Մաթեմատիկա

Մաթեմատիկա 09.11.2021

674. Գծել 12 սմ երկարությամբ մի AB հատված: Նրա վրա նշել որևէ C կետ: Ստուգել, որ | AC | + | CB | = | AB | :

А ——————————C———————————————B

| AB | = 12 սմ

| AC | = 5 սմ

| CB | = 7 սմ

7 + 5=12 սմ

| AC | + | CB | = | AB |

676. A և B քաղաքների հեռավորությունը 140  կմ է: Հեծանվորդը A — ից B գնալիս սկզբում շարժվում էր 25 կմ/ժ արագությամբ: Այն պահին, երբ նրան մնում էր անցնելու 15 կմ, նա փոխեց արագությունը: Քանի՞ ժամ էր հեծանվորդն ընթացել 25 կմ/ժ արագությամբ:

Լուծում

1) 140 – 15=125 կմ

2) 125 : 25=5 ժ

Պատ.՝ 5 ժամ:

677. Երկու բրիգադներ, միասին աշխատելով, պատրաստել են 240 աթոռ: Մի բրիգադը պատրաստել է օրական 26  աթոռ, մյուսը ՝ 22: Ընդամենը քանի՞ աթոռ է պատրաստել բրիգադներից յուրաքանչյուրը:

Լուծում

1) 26 + 22=48 աթոռ

2) 240 : 48=5 օր

3) 26 x 5=130 աթոռ – I բրգադ

4) 22 x 5=110 աթոռ – II գրիգադ

Կամ 240 – 130=110

Պատ.՝ I բրիգադ ՝ 130 աթոռ, II բրիգադ ՝ 110 աթոռ:  

Մայրենի

«Ամենապիտանի բանը» 08.11.2021

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հայրենագիտություն

«ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹՅՔԸ» 08.11.2021

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ դեր էր խաղում բանակը Վանի թագավորությունում:

Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ 

2. Որտե՞ղ էր օգտագործվում ստրուկների աշխատանքը:

Ստրուկների աշխատանքը օգտագործվում էր քաղաքների ու ամրոցների, տաճարների ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա

3. Ի՞նչ նպատակներով էին կառուցվում ջրանցքները:

Ջրանցքները կառուցվում էին այն նպատակով , որպեսզի զարգանար գյուղատնտեսությունը:

4. Արվեստի ո՞ր ճյուղերն էին զարգացաժ Վանի թագավորությունում:

Արվեստի ճյուղերից զարգացած էր կերպարվեստը:

5. Ի՞նչ լեզվով էին խոսում ուրարտացիները: Ի՞նչ է սեպագիրը:

Ուրարտացիները խողում էին Ուրարտերեն ,որը ազգակից էր Խուռերենին;ՈՒրարտական գիրը կոչվում է սեպագիր:

Մայրենի

Առցանց առաջադրանքներ Մայրենիի փաթեթ 08.11.2021

ղումով կատարել բառային աշխատանքը Բառային աշխատանք

Կարդալ Ահմեդի ուխտը պատմվածքը և կատարել առաջադրանքները։

Գործնական քերականություն 5 փաթեթից

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:


Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:


Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը:


Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար:

Մի առվակ իջնում էր սարն ի վար:


Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:

Անտառից դուրս եկավ մի ձիուկ:


Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:

Հավն ածեց մի ձվիկ:


Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

Քամին դես ու դեն էր քշում ամպիկները:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներովԱյստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել) — Թափանցիկ, շրջ(ել) — շրջիկ, մարտ(նչել) — մարտիկ, սիրտ ճմլ(ել) — ճմլիկ, ճանճ քշ(ել) — քշուկ:
բ) Օրեն(ք) — Օրինակ, ճաշ — ճաշակ, ախորժ — ախորժակ, սահուն — սահնակ, պահել — պահակ, ընդուն(ել) — ընդունակ, մոլոր(ել) — մոլորակ, գիտ(ենալ) — գիտակ, պատվիր(ել) — պատվիրակ, բուռն(ն) — բռնակ:
գ) Կտր(ել) — կտրուկ, դիպչ(ել) — դիպուկ, խուսափ(ել) — խուսափուկ:

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ — հիվանդանոց, ծաղիկ — ծաղկաոր, մուկ — մկնիկ, հայ — Հայաստան, նիստ — նստարան, այբուբեն- այբբենարան, դաս — դասարան, դպիր — դպրոց, դարբին -դարբնոց, հյուր — հյուրանոց, զոր(ք) — զորանոց, ռուս — Ռուսաստան, գործ — գործարան, բրուտ — , կույս — կուսանոց, ուզբեկ — Ուզբեկստան, հնդիկ — Հնդկաստան, թուփ- թփուտ, ծիրանի — ծիրանենի:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհանդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոցում  կհանդիպենք:
Գետի ափին մի հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

Մայրենի

«Ահմեդի ուղտը» 05.11.2021

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

Կեսօր — կես — օր

տանուտեր — տուն — ու- տեր

խնդումերես — խնդում — երես

հոգնաբեկ — հոգի — ա — բեկվել

սրտապատառ — սիրտ — ա — պատառ

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

հետևը ձգած — հետևից տանել , բերել

կեսօրը կոտրվեց — կեսօրից հետո

ճերմակին էր տալիս — սպիտակել, ճերմակել

պատահեց նրան — հանդիպեց

պահ տվավ — տվեց, վստահեց, պահել

աչք պահեինք — նայել, փնտրել

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Այս հատվածի միտքը, նշանակությունն է , որ պետք է օգնել որիշին: Կապ չունի, թե մյուսի կորուստը մեծ է, թե փոքր: Ամեն մեկի համար կորցրած աքլորը կամ ասեղը նույն արժեքն ունեն, ինչ մեկ ուրիշի ուղտը: Պետք է կարողանալ օգնել ուրիշին, որ նա էլ քեզ օգնի:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը սկզբում իր մասին էր մտածում, եսասեր էր: Նա չէր մտածում ուրիշին օգնել: Բայց հետո լսելով երազում, մայրիկի խորհւրդը, հասկացավ իր սխալը, որ պետք է օգնել մարդկանց:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.11.2021

                                                          1 Խնդիր

Պապիկը 70 տարեկան է, իսկ տատիկը 60 տարեկան, տղան 2 անգամ փոքր է պապիկից, իսկ աղջիկը 2 անգամ փոքր է տատիկից և 5 տարով փոքր է տղայից: Թոռնիկը 20 տարով փոքր է տղայից: Քանի՞ տարեկան կլինի Ալեքսը  եթե նա 70 անգամ փոքր է տատիկի, պապիկի, տղայի, աղջկա տարիքները միասին վերցրած:

Լուծում

1) 70 : 2=35 — Տղա

2) 60 : 2=30 — աղջիկ

3) 35 – 30=5

4) 35 – 20=15 – թոռնիկ

 5) (70 + 60 + 35 + 30 + 15) : 70=3 — Ալեքս

Պատ.՝ 3 տարեկան:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 02.11.2021

Բնակ ան թվերի բաժանման հաշվեկանոնը

1. Թվերը գրում ենք կողք կողքի` նրանց միջև տանելով մի գիծ, ապա ևս մեկ գիծ ենք տանում բաժանարարի տակ:

2. Սկսելով ձախից` բաժանելիից գծիկով առանձնացնում ենք նվազագույն քանակով թվանշաններ, որպեսզի նրանցով կազմվող թիվը բաժանարարից մեծ կամ հավասար լինի:

3. Գտնում ենք առանձնացված թիվը բաժանարարին բաժանելով ստացվող քանորդը կամ թերի քանորդը և այն գրում գծի տակ:

4. Թերի քանորդը (կամ լրիվ քանորդը) բազմապատկում ենք

բաժանարարով և արդյունքը հանում մեր առանձնացված թվից` դրանով իսկ ստանալով մանացորդը

5. Գծիկից հետո եղած թվանշանը գրում ենք մնացորդի կողքին և ստացված թվերը բաժանում բաժանարարին`հաշվեկանոնի 3-րդ և 4-րդ քայլերի համաձայն:

6. Այսպես շարունակում ենք, մինչև որ բաժանելիի բոլոր թվանշաններն օգտագործված լինեն:Եթե ստացվող թվերից վերջինը բաժանվում է բաժանարարին, նշանակում է` առանց մնացորդի բաժանումը հնարավոր է, և նրա պատասխանը գրված է ուղղաձիգ գծից աջ` բաժանարարի տակ:Հակառակ դեպքում առանց մնացորդի բաժանումը անհնար է, իսկ վերջին տարբերությունը դիտարկվող թվերի բաժանման մնացորդն է:

Օրինակ1`

— 837  9

  81   93

— 27

  27

   0

Օրինակ2`

-180   15

  15    12

—   30

    30

     0

Օրինակ3`

-132588   116

  116        1143

 —  165

    116

—     498

      464

 —      348

        348

          0

Առաջադրանքներ

1. Կատարե՛ք բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարին բաժանվող թվերի գումարի տեսքով.

· 105 : 5 = (100 + 5) : 5=100 : 5 + 5 : 5=21

· 837 : 9 =(810 + 27) : 9=810 : 9 + 27 : 9=90 + 3=93

· 180 : 15 =(150 + 30) : 15=150 : 15 + 30 : 15=10 + 2=12

2. Կատարե՛ք բաժանում.

· 8610 : 123 = 70

· 10375 : 83 = 125

· 95918 : 398 =241

3. Կատարե՛ք բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարին բաժանվող թվերի գումարի տեսքով.

· 10926 : 18 = 606 (16 մն )

· 81216 : 27 = ( 81000 + 216 ) : 27 = 81000 : 27 + 216 : 27=3000 + 8 = 3008

· 76342 : 38 = ( 76000 + 342 ) : 38 = 76000 : 38 + 342 : 38 = 2000 + 9 = 2009

· 80048 : 16 = (80000 + 48) : 16 = 80000 : 16 + 48 : 16 = 5000 + 3=5003

4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ: Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96 մ է:

Լուծում

1) 96 : 4= ( 80 + 16 ) : 4 =24 մ – II կտոր

2) 24 x 6=144 մ – I կտոր

3) 144 + 24 + 96=264 մ – ընդամենը

Պատ.՝ 264 մ:

5. Կատարե՛ք բաժանում

· 14840 : 140 = 106

· 32334 : 317 = 102

· 123372 : 596 = 207

· 62575 : 25 = 2503

· 4732994 : 47 = 100702

· 169169 : 13 = 13013

6. Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

· 27: 14 = 1 ( 13 մն )

· 51 : 27 = 1 ( 24 մն )

7. Կատարե՛ք գործողությունները

· (263424 : 168) : 7 =224

1) 263424 : 168=1568

2) 1568 : 7=224

· (193270 : 77) : 5 =502

1) 193270 : 77=2510

2) 2510 : 5=502

· (705222 : 63) : 58 =193

1) 705222 : 63=11194

2) 11194 : 58=193

Բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ 01.11.2021

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։