12․02-16․02
Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:
Լաբ․աշխ․ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐ ՈՒԺԱՉԱՓԻ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐՈՒՄԸ
Կրկնել նաև Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը։
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը:
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիա է գնդակ տշելիս գնդակի վրա փոս արաջանալը, իսկ պլաստիկ է մատիտի կոտրվելը:
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ:
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
ծանրության ուժը մարմնի զանգվածից ունի ուղիղ համեմատական կախում։
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
F=k/x
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:
10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Հուկի օրենքի վրա։
Լրացուցիչ առաջադրանք
Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70,լուծել էջ173-ից խնդիրներ 82-ից մինչև 90,ինչպես նաև
կատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ39-ից մինչև 44-ը եղած
տարբերակները ։Վ․Ի․Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 ,խնդիրներ 275-ից-285-ը։