
Դասարանական աշխատանք Մաթեմ 18.02.2022

~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ~
~ «Միջին դպրոցի» 6.8 դասարան ~
Յուրաքանչյուր հայի ծանոթությունը Հովհաննես Թումանյանի, նրա ստեղծագործության հետ սկսվում է դեռ շատ փոքր տարիքից:
Իմ ծանոթությունը Թումանյանի հետ սկսվել է նրա հեքիաթներից: Դեռևս երեք տարեկանից մայրիկս և տատիկս հաճախ ընթերցում էին Թումանյանի հեքիաթները: Համարյա անգիր գիտեի «Չարի վերջը», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Բարեկենդանը» հեքիաթները: Նրանց շնորհիվ, ես սովորեցի ճանաչել չարն ու բարին, հարգել, գնահատեցի աշխատասիրությունը: Իսկ հիմա ես մեծ սիրով կարդում եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Ես հասկանում եմ, որ ինչքան էլ մեծանամ, նորից եմ կարդալու Թումանյանի ստեղծագործությունները: Նրանք ամեն անգամ ինձ նոր բան կսովորեցնեն:
Թումանյանը սովորեցնում է երեխաներին մտածել, արտահայտել սեփական մտքերը, տարբերել լավն ու վատը: Եվ իհարկե, մեզ դաստիարակում է որպես հայ:
Մենք դասարանով դիտել ենք Թումանյանի կյանքին նվիրված մուլտֆիլմը, որը շատ ուսանելի էր և հետաքրքիր:
Ես գիտեմ, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը ծնվել են նույն թվականին:
Թումանյանը մեզ հետ է մեր կյանքի ողջ ընթացքում: