Մաթեմատիկա

Մաթեմատիկա 14.12.2022

591. Համեմատե՛ք թվերը.

բ) (7 · 0) · (–9) > –2

դ) 8 > 37 · (0 · 20)։

592.Գտե՛ք արտադրյալը.

բ) (–8) · (–4) · 3 = + (8 x 4) x 3 = +32 x 3 = +96

դ) (–15) · 17 · (–2) = +(15 x 2) x 17 = +30 x 17 = +510

զ) 8 · (–1) · 0 = 0:

593. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

բ) * ։ (–5) = 2

* = 2 x (–5) = -10

* = -10:

դ) (–*) ։ 15 = –3

(–*) = -3 x 15 = -45

* = -45:

զ) (–*) ։ (–16) = –5։

(–*) = + (5 x 16) = +80

* = +80:

602. Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր դրական ամբողջ թվի տարբերությունը։

-1 – 1 = -1 + (-1) = -2


Պատ.՝ -2:

603. Հաշվե՛ք.

բ) |5 – * – 8|, եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը

|5 — (-9) — 8| = |+ 6| = 6:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 14.12.2022

591. Համեմատե՛ք թվերը.

ա) (–5) · 0 < 4

գ) –100 < 100 · (–3) · 0

592. Գտե՛ք արտադրյալը.

ա) 16 · (–3) · 6 = -288

16 x (–3) = –48

-48 x 6 = -288

գ) 14 · (–5) · (–7) = +490

14 x (-5) = -70

-70 x (-7) = +490

ե) (–1) · (–1) · (–8) = -8

(-1) x (-1) = +1

+1 x (-8) = -8

593. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) * ։ 3 = –7,

*= 3 x (-7) = -21

Իսպաներեն

Español 14.12.2022

  1. Completa las frases con la forma correcta del verbo.

1. Mis padres y yo vivimos en España.

2. Mi hermano estudia ingles.

3. Elena y sus amigos comen a las dos.

4. Yo no tengo un ordenador en mi habitacion.

5. Carlos y yo estudiamos mucho.

6. Mi hermano David trabaja con mi padre.

7. ¿Tu vives en Madrid?

8. Rosa no come nunca en un restaurante.

9. ¿Cuantos años tiene tu hermana?

10. ¿Tienes un diccionario?

3. Completa las frases de David.

1. Alicia es mi madre. yo soy su hijo.

2. Pilar es mi hermana. Yo soy su hermono.

3. Mi madre es la mujer de mi padre. Mi padre su espeso.

4. Carmen es la hermana de mi madre. Es mi tia.

Մայրենի

Դասարանական աշխատանք մայրենի 14.12.2022

2. 65.      Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Բույս ― բուսական, դեղաբուսական, խոտաբույս


թույն ― թունավոր, հակաթունավոր, հակաթույն


հույս ― հուսալի, անհույս, անհուսություն


սենյակ ― սենյակային, դասասենյակ, միջսենյակային

3. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:

Օրինակ՝

Շագանակ, գույն,  թափ – շականակագույն, գունաթափ


ծաղիկ, արթ, քար – ծաղկազարդ, զարդաքար


հինգ, անկյուն, չափ – հնգանկյուն, անկյունաչափ


 խաչ, քար, սիրտ – խաչքար, քարսիրտ


 քանդակ, գործ, ընկեր – քանդակագործ, գործընկեր


 ավազակ, խումբ, պետ – ավազակախումբ, խմբապես


վրեժ, խնդիր, գիրք – վրեժխնդիր, խնդրագիր

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.12.2022

587. Հաշվե՛ք.

բ) (+3) · (+4) = + (3 x 4) = +12

դ) (+8) · (+5) = + (8 x 5) = +40

զ) (+11) · (+15) = + (11 x 15) = +165

588. Հաշվե՛ք.

բ) (–7) · (+5) = — (7 x 5) = -35

դ) (+21) · (–6) = — (21 x 6) = -126

զ) (–1) · (+7) = — (1 x 7) = -7

ը) (+15) · (–60) = — (15 x 60) = -900

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

բ) (–8) · 0 = 0

դ) 0 · (–1) = 0

զ) (+14) · (–25) = — (14 x 25) = -350

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

բ) (–8) · (+6) < 0

դ) (+3) · (+9) > (+8) · (–7)

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

600.Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

բ) նվազելիին գումարենք –7,

Ապա տարբերությունը կփոքրանա 7 — ով, կամ տարբերությանը կգումարենք –7։

դ) հանելիին գումարենք –3։

Ապա տարբերությունը կմեծանա 3 — ով, կամ տարբբերությանը կգումարենք – 3։

Մայրենի

«Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին» 13.12.2022

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈ

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը։ 

Անհասկանալի բառեր չկային։

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքը այն է, որ երբ դու մեկին օգնում ես, առանց ոչինչ ակնկալելու, ապա Աստաված քեզ շատ անգամ ավելի վարձահատույց կլինի։ Ինչպես ասացվացքն է ասում «Լավություն արա ջուրը գցիր»։

Մայրենի

Դասարանական աշխատանք մայրենի 13.12.2022

2.      Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

ա) Երրորդ, երրորդել, եռյակ, եռամյա, եռագիծ: — երր, եռ, եր (երեք)

բ) Երկնագույն, երկնահաս, երկնասույզ, երկնային — երկն (երկինք)

գ) Երկիմաստ, երկթև, երկհարկ, երկամսյա, երկվորյակ — երկ (երկու)

3.     Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ, փառ(ք), մեջ, ջուր:

Երգ — երգչախումբ, մեներգչուհի, կրկներգ


փառ (ք) — փառահեղ, անփառունակ, վեհափառ


մեջ — մեջտեղ, անմիջական, գյուղամեջ


ջուր — ջրհեղեղ, անջրանցի, աղաջուր։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 13.12.2022

587 Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7), = + (3 x 7) = + 21

գ) (–1) · (–20) = + (1 x 20) = + 20

ե) (–8) · ( –9) = + (8 x 9) = + 72

588. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16) = — (8 x 16) = — 128

գ) (+17) · (–4) = — (17 x 4) = — 68

ե) (–1) · (+1) = — (1 x 1) = -1

է) (+20) · (–18) = — (20 x 18) = — 360

589 Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5) = + (4 x 5) = + 20

գ) (+32) · (–6) = — (32 x 6) = — 192

ե) (+1) · (+23) = + (1 x 23) = +23

է) (–19) · (+7) = — (19 x 7) = — 133

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0

գ) (+16) · (–5) < 0,

ե) (–14) · (–12) > (–10) · (+2)

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

ա) նվազելիից հանենք –5,

կմեծանա 5 – ով

գ) հանելիից հանենք –2,

կմեծանա 2 – ով:

  1. Լրացրե՛ք աղյուսակը` դատարկ վանդակներում գրելով սյունակում
    նշված թվերի տարբերության բացարձակ արժեքը.
Մայրենի

«Խոսեի սանդալները» 12.12.2022

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Հեղինակ՝ Պաուլո Կոլեյո

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

սանդալ – կոշիկ։

2. Մեկնաբանի՛ր այս տողը. Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

Քանի որ Խոսեն չգիտեր, թե ինչ էր սերը, այդ պատճառով էլ նա չէր կարող համեմատել մորաքրոջ կոպիտ վերաբերմունքը իսկական սիրո հետ։ Դրա համար էլ նա մտածում էր, որ դա սովորական ձև է։

3. Շարադրի՛ր մտքերդ վերնագրերից մեկով.

  • Բարությունը բարություն է ստեղծում
  • Ինչ ցանես, այն էլ կհնձես
  • Նոր տարին նորի սկիզբն է

«Նոր տարին նորի սկիզբն է»

Նոր Տարին բոլորի սիրելի տոն է։ Այն սիրում են՝ թե՛ մեծեր, թե՛ փոքրերը։ Փոքրերը սիրում են Նոր Տարին, քանի որ այն գեղեցիկ, համեղ և նվերաշատ տոն է։ Իսկ մեծերը սիրում են Նոր Տարին, քանի որ նրանք Նոր Տարուն նվիրում ու ստանում են ավելի շքեղ փաթեթավորմամբ և ավելի տոնական ու խորհրդավոր ձևով մատուցվող նվերներ։Ճիշտ է շքեղ զարդարված տոնածառը, զարդարանքները, ուրախ տրամադրությունը, բազմաթիվ նվերները, Ձմեռ պապը, Ձյունանուշը, տոնական միջոցառումները Նոր Տարվա խորհրդանիշներն են։ Բայց իրականում Նոր Տարին նորի սկիզբն է։ Եվ յուրաքանչյուր ոք պետք է Նոր Տարուց առաջ նոր, բարի մտքեր ու ցանկություններ ունենա։ Քանի որ իրականում Նոր Տարին Հիսուսի ծննունդի խորհրդանիշն է։ Իմ կարծիքով Տոնական գիշերը, մեր մտքում ծնված բոլոր բարի ու լավ մտքերը օրհնվում են և իրականություն դառնում։ Եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի ամեն վատը ու տհաճը թողնի հին տարում ու Նոր Տարին դիմավորի, լավի ու բարու անկնկալիքով և ինքնել պատրաստ լինի միային սեր ու բարություն սփռել իր շուրջը ապա աշխարհը ամեն Նոր Տարուց հետո ավելի կլավանա ու կբարիանա։