Կրթությունը հին ժամանակներում անհասանելի բարձունք էր սովորական մարդկանց համար: Կրթություն կարող էին ստանալ միայն ունևոր ընտանիքների զավակները: Սակայն կյանքի առաջընթացի հետ կրթություն ունենալու պահանջը և անհրաժեշտությունը մեծանում էր: Եվ առանց կրթության հնարավոր չէր անգամ ոչ մեծ պահանջարկ ունեցող աշխատանք կատարել: Հիմա կրթության անհրաժեշտությունը մեծացել է, քանի որ և՛ կենցաղը, և՛ արդյունաբերությունը պահանջարկ ունեն գոնե միջին գրագիտության մարդկանց: Հիմա մարդիկ պետք է օգտվեն կյանքը հեշտացնող սարքերից, իսկ դրանցից օգտվելու համար, պետք է ունենան գոնե փոքր գիտելիքների պաշար: Գուցե կրթությունը հիմա բարձր մակարդակի վրա է, և դա իրոք լավ է: Բայց կյանքը միշտ առաջ է շարժվում, գիտությունը զարգանում է, և զարգացման զուգընթաց ավելի բարձրակարգ մասնագետների կարիք է ունենում: Դա նշանակում է, որ առաջընթացին վերջ չկա: Ապագա դպրոցներում կարող է վերանալ ուսուցչի դերը և նրանց փոխարինելու կգան արհեստական բանականության ծրագրերը: Մի կողմից դա լավ է, քանի որ կրթությունը աստիճանաբար վերածվում է ինքնակրթության՝ հեշտանում է, բայց մյուս կողմից, դա նաև կարող է վերացնել մարդկային առողջ շփումը, որը շատ մեծ դեր է խաղում մարդկային հոգեբանության գործում:
Եթե դպրոցներ չլինեին, մարդիկ կլինեին ոչ միայն անգրագետ, այլ հոգեպես դատարկ, անձկտում, աննպատակասլաց, և անտարբեր: Րաֆֆին իր «Խենթը» վիպակում պատմում էր, թե ինչպես էր Վարդանը դիտում երեխաներին դպրոց գնալիս: Գյուղերում դպրոցները եղել են եկեղոցուն կից, ուսուցիչները հիմնականում եղել են եկեղեցու սպասավորներ, որոնք իրենք ևս չեն տիրապետել մեծ գիտելիքների: Երբ Վարդանը տեսավ դպրոց, որը տարբերվում էր իր իմացած դպրոցներից, շատ ուրախացավ և գնահատեց: Նա անմիջապես մտածեց, որ դպրոցը ավարտելուց հետո աշակերտները կունենան մեծ գիտելիքի պաշար, և կարող են տիրապետել կրակելու և գյուղատնտեսության արվեստին: Երեխաները բացի հիմնական կրթությունից, ստանում էին նաև լրացուցիչ աշխարհիկ գիտելիքներ: Սա ցույց է տալիս, որ հայ մտավորականությունը միշտ էլ հասկացել է կրթության դերն ու նշանակությունը, ազգի պահպանման և զարգացման ճանապարհին: Խորհրդային Հայաստանում նույնպես շեշտը դրվել է մասայական կրթության զարգացման վրա, որը 30 — 40 տարիների ընթացքում տվել մեծ արդյունքներ: Սկսել էին շատացնել դպրոցները, թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում, և կրթությունը դարձրել պարտադիր: Այդպես բնակչության 84 տոկոսը ստացավ առաջնային կրթություն:
Այսպիսով՝ կրթությունը և դպրոցը, դա մարդկության ապագան է: Որքան կարողանանք բարձրացնել մեր դպրոցներում կրթության մակարդակը, ապա կունենանք լավ հասարակություն բարձր արժեքներով և մեծ ինտելեկտով:















