Մայրենի

21-25 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

42111898_1568806854483364_r

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

Առաջադրանքներ՝ 

  1. Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

Ըստ Հովհաննես Թումանյանի կարևորը մարդու գործն է, նրա կատարած արարքները: Մարդու մահից հետո նրա մասին խոսում և հիշում են նրա կատարած գործերով, լավ ու վատ արարքներով:

  1. Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ՞ երկրի թագավորն է եղել:

Նադրի շահը կառավարել էր Իրանը 11 տարի:

  1. Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

Թաթուլ Վանանդեցին կռվի ժամանակ վիրավորում է Արսուբան ամիրայի որդուն: Տուղրիլը նրան ասում է, եթե նա ապրի, Թաթուլին ազատ կարձակի, իսկ եթե մեռնի, նրան էլ կսպանեն: Թաթուլը պատասխանում է.

— Եթե իմ զարկն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, չգիտեմ:

Ամիրայի որդին մեռնում է, Թաթուլին էլ սպանում են:

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:

Գոռոզ — մեծամիտ, ինքնահավան

պարծենալ — հպարտանալ, ինքնագովել

անսասան — աներեր, հաստատուն, անառիկ

հավլունի — առասպելական սուր ՝ գերբնական հատկություններով, որը պատկանելիս է եղել Տրդատ թագավորին

աննկուն — դիմացկուն, անպարտելի

կանգուն — հաստատուն, կայուն, չխոցված, չընկճված

  1. Կանաչով նշված հատվածները բացատրեք:

Մահը մերն է, մենք մահինը:

Մարդիկ մահկանացու են, անմահ չեն:

Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Մահից հետո մարդուն հիշում են իր գործերով: Թումանյանն ասում է, որ երանի այն մարդուն, ում հիշում են լավ գործերով:

Զորք հավաքեց անհամար,

Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար
:

Շահի զորքը այնքան շատ էր, որ իր անթիվ քանակով փակել էր արևի լույսը:

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար
:

Զոհվեցին շատ, անթիվ քաջեր: Նրանց մարմիններն իրար վրա հասնում էին բերդի գլխին:

  1. Բնութագրեք Թաթուլ իշխանին:

Թաթուլ իշխանը գեղեցիկ էր, աննկուն, համարձակ: Նա արդար, ազնիվ, կռիվ էր մղում նենգ թշնամու դեմ: Նա հայրենասեր էր, հզոր և մինչև վերջին պահը չհանձնվեց թշնամուն: