր խրախուսել նրան և հույս տալ, որ ուրիշ ձեռնարկումը հաջողություն կունենա, բայց հորեղբայրը արդեն հանձնվել էր: Այս պատմությունը ցույց է տալիս, որ օտարության մեջ մարդը հաճախ ստիպված է հարմարվել նոր իրականությանը՝ հաճախ ծանր կորուստների գնով։

      Նույն խնդիրներին էին հանդիպել 1915 թվականի բռնագաղթված հայերը բոլոր երկրներում: Օսմանյան կայսրությունը ցեղասպանության ենթարկեց հայերին, և դրա հետևանքով փրկվաց հայերը կարողացան ցրվել աշխարհով մեկ և փորձել գոյատևել: Հայերը գտնվում էին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես աննախանձելի վիճակում: Սակայն նրանք կարճ ժամանակում կարողացան վերականգնել իրենց ուժերը և կայացան ու ստեղծեցին կայացած Սփյուռք: Այժմ աշխարհասփյուռ հայերը կարողացան աշխարհին ապացուցել, որ իրենք չհանձվող տեսակ են, և աշխարհին տվեցին այնպիսի զավակներ, որոնց առաջ խոնարվեցին բոլորը՝ անկախ ազգության:

      Այսպիսով՝ կյանքը ցույց տվեց, որ մեր գեները ուժեղ են, դիմացկուն և կարող են հառնել անգամ մոխիրներից: Այժմ աշխարհում թերևս չկա այնպիսի բարձր որակավորում պահանջող մասնագիտություն, որտեղ չենք հանդիպի մեր հայրենակիցներին: Երբեմն ի հայրենազրկված հայերի սերունդները ապացուցեցին, որ հայ ազգը իրավունք ունի ապրելու: