
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց[1]
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:
Հարցեր `
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Տարվա բոլոր եղանակներն էլ լավնեն և գեղեցիկ: Բայց ես բոլորից շատ սիրում եմ ամառը: Ձմռան ցրտից, գարնան անձրևներից հետո, կարծես ուզում ես տաքանալ: Ամռանը Երևանում շատ տաք է, կասեի, շոգ: Ամռանը սկսվում է ամենաերկար դպրոցական արձակուրդը: Ընտանիքով մենք գնում ենք հանգստանալու: Ամառային ամեասիրուն տոներից մեկն է Վարդավառը: այն նվիրված է հայկական Աստղիկ աստվածուհուն:
2.Դուրս գրիր մակդիրները:
Անուշ, վարդե, կրակ, բոց:
3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց:
Հրապուրում են վարդի նման կարմիր, գեղեցիկ և նուրբ շրթունքները: Մարդիկ լի են սիրով , ջերմությամբ: Նրանք ակտիվ են, առույգ, արթնացել են գարնան զարթոնքից:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է` միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՜ր ու գնա՜:
Մոխրացի՜ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,
— Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս` վառվի՜ր ու գնա՜:
Հարցեր
1. Բացատրիր այս տողը.
Ինչ որ լավ է ՝ վառվում է ու վառում:
Արևը ջերմացնում է մարդկանց փոխարենը ոչինչ չուզելով: Այդպես էլ այս արև վառ աշխարհում մարդն էլ պետք է մարդուն օգնի առանց փոխադարձ սպասումների:
2. Բանաստեղծությունը վերնագիր չունի, հորինի՛ր:
«Արևային տրամադրություն»