Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 05.12.2022

 532. Կատարե՛ք գումարում.  

ա) (+7) + (+2) = + (7 + 2) = + 9

գ) (+10) + (+15) = + (10 + 15) = + 25

ե) (–17) + (–12) = – (17 + 12) = — 29

 533. Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –3, –9 և –5 — (-3) + (-9) + (-5) = — (3 + 9 + 5) = — 17

գ) –11, –7 և –12 — (-11) + (-7) + (-12) = — (11 + 7 + 12) = — 30

ե) –21, –3 և –18 — (-21) + (-3) + (-18) = — (21 + 3 + 18) = — 42

Մայրենի

«Քիթը» Լուիս Ֆերնանդու Վերիսիմու 03.12.2022

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Հարցարան

1. Ցո՛ւյց տվեք պատմվածքի փոխաբերական իմաստը: Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Պատմվածքի փոխաբերական իմաստը այն է, որ պետք չէ մարդուն դատել արտաքինով, այլ հոգով։

2. Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին. «Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:

Իմ կարծիքով, դնովի քիթը արդեն դարձել էր նրա մի մասը։ Նաև դա սկզբունքի հարց էր, քանի որ նա բոլորին էլ ասել էր, որ նա չի հանելու այդ քիթը և եթե հաներ, այնպես կստացվեր, որ իր խոսքից շատ ետ էր կանգնելու:

3.Պատմվածքում ներկայացված իրավիճակի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը: 

Ես կարծում եմ, որ պատմվածքը խորը և ուսուցողական իմաստ ունի։ Այն սովորեցնում է ,որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր «Ես» — ը , և առաջնորդվի իր սկզբունքներով, չդառնա հասարակության «գործիքը»։ Այսպիսով, պատմվածքը ինձ շատ դուր եկավ:

Մայրենի

Դասարանական – Տնային աշխատանք մայրենի 01.12.2022

1. Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Վարդագույն – վարդ – ա – գույն – մոխրագույն, ոսկեգույն, գույնզգույն։

ճերմակահեր – ճերմակ – ա – հեր – ալեհեր, սևահեր, շիկահեր։

օձաձև –  օձ – ա – ձև – շրջանաձև, եռանկյունաձև, աստղաձև։

արշավախումբ –  արշավ – ա – խումբ – աստղախումբ, ձիախումբ, թռչնախումբ։

սևաչյա –  սև – աչ – յա — կապուտաչյա, սիրունաչյա։

շիկահեր –  շիկ – ա – հեր – ճերմակահեր, ալեհեր, սևահեր։

շղթայակապ – շղթա – յա – կապ – հոդակապ, քարկապ, շաղկապ։

Տնային աշխատանք

1.  Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Կրծքավանդակ – վրծք – ա – վանդակ – ճաղավանդակ, թռչնավանդակ։

ջրաման – ջր – աման – ծաղկաման, շաքարաման, մոխրաման, հացաման։

միալար – միալար – մի – ա – լար – բազմալար, հեռախոսալար։

նրբագեղմ – նրբ – ա – գեղմ – ուսկեգեղմ, գունագեղմ, ալեգեղմ, գանգրագեղմ։

ամրակուռ – ամր – ա – կուռ – բազմակուռ, փայտակուռ, ոսկեկուռ, երկաթակուռ։

երկաթագիր – երկաթ – ա – գիր – գրագիր, սեպաիր, անձնագիր։

հորդահոս – հորդ – ա – հոս – սակավահոս, մեղմահոս, արագահոս, դանդաղահոս։

լիահույս – լի – ա – հույս – մեծահույս, հուսախաբ:

2. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ – ծովամարտ, ձեռնասուն։

Բևեռախույզ, երկրամերձ – բևեռամերձ, երկնախույզ։

Ձկնակեր, մարդավաճառ – ձկնավաճառ, մարդակեր։

3. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց:

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, ավոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Լույս – լուսերես (ույ – ը դարձել է ու), լուսավոր (ույ – ը դարձել է ու)

թույն – թունավոր (ույ – ը դարձել է ու), թույնել

կենդանի – կենդանություն (ի – ն սղվել է)

տեր – տիրություն (ե – ն դարձել է ի)

մեջ – միջակ (ե – ն դարձել է ի), միջուկ (ե – ն դարձել է ի)

ուղի – ուղություն (ի – ն սղվել է), ուղեկից (ի – ն դարձել)

անուրջ – անրջել (ու – ն դարձել է ը)

կամուրջ – կամրջակ (ու – ն դարձել է ը), կամրջել (ու – ն դարձել է ը) կամրջակից (ու – ն դարձել է ը)

կատու – կատվաբար (ու – ն դարձել է վա), կատվազգի (ու – ն դարձել է վա)։