Մայրենի 2021

Վիլյամ Սարոյան «Վիրավոր Առյուծն ու Կրիան»

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

հավակնություն-իր մասին մեծ կարծիք ունենալ, մեծամտություն

լու-մակաբույծ միջատ

մահվան դուռն էր հասել-կյանքի վերջին օրերը

չորանան թևերը-ոչինչ չկարողանալ անել

ավանդել հոգին-մահանալ

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Ես ուզում եմ խոսել այս առակի բոլոր հերոսների մասին: Առյուծը մեծահոգի էր, ներող: Կրիան և լուն մեծամիտ էին:

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Կաղնին և Փուշը

ՈՒժեղ Քամուց տապալվեց հարյուրամյա Կաղնին: Հզոր կաղնին զգում էր իր մոտալուտ վախճանը: Բայց նա չարացած չէր, հիշում էր իր կյանքի երջանիկ օրերը: Մոտերքում աճած Փուշը մեծամիտ ձայնով ասաց.

— Պետք է վերանա աշխարհի չարիքը՝ Քամին, որ չվնասի մեզ նման հրաշքներին ու հսկաներին:

Լսելով մեծամիտ Փշի խոսքը, վիրավոր Կաղնին խորը հոգոց հանեց և ավանդեց հոգին: