Մաթեմատիկա

Մաթեմատիկա 27.03.2022

1. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների.

96 = 4 x 24 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 3

106 = 2 x 53

100 = 2 x 50 = 2 x 5 x 10 = 2 x 5 x 2 x 5

1024 = 512 x 2 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2

704 = 2 x 352 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 11

800 = 2 x 400 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 5 x 5

888 = 2 x 444 = 2 x 2 x 2 x 111

2. Գտե՛ք

[6, 8] = 2

[12, 6] = 2, 3, 6

[15, 100] = 5

3. Գտե՛ք

(25 և 15)= 5

(24 և 10)= 2

(120 և 60)= 2, 3, 5, 6, 10, 60

(24 և 80)= 2, 4, 8, 24

(25 և 125)= 5, 25

(6 և 7)= հայտարար չկա

(5 և 13)= հայտարար չկա

(18 և 36)= 2, 3, 6, 9, 18

(15 և 45)=3, 5, 15

(20 և 28)= 2, 4,

(35 և 25)=5

(12 և 18)= 2, 3, 6

4. 83, 12, 65, 129, 1025, 8372, 6534, 5355, 893, 91917, 65382, 56574, 63, 25, 567, 828, 15, 32, 100, 14, 124, 266, 348, 5000, 301 թվերից սյունակաձև առանձանցրեք նրանք, որոնք բաժանվում են կամ 3-ի, կամ 9-ի, կամ 4-ի, կամ որ մեկին:

3 — ի են բաժանվում ՝ 12, 129, 65382, 56574, 63, 567, 828, 15, 348

9 — ի են բաժանվում ՝ 6534, 5355, 91917, 56574, 63, 567, 828

4 — ի են բաժանվում ՝ 12, 8372, 828, 32, 100, 124, 348, 5000

5. Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողմերն են՝

7 սմ, 11 սմ, 3 սմ = V = 7 x 11 x 3 = 231 սմ 3

2 մ, 5 դմ, 10 սմ = V = 20 դմ 5 դմ 1 դմ = 100 դմ 3

4 դմ, 7 դմ, 12 դմ = V = 4 x 7 x 12 = 336 դմ 3

6. Կատարիր գործողությունները:

Մայրենի

Մայրենիի Մարտ ամսվա հաշվետվություն

«Իմ ընկեր Նեսոն» գրավոր վերլուծություն 01.03.2022

Մայրենի 09.03.2022

Չարենցյան բառարան

Առաջադրանքների փաթեթ Մարտի 14-18:

մայրենի 16.03.2022

«Կամակոր  թագավորը» 17.03.2022

Հովհաննես Թումանյան «Մայրը» 21.03.2022

Մայրենի

Հովհաննես Թումանյան «Մայրը» 21.03.2022

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար- ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա-ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար-ել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի-ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:

զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ:

       

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք — պատահմունք

ուրախ — զվարթ

վայրկյան — ակնթարթ

զիլ — սուր:

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/անզգույշ-ածանցավոր

  գ/փոքրիկ-պարզ

  դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:

Իրիկուն — իրիկուններ

զրույց — զրույցներ

դեպք — դեպքեր

բույն — բներ:

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

պատահել — պատահեց

հայտնվել — հայտնվեց

շտապել — շտապեց

կատարվել — կատարվեց

8. Գտի՛ր տրված նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։                                                             

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:

Մայրը թռավ:


 9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն.

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց:

11. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:


12. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակները բույն էին դրել սրահի օճորքում: Աշնանը նրանք չվում են տաք երկրներ: Գարնանը նրանք վերադառնում են նույն տեղը, իրենց բույնը:


13.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

14. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

15. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին, որովետև կատուն շատ արագաշարժ էր:

Без рубрики

~Անհատական ուսումնական պլան~

Կարոլինա Եսայան, Հարավային դպրոց, 5.1 դասարան:

  • 7:30- Արթնանալ,նախաճաշ
  • 8:20- Միասնական երթ դեպի դպրոց
  • 9:00- Ընդհանուր պարապմունք (հինգշաբթի օրը)
  • 9:20-13:30 -Մասնակցում եմ ուսումնական պարապմունքներին,նախագծերին
  • 13:30 — Վերադառնում եմ տուն:
  • Ընտրությամբ գործունեություն — Ես ընտրել եմ թատերական խմբակ: Երբ գնացի թատրոն, ես հասկացա, որ ես ցանկացա ելույթ ունենալ բեմին: Եվ ընտրեցի այս խմբակը: Մենք այստեղ, դիտում ենք ֆիլմեր, մուլտֆիլմեր, կարդում ենք հեքիաթներ, պատմում ենք: փորձում ենք մեր բառերով ներկայացնել հեքիաթները: մի քանի շաբաթ առաջ մենք բեմադրել ենք «Բարեկենդանը» հեքիաթը: Մենք այն ներկայացրեցինք Մայր դպրոցի բեմին: Գուցե մյուս անգամ ելույթ ունենալ մեր դպրոցում:
    • 11, Ընկեր Արմո:
Մայրենի

«Կամակոր  թագավորը» 17.03.2022

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին, կարճ, թախտին, մարդ: 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Դերձակ — հագուստ կարող:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր — գոյական

Երկար — ածական

Դերձակ – գոյական:

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

Անմիջապես, վերմակի տակ:

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:  Պատմողական

Տես ̀  կհավանե՞ս: Հարցական

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու  բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր  շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Նա չար էր, անհոգի: Չէր կարելի մարդկանց զրկել կրանից, սպանել վերմակի կարճ կամ երկար լինելու պատճառով:

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը փեշի տակ ճիպոտ է պահել, թագավորին պատժելու համար:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ոտքդ վերմակիդ ճափով մեկնիր:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Այս թագավորին իր հիմարությամբ և չարությամբ նմանեցնում եմ Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթի հերոսին:

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Ես կհրամայեի թագավորին կարել վերմակ դերձակի համար: Եթե վերմակի լինի կարճ կամ երկար, կհամայեի նրան գլխատել: Տեսենց նրան դուր կգա:

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

«անհոգի թագավորը և խելացի դերձակը»

Մայրենի

մայրենի 16.03.2022

Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում,

 տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:

Կանայք վիճում էին հավի համար:

Դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել, քանի-որ վկա չկար:

Ճշնարտությունը պարզեցին  մի իմաստուն մարդու օգնությամբ: Նա առաջարկեց հավին բաց թողնել երկու կանանց մոտ, որի արդյունքում  գտնվեց իրական տերը:

398. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Ես ճիշտ  եմ համարում երկրորդ տարբերակը, որովհետև  երբ մարդիկ սկսեն կոշիկ կրել և հասկանանան կոշիկի  հարմարավետությունը ապա կսկսեն բոլորը կոշիկ կրել;

399. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Իմ կարծիքով ագահ մարդը իր շահերն է հետապնդում իսկ ժլատը՝ իր , այդ իսկ պատճառով մեկը մյուսին ուզում է խաբել;

Ռուսերեն

Руский язык 16.03.2022

Найдите лишнее слово:

 1. кисточка, краски, ложка, карандаш, мел;

2. портрет, картина, салат, рисунок;

3. футболист, пловец, музыкант, боксёр.

Вместо точек впишите слова я, ты, он, вы, они, мы.

 1. ты любишь рисовать?

2. Где дети? – они учат уроки.

3. я никогда не спорю.

4. С кем ты дружишь?

5. Что ты делаешь? – я звоню Мише.

6. мы учимся в пятом классе.

Допишите окончания.

1. Я рисую, рисунок, а никто даже спасибо не скажет . 2. И с теми, с кем сегодня я во дворе дружилa, железную дорогу в тайге я проложилa . 3. Когда ты обычно делаешь. уроки? 4. Кто сегодня дежурный? 5. Кому ты сейчас звонишь? 6. Дети спешaт в школу.

Вставьте глагол быть в нужной форме.

 1. Завтра мы будем писать контрольную по математике.

2. После обеда я буду читать, а мой младший брат будет играть.

3. Вечером мама и сестра будут смотреть фильм.

4. В воскресенье все мы будем отдыхать.

 5. Дети будут участвовать в концерте.

6. Незнайка решил, что он будет рисовать и станет художником.

Մաթեմատիկա

Մայրենիի փետրվարյան հաշվետվություն :

ԱՆԳԻՆ ՔԱՐԸ (ԱՐԱԲԱԿԱՆ) 04.02.2022

բառարանների տեսակները 07.02.2022

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ 4-6 09.02.2022

Իմ տերյանական բանաստեղծությունը 11.02.2022

Ահմադը 14.02.2022

14-18 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

Հովհաննես Թումանյանի բառարանը «Բարեկենդանը» 19.02.2022

Իմ Հովհաննես Թումանյանը 21.02.2022

21-25 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

«Ձևն ու հոգին» Հ.Թումանյան 25.02.2022

«~Իմ ընկեր Նեսոն~» 28.02.2022

«Իմ ընկեր Նեսոն» գրավոր վերլուծություն 01.03.2022

Մայրենի 09.03.2022

Չարենցյան բառարան

Առաջադրանքների փաթեթ Մարտի 14-18: