Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.12.2022

587. Հաշվե՛ք.

բ) (+3) · (+4) = + (3 x 4) = +12

դ) (+8) · (+5) = + (8 x 5) = +40

զ) (+11) · (+15) = + (11 x 15) = +165

588. Հաշվե՛ք.

բ) (–7) · (+5) = — (7 x 5) = -35

դ) (+21) · (–6) = — (21 x 6) = -126

զ) (–1) · (+7) = — (1 x 7) = -7

ը) (+15) · (–60) = — (15 x 60) = -900

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

բ) (–8) · 0 = 0

դ) 0 · (–1) = 0

զ) (+14) · (–25) = — (14 x 25) = -350

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

բ) (–8) · (+6) < 0

դ) (+3) · (+9) > (+8) · (–7)

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

600.Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

բ) նվազելիին գումարենք –7,

Ապա տարբերությունը կփոքրանա 7 — ով, կամ տարբերությանը կգումարենք –7։

դ) հանելիին գումարենք –3։

Ապա տարբերությունը կմեծանա 3 — ով, կամ տարբբերությանը կգումարենք – 3։

Մայրենի

«Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին» 13.12.2022

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈ

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը։ 

Անհասկանալի բառեր չկային։

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքը այն է, որ երբ դու մեկին օգնում ես, առանց ոչինչ ակնկալելու, ապա Աստաված քեզ շատ անգամ ավելի վարձահատույց կլինի։ Ինչպես ասացվացքն է ասում «Լավություն արա ջուրը գցիր»։

Մայրենի

Դասարանական աշխատանք մայրենի 13.12.2022

2.      Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

ա) Երրորդ, երրորդել, եռյակ, եռամյա, եռագիծ: — երր, եռ, եր (երեք)

բ) Երկնագույն, երկնահաս, երկնասույզ, երկնային — երկն (երկինք)

գ) Երկիմաստ, երկթև, երկհարկ, երկամսյա, երկվորյակ — երկ (երկու)

3.     Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ, փառ(ք), մեջ, ջուր:

Երգ — երգչախումբ, մեներգչուհի, կրկներգ


փառ (ք) — փառահեղ, անփառունակ, վեհափառ


մեջ — մեջտեղ, անմիջական, գյուղամեջ


ջուր — ջրհեղեղ, անջրանցի, աղաջուր։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 13.12.2022

587 Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7), = + (3 x 7) = + 21

գ) (–1) · (–20) = + (1 x 20) = + 20

ե) (–8) · ( –9) = + (8 x 9) = + 72

588. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16) = — (8 x 16) = — 128

գ) (+17) · (–4) = — (17 x 4) = — 68

ե) (–1) · (+1) = — (1 x 1) = -1

է) (+20) · (–18) = — (20 x 18) = — 360

589 Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5) = + (4 x 5) = + 20

գ) (+32) · (–6) = — (32 x 6) = — 192

ե) (+1) · (+23) = + (1 x 23) = +23

է) (–19) · (+7) = — (19 x 7) = — 133

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0

գ) (+16) · (–5) < 0,

ե) (–14) · (–12) > (–10) · (+2)

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

ա) նվազելիից հանենք –5,

կմեծանա 5 – ով

գ) հանելիից հանենք –2,

կմեծանա 2 – ով:

  1. Լրացրե՛ք աղյուսակը` դատարկ վանդակներում գրելով սյունակում
    նշված թվերի տարբերության բացարձակ արժեքը.