

1) 2-ի բաժանվում են այն թվերը որոնց միավորների կարգում 0, 2, 4, 6, 8 թվանշաններն են:
Թիվը բաժանվում է 3-ի եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի:
5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով:
Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը 9-ի բաժանվում է, թիվը բաժանվում է 9-ի:
10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0 թվանշանով:
2) Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրացանչյուրի բաժանարար է, կոչվում է ընդհանուր բաժանարար:
Օրինակ՝ 12 և 24
12 – 2, 3, 4, 6, 12
24 – 2, 3, 4, 6, 8, 12, 24
(12; 24) – 2; 3; 4; 6; 12
Այս ընդհանուր բաժանարարներից ամենամեծը 12 է:
(12; 24) = 12
12 ամենամեծ ընդհանուր բաժանարարն է:
3) Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ:
Օրինակ՝ 3 և 6 թվերի ընդհանուր բազմապատիկներից են 6; 12; 18; 24: Նրանցից ամենափոքրը 6 – է:
[3 ; 6] = 6
6-ը ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է:
5) Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և մեկը, կոչվում է պարզ թիվ :
Օրինակ.՝ 2; 3; 5; 7; 11; 13; 17; 19
Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ:
Օրինակ.՝ 4; 6; 8; 22; 640; 995: