Մայրենի

«Նոր տարվա գիշեր»

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրեք և բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։

Համր-խոսելու ունակությունից զուրկ, լուռ, լռակյաց

մոլորվել-ճանապարհը կորցնել, սխալվել և  շփոթության մեջ ընկնել

պանդուխտ-հայրենի երկրից հեռացած, օտար երկրում ապրող , գաղթական

ողջագուրվել-գրկախառնվել, իրար փայփայել, գգվել:

2․Դո՛ւրս գրեք հականիշ բառեր։

Չար-բարի

ուրախ-տխուր

նախանձ-բարի, ներող:

3.

Անգլերեն

English 07.12.2020

9. Choose the correct verb from.

1. The children are playing in the yard now.

2. My sisters  waters the flowers every day.

3. Father reads newspapers in the evenings.

4. Della is writing the exercises now.   

5. They always  swim in the lake in summer.  

6. Bob is at home now. He is doing his lessons.

10.Make up sentences in proper tense forms.

1. They are writing a dictation now.

2. He plays computer games every day.  

3. is   he watching TV now?

4. what   he  is doing now?

5. We  don’t go to school on Sundays.

6. They are not listening to music now.

11.Ask the questions.

1.  Are the children running in the yard?

2. Do we write tests on Tuesdays?

3. Is he answering the questions now?

4. Does Kate’s grandmother tell interesting stories?

 5. Do my sisters wather the flowers in the morning?

6.  Have they got a cat?

7. Has Pete dinner at three o’clock?

8. Can my uncle swim well?

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.12.2020

364 (ա) Գտիր անհայտ բաժանելին

*:7=1384

1384×7=9688

Ստ.՝  9688:7=1384

*:23=782

782×23=17986

Ստ.՝  17986:23=782.

365 (գ,դ)գտիր բաժանելին և կազմիր հավասարություն

*+39=453                                                       1000-*=318

453-39=414                                                    1000-318=682

Ստ.՝  414+39=453                                           Ստ.՝  1000-682=318.

Անգլերեն

The Jhonsons

1.Իմ քույրիկը գիտի անգլերեն և ռուսերեն շատ լավ(very well).

My sister knows English and Russian very well.

2.Ես գիտեմ հետաքրքիր փաստեր շների մասին:

I know  interesting things  about dogs.

3.Մեր ընտանիքը հավաքվում է հյուրասենյակում ամեն երեկո:

Our family gathers in the living-room every evening.

4.Արամի հայրիկը հաճախ թերթ է կարդում կիրակի առավոտյան:

Aram’s father often reads the newspaper on Sunday morning.

5. Իմ փոքր քույրիկը ունի շատ խաղալիքներ և հաճախ խաղում է նրանցով(with them).

My little sister has got a lot of toys and she often plays with them.

Մայրենի

«Լուցկիներով աղջիկը»

                  

  1. Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք և սովորե՛ք։

Ելուստ-Առարկայի վրա դուրս ցցված մաս

ձեղնահարկ-վերնահարկ

պատսպարել-պահպանել, պաշտպանել

շղարշ-Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք

հապշտապ-Շտապ-շտապ, շտապով

վեհաշուք-Վեհորեն շքեղ, փառահեղ:

  1. Ո՞րն էր պատմվածքի ամենահուզիչ պահը։ Ինչո՞ւ։

Պատմվածքի ամենահուզիչ պահը ինձ համար այն էր, երբ աղջիկը տեսնում է իր տատիկին և ուզում էր, որ տատիկը իրեն իր հետ տանի: Եվ երբ լուցկիները հանգչում էին, նա արագ նորից վառում էր, որպեսզի տատիկը չանհայտանա:

  1. Ի՞նչ կփոխեիր պատմվածքի մեջ։ Ինչո՞ւ։

Ես այս պատմվածքի մեջ կփոխեի, որ աղջիկը կարողանար վաճառել իր բոլոր լուցկիները և այնքան հարստանար, որ կարողանար մի տաքուկ բնակարան գնել և երբևիցե չհայտնվեր ցրտին դրսում: Այդ ժամանակ նա չէր սառի և չէր մահանա:   

Հայրենագիտություն

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։

19297_b

Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Տրդատ Առաջին
Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը  Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի նշանակած մարդիկ: Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը:Ներոն կայսրը հասկանում էր, որ էլ չի կարող գրավել Հայաստանը և ստիպված էր գոնե լավ հարաբերություններ ունենալ հայ թագավորի հետ:
Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը:

Բնագիտություն

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Share this:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.12.2020

360.

Կա-11 լ ջուր

Դատարկ-4լ  և  3լ  դույլ

Առանձնացնել-6լ

Լուծում

  1. 11-4=7լ
  2. 7-4=3լ

Ա) Մնաց  4լ,  որը  թափում  ենք

3լ  լցնում ենք մեծ դույլի մեջ

4լ-ից 3-ը լցնում ենք դույլի մեջ

Այդ 3լ-լցնում ենք մեծ դույլի մեջ՝ 6լ:

Բ) Կա 11լ ջուր

 Դատարկ-4լ  և  3լ  դույլ

Առանձնացնել-10լ

Լուծում

11լ-ից դատարկել 4լ-կմնա  7լ

4լ-ից  դատարկում  ենք  3լ, որը  ավելացնում   ենք 7լ-ին: Կստանանք 10լ ջուր.

361. Կազմիր արտահայտություն

300+(400-100):3×2=500

 (1000+300)x3:2-1450=500:

Մայրենի

ԴԱՐՁՎԱԾՔ 03.12.2020

Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

Առաջադրանք 1.

Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է. գտի՛ր և դուրս գրիր։

Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի-ոսկե ձեռքեր

Արջի որս-արջի ծառայություն-արջի ծառայություն

Գայլի ախորժակ-գայլի պոչ-գայլի ախորժակ

Գիրք առնել-թև առնել-թև առնել

Գրիչ գտնել-լեզու գտնել-լեզու գտնել

Հացը կտրել-ճանապար կտրել-ճանապար կտրել

Ափսե կոտրել-սիրտը կոտրել-սիրտը կոտրել

Առաջադրանք 2.

Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։

Կրակի գին         գայլի սիրտ ուտել     -կրակի գին-ջրի գին

Լեղին պատառվել     ջրի գին      -լեղին պատառվել-գայլի սիրտ ուտել

Լեզու առնել          աչքի գրող       -լեզու առնել-լեզուն բռնվել

Աչքի լույս            լեզուն բռնվել      -աչքի լույս-աչկի գրող

Խելքից պակաս       խելքի ծով       -խելքից պակաս-խելքի ծով

Անկողին ընկնել      առողջանալ      -անկղին ընկնել-աողջանալ

Առաջադրանք 3.

Աջ և ձախ մասերը միացնելով՝ ստացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։

Խելքը        գնալ      խելքը կտրել

Սիրտը       դողալ     սիրտը դողալ

Քիթը         կտրել     քիթը կախել

Մտքից       կախել     մտքից գնալ

Լեզուն       ճոճել       լեզուն բռնվել

Սուր         բռնվել      սուր ճոճել

Առաջադրանք 4.

Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Սեղան բացել, ձեռքերը լվանալ։

Հայրիկը բացեց սեղանը, որպեսզի բոլոր հյուրերը նստեն: (Ուղիղ)

Տատիկը առատ և համեղ սեղան բացեց հյուրերի համար: (Փոխ.)

Պետք  է  հաճախակի ձեռքերը լվանալ: (Ուղիղ)

—Ես լվանում եմ ձեռքերս, այլեվս ոչինչ  չեմ բացատրի, — ասաց մայրիկը (Փոխ.)