Թեման.Լույս:Լույսի տարածում:Լույսի անդրադարձումը:Լույսի անդրադարձման օրենքը:Լույսի բեկում:Լույսի բեկման օրենքը:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ինչ է լույսը՝ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի
Նյուտոնի կարծիքով լույսը կազմված է փոքր մասնիկներից (կորպուսկուլներից), որոնք շարժվում են ուղիղ գծով։
Հյուգենսի կարծիքով լույսը ալիք է, որը տարածվում է միջավայրում։
2.Որ լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր;
Այն լուսատու մարմինը, որի չափերը շատ փոքր են մինչև ընդունիչ սարքը եղած հեռավորության համեմատ, կոչվում է լույսի կետային աղբյուր։
3.Լուսի բնական և արհեստական աղբյուրները
Լույսի բնական աղբյուրներն են՝ արևը, աստղերը, կայծակը, լուսատտիկը։
Արհեստական աղբյուրներն են՝ էլեկտրական լամպը, մոմը, լազերը, գազայրիչի բոցը։
4.Որն է Արեգակի ր Լուսնի լուսարձակման տարբերությունները
Արեգակը ինքնուրույն լույս է արձակում և բնական լույսի աղբյուր է։
Լուսնի ինքնուրույն լույս չի արձակում, այլ անդրադարձնում է Արեգակի լույսը։
5.Ինչ է լուսի ճառագայթը
Լույսի ճառագայթը այն ուղիղ գիծն է, որը ցույց է տալիս լույսի տարածման ուղղությունը։
6.Ինչպես է տարածվում լույսը համասեռ միջավայրում
Թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղիղ գծով։
7.Ինչպես են առաջանում ստվերը և կիսաստվերը
Ստվերը առաջանում է, երբ անթափանց մարմինը ամբողջությամբ փակում է լույսի ճանապարհը։
Կիսաստվերը առաջանում է, երբ լույսի միայն մի մասն է փակվում, իսկ մյուս մասը հասնում է տվյալ տեղ։
8.Որ լույսն է կոչվում անդրադարձած
Այն լույսը, որը մարմնի մակերևույթին ընկնելուց հետո փոխում է ուղղությունը և վերադառնում է նույն միջավայր, կոչվում է անդրադարձած լույս։
9.Ինչով են տարբերվում ցրիվ և հայելային անդրադարձումները
Ցրիվ անդրադարձման դեպքում լույսը մակերևույթից անդրադառնում է տարբեր ուղղություններով։
Հայելային անդրադարձման դեպքում լույսը անդրադառնում է մեկ որոշակի ուղղությամբ և տալիս է հստակ պատկեր։
10.Ինչ է օպտիկական սկավառակը :
Օպտիկական սկավառակը հատուկ սարք է, որով ուսումնասիրում են լույսի անդրադարձման և բեկման երևույթները։
11.Ինչ է ճառագայթի անկման հարթությունը
Այն հարթությունը, որն անցնում է ընկնող ճառագայթով և ընկման կետում մակերևույթին տարված ուղղահայացով, կոչվում է անկման հարթություն։
12.Որ անկյունն է կոչվում անկման անկյուն, և որը անդրադարձման անկյուն
Անկման անկյունը ընկնող ճառագայթի և ուղղահայացի կազմած անկյունն է։
Անդրադարձման անկյունը անդրադարձած ճառագայթի և ուղղահայացի կազմած անկյունն է։
13.Ձևակերպել լույսի անդրադարձման օրենքը
Անդրադարձած ճառագայթը գտնվում է անկման հարթության մեջ, իսկ անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը։
14.Ինչու է առարկայի պատկերը հարթ հայելում կոչվում կեղծ:Ինպես են կառուցում այդ կեղծ պատկերը
Կոչվում է կեղծ, որովհետև պատկերը երևում է հայելու հետևում, բայց իրականում այնտեղ գոյություն չունի։
Կառուցելու համար անդրադարձած ճառագայթները մտովի շարունակում են դեպի հայելու հետևը մինչև հատվելը։
15.Որ երևույթն է կոչվում լույսի բեկում;
Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է լույսի բեկում։
16.Ձևակերպել լուսի բեկման օրենքը
Բեկված ճառագայթը գտնվում է անկման հարթության մեջ, իսկ անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին տվյալ միջավայրի համար հաստատուն մեծություն է։
17.Անկման,թե բեկման անկյունն է ավելի մեծ,երբ լույսը՝
ա) օդից անցնում է ջուր — անկման անկյունը մեծ է բեկման անկյունից։
բ) ջրից անցնում է օդ — բեկման անկյունը մեծ է անկման անկյունից։
Սովորել՝Է .Ղազարյանի դասագրքից էջ 95-ից մինչև էջ105-ը
Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ121-ից մինչև էջ132: