Իրավունք

Ապրիլի 6-12

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 14/2․ 
Հանրային քաղաքականություն։ Հասկացությունը, մասնակիցները, գործընթացը, հիմնախնդիրները․
բ/ Հանրային քաղաքականության մասնակիցները /էլ․ դասագիրք, էջ 39-57/

Առաջադրանք
1․ Կատարե՛ք ամփոփիչ գործնական աշխատանքը /Գլուխ 2․ էջ 53-55/․բլոգային աշխատանք․

ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՀԱՎԱՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ
Աշխատանքի կատարման քայլերը

Ձեր դասարանի ընտրած համայնքային հիմնախնդրի մասին տեղեկություննե՛ր հավաքեք:

Մեր համայնքում առկա է աղբահանության խնդիր։ Շատ տեղերում աղբամանները լցված են, իսկ երբեմն աղբը կուտակվում է նաև դրանց կողքին։ Սա առաջացնում է վատ հոտ, աղտոտում և հակասանիտարական պայմաններ։


Որպես ՀՀ քաղաքացի` դուք իրավասու եք արտահայտել ձեր կարծիքը համայնքի, մարզի, նաև երկրի հիմնախնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ:

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ունեմ իրավունք արտահայտելու իմ կարծիքը համայնքի, մարզի և երկրի հիմնախնդիրների վերաբերյալ։ Սակայն, քանի որ դեռ մեծահաս չեմ, ես դեռ լիարժեք հնարավորություն չունեմ անմիջականորեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին կամ մեծ ազդեցություն ունենալու դրանց վրա։


Քննարկե՛ք և որոշե՛ք, թե որ աղբյուրներն են նպատակահարմար տեղեկություններ հավաքելու գործում։ Ստեղծե՛ք ուսումնական թղթապանակ և տե-ղադրե՛ք հավաքված տեղեկությունները այդ թղթապանակի մեջ։

Տեղեկություններ հավաքելու համար մենք քննարկեցինք և ընտրեցինք մի քանի նպատակահարմար աղբյուրներ։ Նախ՝ օգտագործեցինք համացանցը, որտեղ գտանք հոդվածներ և տեղեկություններ տվյալ խնդրի վերաբերյալ։ Օգտվեցինք նաև Երևանի քաղաքապետարան պաշտոնական կայքից, որտեղ ներկայացված են համայնքում իրականացվող աշխատանքները և ծրագրերը: