Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ 27.02.2022

1. Կատարելով թվաբանական գործողությունները՝ գրի՛ր դեղին վանդակներում պակասող շրջանների թիվը:

Captionless Image

Պատ.՝ 3:

2. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:

Պատ.՝ 70:

3. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:

Պատ.՝ 12 ձու:

4. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:

Պատ.՝ 28 ձու:

5. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:

Պատ.՝ 23:30:

6. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;

Captionless Image

Պատ.՝ 2:

7. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:

Պատ.՝ Հաջորդ շաբաթվա ուրբաթ օրը:

8. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:

Պատ.՝ 3200 դրամ:

9. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ:

Պատ.՝ 7 անգամ:

10. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:

Captionless Image

Պատ.՝ 8 եռանկյուն կա պատկերում:

Մայրենի

«~Իմ ընկեր Նեսոն~» 28.02.2022

I

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխիկոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Առաջադրանքներ՝

  1. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին։

Այս պատմվածքի գլախավոր հերոսը Թումանյանի ընկեր Նեսոն է: Նեսոն գիտեր բազմաթիվ հեքիաթներ: Գիշերները ընկերներով նստած գերանների վրա, ընկերները խնդրում էին, որ Նեսոն պատմեր իր իմացած հեքիաթները: Նա աղքատ էր: Երբ գյուղում դպրոց բացվեց, հայրը չկարողացավ նրան ուսումի տալ: Գուցե նա կարողանար սովորել, կդառնար ավելի լավ մարդ:

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գլխավոր հերոսին բնորոշող հատվածները։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում:

Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։

Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

  1. Բնութագրի՛ր Նեսոյին։
  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր Նեսոյին բնորոշող հատվածները։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենահուզիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխիկոր կանգնած էր նեսոն։

  1. Ինչպիսի՞ ընկեր էր Նեսոն։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Նեսոն փոքր տարիքում շատ լավ ընկեր էր: Իր ընկերներին բազմաթիվ հեքիաթներ էր պատմում: Երբ գյուղում բացվեց դպրոց, նա չէր կարող սովորել այդ դպրոցում: Բայց միշտ գնում էր դպրոցի մոտ և սպասում իր ընկերներին: Ցավոք, երբ մեծացավ, կյաքի դառնություններից, իր անգրագիտությունից, դարձավ վատ ընկեր, վատ մարդ: Եթե նա կարողանար սովորել, լիներ գրագետ, համոզված եմ, որ կլիներ շատ լավ ընկեր և լավ մարդ:

  1. Պատմվածքի հերոսը ճի՞շտ էր վարվում, որ ներում էր մանկության ընկերոջը։

Իմ կարծիքով, պատմվածքի հերոսը ճիշտ էր անում, որ ներում և օգնում էր մանկության ընկերոջը: Լինելով գրագետ և բարի մարդ, Թումանյանը հասկանում էր, որ կյանքի պայմանները և դժվարություներն են Նեսոյին դարձրել այդպիսին: Նա հասկանում էր, եթե Նեսոն կրթվեր, ուսում առներ, գուցե ավելի լավ մարդ կդառնար:

Մի քանի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

  1. Ե՞րբ հեղինակը առաջին անգամ զգաց իրենց գյուղի, գյուղացիների և քաղաքի տարբերությունը:

Առաջին անգամ, արձակուրդին հեղինակը գյուղ եկավ: Երեխաները շոշափեցին նրա դպրոցական, սպիտակ, փափուկ հագուստը: Այդ օրը, հեղինակը նկատեց, որ իրենց գյուղացիների հագուստը մաշված էր, հին և կեղտոտ: Եվ իրենց գյուղն էր կեղտոտ և աղքատ:

Բնագիտություն

Մթնոլորտային ճնշում 28.02.2022

Մթնոլորտային ճնշում Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերր ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում:

Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:

Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։

Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:

Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:

Եթե ցուցմունքը 760 մմ ֊ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:

Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:

Օրինակ’ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):

Մթնոլորտային ճնշումր փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն րնդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումր նվազում է:

Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանր բարձր է, այնքան ճնշումր ցածր է, և հակառակր:

Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումր Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:

Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:

Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Անգլերեն

English 27.02.2022

(64) 1. Fill in the gaps with am, is, are, was or were.

Dear Diary,

My family and I are just back from amazing holiday in the Bahamas. We had a great time! The weather was fantastic. It was really hot and sunny. My family and I were so happy there. I know it was not that long ago but I am already missing the sun and the sea, especially today  because the weather is cold here. On the other hand, of course, it is nice to be back home with all my friends.

(67) 5. Ask and answer questions about what these people did/didn’t do yesterday. Then ask your partner questions to fill in the table about him/her.

1) Peter / go for a walk? Did Peter go for a walk yesterday? Yes, he did.

2) Peter / play golf? Did Peter play golf? Yes, he did.

3) Peter / write a letter? Did Peter write a letter? No, he didn’t

4) Mr & Mrs Page /  play golf? Did Mr & Mrs Page play golf? No, They didn’t.

5) Mr & Mrs Page /  wash  the car? Did Mr & Mrs Page wash the car? Yes, they did.

6) Nare / go for a walk? Did Nare go for a walk? Yes, she did.

7) Nare / play golf? Did Nare play golf? No, She didn’t.

8) Nare / write a letter? Did Nare write a letter? Yes, she did.

9) Nare / wash the car? Did Nare wash the car? No, she didn’t.

(67) 6. Look at what Maria did and didn’t do last Sunday. Then write sentences.

1) Last Sunday, Maria didn’t wake up late.

2) Last Sunday, Maria did her homework.

3) Last Sunday, Maria didn’t speak to her friend, Mary.

4) Last Sunday, Maria didn’t have lunch with her grandparents.

5) Last Sunday, Maria took her dog, Fluffy, out for a walk.

6) Last Sunday, Maria helped her mother make dinner.

Մայրենի

«Ձևն ու հոգին» Հ.Թումանյան 25.02.2022

hovhannes-tumanyani--n5864-1

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին և այն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիսի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն ռեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» N 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք. հայոց թատրոնը մեռնում է․․․ այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» N 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությանները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչ այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհին տվել է հանճարներ․․․»։ («Սուրհանդակ» N 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական Ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորության, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ էլ չեն մտածում թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիքական Ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիքական Ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ թատերական գրվածքին։ Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ռուբլի է։ Կավելացնեմ, որ Շիրվանզադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր։ Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությանը խրախուսելու համար տրված գումարը ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնն է, որ հյութ է տալի գրականությանը, ոչ թե գրականությունը, որ հյութ է տալի թատրոնին։

Էդպես էլ դերասանների վերաբերությամբ։ Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանամ, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա։ Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում։

Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում։ Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչդեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդան թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում։

Աղբյուրը՝  Վիքիդարան

Մայրենի

21-25 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

42111898_1568806854483364_r

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

Առաջադրանքներ՝ 

  1. Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

Ըստ Հովհաննես Թումանյանի կարևորը մարդու գործն է, նրա կատարած արարքները: Մարդու մահից հետո նրա մասին խոսում և հիշում են նրա կատարած գործերով, լավ ու վատ արարքներով:

  1. Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ՞ երկրի թագավորն է եղել:

Նադրի շահը կառավարել էր Իրանը 11 տարի:

  1. Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

Թաթուլ Վանանդեցին կռվի ժամանակ վիրավորում է Արսուբան ամիրայի որդուն: Տուղրիլը նրան ասում է, եթե նա ապրի, Թաթուլին ազատ կարձակի, իսկ եթե մեռնի, նրան էլ կսպանեն: Թաթուլը պատասխանում է.

— Եթե իմ զարկն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, չգիտեմ:

Ամիրայի որդին մեռնում է, Թաթուլին էլ սպանում են:

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:

Գոռոզ — մեծամիտ, ինքնահավան

պարծենալ — հպարտանալ, ինքնագովել

անսասան — աներեր, հաստատուն, անառիկ

հավլունի — առասպելական սուր ՝ գերբնական հատկություններով, որը պատկանելիս է եղել Տրդատ թագավորին

աննկուն — դիմացկուն, անպարտելի

կանգուն — հաստատուն, կայուն, չխոցված, չընկճված

  1. Կանաչով նշված հատվածները բացատրեք:

Մահը մերն է, մենք մահինը:

Մարդիկ մահկանացու են, անմահ չեն:

Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Մահից հետո մարդուն հիշում են իր գործերով: Թումանյանն ասում է, որ երանի այն մարդուն, ում հիշում են լավ գործերով:

Զորք հավաքեց անհամար,

Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար
:

Շահի զորքը այնքան շատ էր, որ իր անթիվ քանակով փակել էր արևի լույսը:

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար
:

Զոհվեցին շատ, անթիվ քաջեր: Նրանց մարմիններն իրար վրա հասնում էին բերդի գլխին:

  1. Բնութագրեք Թաթուլ իշխանին:

Թաթուլ իշխանը գեղեցիկ էր, աննկուն, համարձակ: Նա արդար, ազնիվ, կռիվ էր մղում նենգ թշնամու դեմ: Նա հայրենասեր էր, հզոր և մինչև վերջին պահը չհանձնվեց թշնամուն:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 23.02.2022

1348. Համեմատել թվերը՝ ներկայացնելով խառը թվերը անկանոն կոտորակի տեսքով.

1349. Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարել գումարում .

1351. Ուղղանկյան պարագիծը 10 սմ է, նրա կողմերից մեկի երկարությունը՝ 3/4 սմ: Որքա՞ն են ուղղանկյան մյուս կողմերի երկարությունները:

Անգլերեն

«The magic paintbrush» 22.02.2022

Rose loved drawing. She was very poor and didn’t have pens
or pencils. She drew pictures in the sand with sticks. One
day, an old woman saw Rose and said, ‘Hello! Here’s a
paintbrush and some paper for you.’
‘Thank you!’ smiled Rose. She was so happy. ‘Hmmm, what
can I paint?’ she thought. She looked around and saw a duck on the pond. ‘I know! I’ll
paint a duck!’
So she did. Suddenly, the duck flew off the paper and onto the pond. ‘Wow!’ she said. ‘A
magic paintbrush!’
Rose was a very kind girl and she painted pictures for everyone in her village. She
painted a cow for the farmer, pencils for the teacher and toys for all the children.
The king heard about the magic paintbrush and sent a soldier to find Rose. ‘Come with
me,’ said the soldier. ‘The king wants you to paint some money for him.’
‘But he’s already rich,’ said Rose. ‘I only paint to help poor people.’
But the nasty soldier took Rose to the king. ‘Paint me a tree with lots of money on it,’
he shouted.
Rose was brave and said, ‘No!’ So the king sent her to prison. But Rose painted a key
for the door and a horse to help her escape. The king chased after her. So she painted
a big hole, and splat! The king fell in.
Today, Rose only uses her magic paintbrush to help people who really, really need
help.

to draw – Jake drew a flower.

to see – I saw a bunny.

to send – I sent my friend my picture.

to come – he came to my house yesterday.

to take – I took my book from Anna.

to help – My sister helped me with my homework.

to fall – I fell down on the ice.

to fly – the birds flew up to teir nests.

to look around – I looked around to find my friends.

to chase after – the police chased after the robbers.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 22.02.2022

1340. Թվերի գումարը գրի առնել խառը թվի տեսով.

1341. Խառը թիվը ներկայացնել բնական թվի և կանոնավոր կոտորակի գումարի տեսքով.

1342. Ասել, Թե որոնք են հետևյալ խառը թվերի ամբողջ և կոտորակային մասերը.

1343. Կարդալ խառը թիվը.