Բնագիտություն

Բնագիտություն 15.12.2022

Սովորել՝ Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Օրինակ՝ երբ Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց է թողնվում քարը, անձրևի կաթիլները են թափվում նույնը ձյան փաթիլները և այլն կոչվում է տիեզերական ձգողություն։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 15.12.2022

1. Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել — երգիչ (–իչ), երգչուհի (–իչ– ուհի)

ուսուցանել – ուսուցիչ (–իչ), ուսուցչուհի (–իչ– ուհի)

նկարել – նկարիչ (–իչ), նկարչուհի (–իչ– ուհի)

գործել – գործիչ (–իչ)

բնակվել – բնակիչ (–իչ), բնակչուհի (–իչ– ուհի)

հսկել – հսկիչ (–իչ)

լողալ – լողորդ (–որդ), լողորդուհի (–որդ– ուհի)

վարել – վարիչ (–իչ)

հաճախել – հաճախորդ (–որդ), հաճախորդուհի (–որդ– ուհի)

գնել – գնորդ (–որդ), գնորդուհի (–որդ– ուհի)

որսալ – որսորդ (–որդ)

պահել – պահակ (–ակ)

սուտ ասել – սուտլիկ (–լիկ), սուտասան (–ասան)

իշխել – իշխան (–ան), իշխանուհի(–ան– ուհի)

վեպ ասել – վիպասան (–ասան)

այցելել – այցելու (–ու)

վրեժ առնել – վրիժառու (–առու)

երկրպագել – երկրպագող (–ող)։

Բ. Հունձ, – հնձվոր (–վոր)

ուղի – ուղևոր (–վոր)

թագ – թագավոր (–ավոր), թագուհի (–ուհի)

զեն(ք) – զինվոր (–վոր)

դատ – դատավոր (–ավոր)

ձի – ձիավոր (–ավոր)

այգի – այգեպան (–պան)

հնոց – հնոցապան (–ապան)

ջրաղաց – ջրաղացպան (–պան)

խանութ – խանութպան (–պան)

նախիր – նախրապան (–ապան)

ուղտ – ուղտապան (–ապան)

պարտեզ – պարտիզպան (–պան)

էշ – իշապան (–ապան)։

2. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն – լեռնական, լեռնային

քաղաք – քաղաքական, քաղաքային

անձրև – անձրևային

բարեկամ – բարեկամական

շուն – շնային

անձն – անձնական, անձնային

զինվոր – զինվորական

ցամաք – ցամաքային

ծնունդ – ծննդական

տուն – տնական, տնային

անապատ – անապատական

դև – դիվական, դիվային

դյուցազն – դյուցազնական

աղաչ(ել) – աղաչական,

հրեշտակ – հրեշտակային

ստրուկ – ստրկական, ստրկային

պետ – պետական

տոհմ տոհմական, տոհմային

հանրապետ(ություն) հանրապետական,

խորհուրդ – խորհրդական, խորհրդային

Մայրենի

Մայրենիի Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ 15.12.2022

1.  Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.

Ա) կյանքի ձմեռ – ծերություն

Բ) անձյուն ձմեռ – անճարակ մարդ

Գ) անցյալ ձմռան ձյուն – արժեք չունեցող

Դ) գլխին ձյուն գալ – վատ բան լինել։

2․Այբբենական կարգի տառերի հակառակ հաջորդականությամբ թվարկի´ր այս տարի սովորածդ ամենակարևոր բաները:

Մաթեմ, մայրենի, եկեղեցի, դպրոց, բասկետբոլ։

3․Գրի´ր, թե նշված թվականներից  յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:

Ա) երեք – Երեք հրացանակիրները

Բ) տասներկու — Տասներկու աթոռ

Գ) քառասուն – Ալի Բաբան և քառասուն ավազակները

Դ) հազար – Հազարամյա ընկուզենին։

4․ Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ: 

Ա) կարապի երգ – մահվան կամ հրաժեշտի երգ
Բ) ճնճղուկի սիրտ – փոքր սիրտ
Գ) հավի խելք – անխելք
Դ) ծիծեռնակի ձայն – դարձվածք չէ։

5․ Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը:

Աստղի փոխարեն ես կգրեի խաղաղություն։ Իսկ Տոնածառը կզարդարեի ուրախություն, երջանկություն, առատություն, հաջողություն և առողջություն բարեմաղթանքներով։

6․Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:

Եղջերվասահնակ – հակ, կավ, հավ, վարսակ, նավակ, եղանակ, վեհ, նկար, նվեր, ղեկ, Արա, ասա, սավան, սավանա, վարս, վնաս, արջ, հասակ։

ցրտաշունչ – շուն, ցուրտ, չար, նուշ, տուն, շատ, ուշ, չու, շունչ, աշուն, շուտ, արտ, Արտուշ, Արտաշ։

ձյունաճերմակ – ճերմակ, ձյուն, ճեմարան, Նարե, Նարեկ, կամար, մուկ, նկար, ունկ, երամ, երամակ, երկու, նամակ։

խնդրանք – խանդ, նրանք, դրանք, դրան, դա, նա, Քնար, քնար։

քաղցրավենիք – քաղցր, աղցան, աղաց, նա, ցավ, նավ, վերք, վարք, վանք, վար, ցանք, քաղաք, քաղց, Իրաք, Իրան, իրան։

տարեմուտ – տուտ, մետր, մարտ, Մարտ, արտ, տատ, տեր, երամ, տետր, մուտ։

7․Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:

Կաղանդ պապա,
Որքան կրնաս, շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար
։

Ձմեռ Պապիկ,
Որքան կարող ես, շուտ արի
Այլևս չեմ վախենում քեզանից
Եվ սիրում եմ քեզ հիմա․
Դու մի նայիր իմ կցկտուր բառերին,
Դեմքիզ գույնի ու դողահար քայլերիս։

8․Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները․ 

Ա) մահկանացու – մահ ունեցող

Բ) ադամորդի – Ադամի որդի

Գ) հողածին – հողից ստեղծված։

9․ Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորյա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: Գրի´ր այդ ուղերձը՝ օգնելով նրան:

«Ձմեռ պապի ուղերձը»

Սիրելի մանուկներ, եկել եմ հեռու հեռավոր Լապլանդիայից։ Բարել եմ ձեզ բազմազան նվերներ և քաղցրավենիքներ։ Խոստացեք ինձ, որ ձեզ շատ լավ կպահեք, կլինաք մեծերին լսող, բարի, և կարգապահ։ Հիշեք, որ ես ձեր մասին ամենինչ գիտեմ, և ձեր նամակ խնդրանքները կատարելիս հաշվի եմ առնում, թե դուք ինչպես ես պահել ձեզ ողջ տարին։

Ձեր Սիրելի Ձմեռ Պապ։