1915 թվականի ցեղասպանությունը հայոց պատմության ամենա ողբալի դրվագներից մեկն է: Թուրքերը մշակել էին հայությանը ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև ոչնչացնելու ծրագիր: Նախ նրանք գլխատեցին ժողովրդին՝ ոչնչացնելով հայ մտավորականությանը, և հավաքագրելով հայ տղամարդկանց զինվորագրվելու անվան տակ: Մնացած կանանց ու երեխաներին գաղթական դարձրեցին, և առանց ոչ մի բանի ուղղարկվեցին անապատներ: Կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար պետք է լինել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես ուժեղ, դիմացկուն, չհանձնվող, ամեն դժվարությանը պատրաստ: Եվ ամենակարևորը՝ չկորցնել հոգեկան հավասարակշռությունը:
Ցեղասպանության հետևանքով, գաղթական դառած հայությունը իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու և կյանքը շարունակելու ու ավելի լավը դարձնելու համար: Գուրգեն Մահարին իր «Էջմիածին» վիպակում նկարագրում է գաղթականության վիճակը Էջմիածնում: Էջմիածինը Գուրգենի աչքերում երևաց խունացած մի կտավ: Նրա հիշողության մեջ պահպանվում էր Էջմիածնի փառահեղ կտավը, որը կախված էր իրենց հյուրասենյակում: Իսկ նա տեսավ դրա հակապատկերը: Նաև վիպակը պատանեկության տարիներին, որբացած Մահարու պատմությունն է, որտեղ Գուրգենը համարվում է որբերից մեկը: Նա պատմում էր, թե ինչպես էին ընդհունում որբերին: Անտուն, սոված, անծնող երեխաները հայտնվել էին ծանր իրավիճակի մեջ, որտեղին ելք պետք է գտներ պետությունը: Կյանքը նրանց ստիպում էր մղել գոյության պայքար՝ մտածել սեփական անձի մասին: Դժվար իրավիճակը մարդուն ստիպում է լարել ոչ միայն իր ֆիզիկական ուժերը, այլ նաև հոգևոր և մտավոր: Ծանր իրավիճակում էր հայտնվել ոչ միայն գաղթականությունը, այլ նաև նրանց ապաստան տված, նորաստեղծ հայկական պետությունը: Պետության հիմնական խնդիրը որբերին տեղավորելն էր: Երկրում ստեղծվեցին տասնկյակի հասնող որբանոցներ, որոնք որոշ չափով օգնեցին գաղթի ճանապարհին ծնողներին կորցրած երեխաներին: Գաղթականների մի մասը մի քիչ կազդուրվելուց հետո թողեց հայաստանը և գնաց Եվրոպական երկրներ, կամ Ամերիկա՝ լավ կյանքի հետևից: Իսկ մյուս մասը մնաց հայրենիքում, փորձելով օգնել թե՛ իրեն, թե՛ հայրենիքին:
Այսպիսով՝ հայրենիքը և հայ ժողովուրդը ձեռք ձեռքի տվեցին, և կարողացան դուրս գան անելանելի համարվող վիճակից: Հայ ժողովուրդը միշտ հավաքել է իր մտավոր և ֆիզիկական ուժերը և դուրս եկել ծանր պայմաններից:







