«Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
Արևահամ — արևի ջերմությամբ գոյացած համ
սազ — պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
ողբանվագ — ողբի նվագի նման տխուր՝ վշտալից:
հեզաճկուն — հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:
վիշապաձայն — վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող:
լուսապսակ — փառքով պսակված, փառապսակ կրող:
- Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
Արևահամ, ողբանվակ, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուրընկալ, հնամյա, ողբաձայն:
- Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
Ողբանվագ, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, արնավառ, լուսապսակ:
- Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Ես ընտրեցի այս քառատողը, որովետև այս քառատողի մեջ արտացոլվում է մեր Հայաստանի լավագույն արժեքները:
- Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
Երկինքը մուգ, ջրերը ջինջ, հնամյա քաղաքների,
Մուգ երկնքում միայն աստղերն էին շողշողում:
Ջինջ ջրերին նայելիս, ես տեսա իմ արտացոլանքը:
Հայաստանի հնամյա քաղաքներից էր Էրեբունին:
- Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
բույր — բուրմունք, հոտ
ջինջ — պարզ, մաքուր, հստակ, վճիտ
ողբաձայն — Վշտալի, շատ տխուր, տխրությամբ
ճերմակ — շատ սպիտակ, ձյունագույն
- Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

