Մայրենի

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ» 07.12.2022

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:

Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Առաջադրանքներ ՝

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

խարախ – գոմ

գամ – մեխ։

Առանձնացրու՛ կարևոր մտքեր , հատվածներ:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: 

Մայրենի

Դասարանական աշխատանք մայրենի 07.12.2022

1. Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ — պատկեր, զարդ

Բազկաթոռ — բազուկ (ու-ն սղվել է), աթոռ

Ոսկեվառ — ոսկի (ի-ն դարձել է ե), վառ

Մաքսանենգ — Մաքս, նենգ

Կաղնեփայտ — կաղին (ի-սղվել է ), փայտ

Գրկել — գիրկ (ի-ն սղվել է)

Լեռնաշղթա — լեռ, շղթա

Պատուհան — պատ, հան

Ամառնամուտ — ամառ, մուտ

Մարդամոտ — մարդ, մոտ

Ժամացույց — ժամ, ցույց

Հողագունդ — հող, գունդ

Ջերմանավ — ջերմ, նավ

Սրտապատառ — սիրտ (ի-սղվել է ), պատառ

Ցուցանակ — ցույց (յ-ն սղվել է )

Սիրառատ — սեր (ե-ն դարձել է ի), առատ

Գինեվաճառ — գինի (ի-ն դարձել է ե), վաճառ

Գերեվաճառ — գերի (ի-ն դարձել է ե), վաճառ

Բարեգութ — բարի (ի-ն դարձել է ե), գութ

Մատենագիր — մատյան (յա-ն դարձել է ե), գիր

Լուսամուտ — լույս (յ-ն սղվել է ), մուտ։

2. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:

Օրինակ՝

մեծամիտ — մտավոր, մտամոլոր, մտածել ե այլն:

Քաջասիրտ – սրտացավ, սրտաճմլիկ 

մանրագիր — գրադարան, գրիչ

աստղալից — լցնել, լիցքավորել

մանրախնդիր — խնդրահարույց, խնդրել

գեղադեմ – դիմակայել, դիմակ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.12.2022

540. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –18, +11 և –10 = — 18 + (+11) + (-10) = -7 + (-10) = -17

դ) +18, –27 և –5 = +18 + (-27) + (-5) = -9 + (-5) = — 14

զ) –29, +40 և +30 = -29 + (+40) + (+30) = +11 + (+30) = +41:

542. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։

Լուծում

63 – 35 = 28 (կմ)


Պատ.՝ 28 կմ:

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

բ) –3 + -3 = –6

դ) -18 + 7 = –11

զ) -29 + 20 = 9

ը) 25 + -5 = 20:

553. 2 սմ շառավղով շրջանի մեջ գծված է OABC ուղղանկյունը: Որքա՞ն է այդ ուղղանկյան AC անկյունագծի երկարությունը։

Պատ․՝ AC — 2 սմ:

555. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 1880, 4608, 900։

441 — 1, 3, 7, 9

280 — 1, 2, 4, 5, 7

1880 — 1, 2, 5, 8

4608 — 1, 2, 3, 4, 6, 9

900 — 1, 2, 3, 4, 5, 6, 9:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 07.12.2022

540 Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –10, +7 և –3 = -10 + (+7) + (-3) = — 3 + (-3) = -6

գ) +7, +3 և –4 = +7 + (+3) + (-4) = +10 + (-4) = +6

ե) +23, –40 և +6 = +23 + (-40) + (+6) = -17 + (+6) = -11

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -9 + 8 = –1

գ) –8 + (-2) = –10

ե) -12 + 2 = –10

է) 5 + -2 = 3:

Մայրենի

«Կաղանդի ծառ մը» 06.12.2022

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

Ըստ բանաստեղծի (Նաև իրականում), Նոր Տարվա տոնածառը զարդարելու համար պետք է երեք բան՝ տոնածառ, զարդարանքներ և հավատ լավ Նոր Տարվա նկատմամբ։ Վերջաբանում բանաստեղծը ուղում է իրան, որ այդ ամենը պետք չեն , ընդհամենը պետք է երազանք։

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ — Նոր տարի
աղվոր — լավ
շտկելու — զարդարել, ուղել
բավե — բավական է
ալ — կարմիր
ատիկա — այդ
հոգվույս — հոգի
խաբկանք — սուտ
պատրանք — երազանք


3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:

Կարևորում եմ Ամանորին ՝ տոնածառ, ձյուն, նվերներ, ուրախություն, զարդարանքներ և մայրիկի ծնունդը։

Ամանորը հրաշալի տոն է, որը հնարավոր չէ տխրությունով դիմավորել։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.12.2022

536. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի
տեսքով.

բ) –25 = (-20) + (-5)

դ) –50 = (-30) + (-20)

ե) –38 = (-30) + (-8)

538. Կատարե՛ք գումարում.

բ) (–11) + (+5) = — (11 — 5) = — 6

դ) (+15) + (–6) = + (15 — 6) = + 9

զ) (+31) + (–10) = + (31 — 10) = + 21

ը) (–21) + (+8) = — (21 — 8) = — 13:

539. Գտե՛ք գումարը.

բ) –15 + 8 = — (15 — 8) = -7

դ) 32 + (–41) = — (41 — 32) = -9

զ) –29 + 27 = — (29 — 27) = -2

551. Կազմե՛ք շրջանաձև դիագրամ երկրագնդի ցամաքի համար հետևյալ տվյալներով. մշակվող հողը զբաղեցնում է 15 մլն քառ. կիլոմետր, անտառները 57 մլն քառ. կիլոմետր, տափաստանները 24 մլն քառ. կիլոմետր, տունդրան, անապատներն ու ճահիճները 54 մլն քառ. կիլոմետր։

Լուծում

  1. 15 + 57 + 24 + 54 = 150 (մլն․ կմ2)

Պատ․՝

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 06.12.2022

536. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.

ա) –30 = (-10) + (-20)

գ) –62 = (-32) + (-30)

 ե) –38= (-28) + (-10)

537. Սուզանավը գտնվում էր ծովի մակերևույթից 200 մ խորության վրա (–200 մ)։ Սուզանավը ստիպված եղավ իջնել ծովի հատակը` խորասուզվելով ևս 300 մ։ Ի՞նչ խորություն ուներ ծովը սուզանավի գտնված տեղում։

Լուծում

(- 200) + (300) = — (200 + 300) = — 500 մ

Պատ․՝ — 500 մ։

538. Կատարե՛ք գումարում.

ա) (+3) + (–4) = -1

գ) (–10) + (+3) = -7

ե) (–8) + (+7) = -1

է) (–18) + (+7) = -11

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.12.2022

532.Կատարե՛ք գումարում.

բ) (–18) + (–3) = — (18 + 3) = — 21

դ) (–21) + (–4) = — (21 + 4) = — 25

զ) (–29) + (–41) = — (29 + 41) = — 70:

533. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –1, –20 և –8 — (-1) + (-20) + (-8) = — (1 + 20 + 8) = — 29

դ) –6, –9 և –10 — (-6) + (-9) + (-10) = — (6 + 9 + 10) = — 25

զ) –4, –15 և –25 — (-4) + (-15) + (-25) = — (4 + 15 + 25) = — 44

535. Կրպակատերը շաբաթվա առաջին օրն ունեցավ 1000 դրամի կորուստ։ Երկրորդ օրը նրա համար նույնպես անշահավետ եղավ։ Այդ օրվա կորուստը եղավ 1500 դրամ։ Ընդամենը ինչքա՞ն կորուստ ունեցավ կրպակատերն այդ երկու օրում։

Լուծում

(- 1500) + (- 1000) = — (1500 + 1000) = — 2500 (դր)

Պատ․՝ -2500 դրամ։

547. Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները` աստղանիշիփոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։

2 ·|+2| – |–6| + 3 = 2 x 2 — 6 + 3 = 4 — 6 + 3 = 7 — 6 = 1

2 ·|-10| – |–6| + 3 = 2 x 10 — 6 + 3 = 20 — 6 + 3 = 23 — 6 = 17

2 ·|+5| – |–6| + 3 = 2 x 5 — 6 + 3 = 10 — 6 + 3 = 13 — 6 = 7

2 ·|-6| – |–6| + 3 = 2 x 6 — 6 + 3 = 12 — 6 + 3 = 15 — 6 = 9

2 ·|-1| – |–6| + 3 = 2 x 1 — 6 + 3 = 2 — 6 + 3 = 5 — 6 = -1

2 ·|0| – |–6| + 3 = 2 x 0 — 6 + 3 = 0 — 6 + 3 = 3 — 6 = -3

550. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–7), B (+2) կետերը և գտե՛ք նրանց հեռավորությունը։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ հեռավորությունը հավասար է C (+7) և D (–2) կետերի հեռավորությանը։

Մայրենի

«Բարև՛ սիրելի ձմեռ» 05.12.2022

Տարվա իմ ամենասիրելի եղանակը ձմեռն է։ Ես շատ – շատ եմ սիրում ձմեռը, քանի որ մենք կարող ենք ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել և ձյուն ուտել։ Ես ահավոր շատ եմ սիրում Նոր Տարին և ձմեռային արձակուրդները։ Սիրում եմ Տոնական զարդարված Երևանը, իր գիշերային գեղեցիկ լույսերով։ Այս տարի Երևանը ավելի շքեղ ու հեքիաթային է զարդարված, քանի որ մանկական Եվրատեսիլը Երևանում է լինելու։ Ես սիրում եմ տոնածառ զարդարել և բազմաթիվ նվերներ ստանալ։ Ես կուզեի, որ այս տարի մեր մասնակիցը հաղթեր (իմ կարծիքով կհաղթի)։ Սիրում եմ Նոր Տարվա գիշերը՝ երազանք պահել և վազել տոնածառի տակ նվերներ փնտրելու։ Այս տարվա իմ երազանքը այն է, որ աշխարհում և իմ հայրենիքում խաղաղություն լինի։ Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ ուրախ լինեն, որ փողոցում հանդիպենք միային ուրախ ու երջանիկ անցորդների։

ԱՅՍՔԱՆԸ։

Անգլերեն

English In Mind | English 05.12.2022

Lesson 1

British families/to read the text and translate/page 30/English in mind

1.

The Siddiqui family live in Birmingham. Birminigham is a big city in the middle of the country. Mohammed and his mother Rani are from Bangladesh. Mohammed’s wife Maureen is British and she comes from Liverpool.

Modammed and Maureen have a grocery shop. It sells fruit, vegetables and drinks. They live in the falt above the shop and Rani looks after thair two children. Mohammed and Maureen both work in the shop. The shop’s open until 10 pm every day, so they work hard.

‘ I’m happy to work hard for my wife and family.’ says Mohammed.

Սիդդիքի ընտանիքը ապրում է Բիրմինգհեմում։ Բիրմինիգեմը մեծ քաղաք է երկրի կենտրոնում։ Մուհամեդն ու նրա մայրը՝ Ռանին Բանգլադեշից են։ Մոհամմեդի կինը՝ Մորինը, բրիտանացի է և նա Լիվերպուլից է:

Մոդամեդն ու Մորինը մթերային խանութ ունեն: Այն վաճառում է միրգ, բանջարեղեն և խմիչք: Նրանք ապրում են խանութի վերևի թաղամասում, իսկ Ռանին խնամում է երկու երեխաներին: Մոհամմեդն ու Մորին երկուսն էլ աշխատում են խանութում: Խանութը բաց է ամեն օր մինչև երեկոյան ժամը 22-ը, ուստի նրանք քրտնաջան աշխատում են:

«Ես ուրախ եմ, որ քրտնաջան աշխատում եմ կնոջս և ընտանիքիս համար»։ ասում է Մոհամմեդը։

2.

The Jackson family live in Chester. They rent a house. They want to buy their own house, so they save money when they can.

Daniel Jackson works in a factory in Manchester — it’s now a bad job but it’s a long way for him to go to work. His wife, Jill, is a secretary in a school.

The Jacksons have two teenage children. They are both at school, and when Jill finishes work, she drives to their school and then takes them home.

Ջեքսոնների ընտանիքը ապրում է Չեսթերում։ Տուն են վարձում։ Նրանք ցանկանում են գնել իրենց սեփական տունը, ուստի գումար են խնայում, երբ կարող են:

Դենիել Ջեքսոնն աշխատում է Մանչեսթերի գործարանում, հիմա դա վատ աշխատանք է, բայց աշխատանքի գնալու համար երկար ճանապարհ է: Նրա կինը՝ Ջիլը, դպրոցի քարտուղար է:

Ջեքսոններն ունեն երկու դեռահաս երեխա։ Նրանք երկուսն էլ դպրոցում են, և երբ Ջիլն ավարտում է աշխատանքը, նա մեքենայով գնում է նրանց դպրոց, իսկ հետո նրանց տուն է տանում:

Grammar:possessive adjectives

Hometask: ex.6/e,page 29

Complete the sentences with words from Exercise 6d.

1. Hi! My name’s Jenny. Nice to meet you. What’s your name?

2. My brother really likes music. His favourite singer’s Jay-Z.

3. I’ve got two sisters. They’re names are Laura and Joanna.

4. Amy’s American She’s here in English with her family.

5. We live in London now, but we don’t really like our house.

Do you and your sister like our new house?