Մայրենի

«Հեքիաթ փշատերև ծառի մասին»

Անտառի մի խորհդավոր  բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց  երբ  եկավ աշունը, նրանց  տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ  տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը.

Խորհդավոր-առեղծվածային,  անհասկանալի

բացատ-անտառի մեջ ծառերից  ազատ տարածություն

բուրմունք-հաճելի հոտ

 զգեստ-հագուսստ

սոսափել-շնկշնկալ,  քամուց  ճոճվող տերևների ձայնը

պարծենալ-հպարտանար, գոռոզանալ

դալար-նորածիր, ատղաշ, թարմ

շքեղ-շատ գեղեցիկ

բու-գիշերային կյանք վարող թռչուն.

2.Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

Փշատերև-փուշ

ընկերություն-ընկեր

տերևակալել-տերև

ծաղկաթերթ-ծաղիկ

մերկանալ-մերկ  

սնկեր-սունկ.

3.Մոխնագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:

4.Տեքստի մեջ վարդագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:

Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

5.Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:

Բարի, ընկերասեր և համեստ:

6.Ինչով էին աշնանը պարծենում անտառի ծառերը:

Բոլոր ծառերը պարծենում էին իրենց գույնսգույն զգեստներով և բուրմունքով.

7.Քո կարծիքով ինչու եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:

Իմ կարծիքով, եղևնին իր խաղալիցները կախեց մյուս ծառերի վրա, որովհետև, նա բարի էր, համեստ և ուզում էր, որ բոլորը ընկերանալ:

8.Ընդամենը մեկ բառով ասա:

Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը — հետաքրքիր

Բ. Ինչ գույնի էր — կանաչ

Գ. Ինչ զգացիր – բարություն