
Կոմիտասի իրական անունը Սողոմոն Սողոմոնյան է: Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր: Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։Կոմիտասի երգերից ես գիտեմ ՝ Կռունկը, Դլե յամանը, Ծիծեռնակը,Կաքավի գովքը, Գացեք տեսեք:Ամենից շատ ես սիրում եմ Կռունկ երգը ՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Այն լսելիս ,ես միշտ փշաքաղվում եմ, քանի որ անհնարին է անտարբեր լսել այդչափ հուզիչ կատարումը: