Մարդիկ իրենց հայրենիքից հեռու օտար երկրներում այժմ էլ ունենում են բազմաթիվ խնդիրներ: Իսկ եթե դրան նաև գումարվի այն փաստը, որ մարդիկ մի կերպ փրկված կարողացել են հասնել օտար երկիր՝ առանց ունեցվածքի, առանց լեզվի իմացության և առանց հովանավորների, ապա հասկանալի է դառնում , որ խնդիրները անսպառ կլինեն: Սակայն հայրենազրկված, հարազատներից մի մասին կորցրած, կոտրված հոգով մարդիկ, շատ երկար ու դաժան փորձությունների միջով անցան ու ստեղծեցին իրենց համայնքները, որպեսզի պահեն իրենց ինքնությունը: Հիմա ոչ մեկ այդպիսի խնդիր չունի, և կարող է հանգիստ ապրել օտար երկրներում ու իրենց երեխաներին հայ մեծացնեն, բայց սկիզբը դժվար ու տանջալից է եղել:
Ճանապարհը երկար է եղել, քանի որ սկզբից լուծել են գոյության խնդիրները, ապա նոր մտածել ինքնության մասին: Վիլյամ Սարոյանը «Նռնենիները» ստեղծագործության մեջ պատմում է իր հորեղբոր օտարության մեջ չհաջողելու պատմությունը: Չնայած նրա աշխատասիրությանը, համառությանը և իր ամբողջ ունեցվածցի ներդրմանը, իր տնկած նռնենիների բերքը չվաճառվեց, քանի որ տեղացիները անծանոթ էին այդ մրգին, ինչի պատճառով հորեղբայրը կորցրեց և հողը և նռնենիները և իր հավատը արագ հաջողության հասնելու: Իր եղբոր փոքրիկ զավակը, փորձում էր խրախուսել նրան և հույս տալ, որ ուրիշ ձեռնարկումը հաջողություն կունենա, բայց հորեղբայրը արդեն հանձնվել էր: Օտարության մեջ գոյատևելու համար, ինքդ պետք է հարմարվես: Նույն խնդիրներին էին հանդիպել 1915 թվականի բռնագաղթված հայերը բոլոր երկրներում: Օսմանյան կայսրությունը ցեղասպանության ենթարկեց հայերին, և դրա հետևանքով փրկվաց հայերը կարողացան ցրվել աշխարհով մեկ և փորձել գոյատևել: Հայերը գտնվում էին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես աննախանձելի վիճակում: Սակայն նրանք կարճ ժամանակում կարողացան վերականգնել իրենց ուժերը և կայացան ու ստեղծեցին կայացած Սփյուռք: Այժմ աշխարհասփյուռ հայերը կարողացան աշխարհին ապացուցել, որ իրենք չհանձվող տեսակ են, և աշխարհին տվեցին այնպիսի զավակներ, որոնց առաջ խոնարվեցին բոլորը՝ անկախ ազգության:
Այսպիսով՝ կյանքը ցույց տվեց, որ մեր գեները ուժեղ են, դիմացկուն և կարող են հառնել անգամ մոխիրներից: Այժմ աշխարհում թերևս չկա այնպիսի բարձր որակավորում պահանջող մասնագիտություն, որտեղ չենք հանդիպի մեր հայրենակիցներին: Երբեմն ի հայրենազրկված հայերի սերունդները ապացուցեցին, որ հայ ազգը իրավունք ունի ապրելու:


