Հայոց լեզու

Հեքիաթ մի ծերուկի մասին

  1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին.
–»Քեզ ինչ է պատահել, ին՞չ է եղել»։

–»Ոչինչ», — պատասխանում էր ծերուկ ,- «ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա, թե ինչու եմ երջանիկ»:

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։
    Դժբախտ — չարաբախտ , անբախտ
    Հոգնել — խոնջել
    Երջանիկ — ուրախ
    Ջանալ — Աշխատել

  1. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։
    Դժբախտություն – երջանկություն

դժբախտ – երջանիկ

մռայլ – ժպիտ

թթված դեմք – ժպտացող դեմք։

  1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
    դժգոհ, թթված, մռայլ, դժբախտ, հոգնած, թունոտ։

  1. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։

պատմության գաղափարն այն է , որ երջանկությունը չեն փնտրում, այլ փորձում են ապրել ուրախ և այդ դեմքում , երջանիկ կլինես և դու և շրջապատող մարդիկ։

  1. Պատմության համար վերնագիր հորինեք։
    «Տխրությունը երջանկության մեջ»

«Չհասկացված երջանկություն»

«անիմաստ կորցրած տարինար»

Հայոց լեզու

Աստղալից երկինք

Ես շատ եմ սիրում նայել երկնքին, բայց հատկապես գիշերային աստղալից երկնքին։ Երեխաների համար այն անհասկանալի և անհասանելի մի աշխարհ է , որը մեր մեջ հազարավոր մտքեր է առաջացնում։ Աստղալից երկինքը երազողների աշխարհ է։ Մեծահասակներից շատերը, երբ ունենում են բազմաթիվ առօրյա հոգսեր, դադարում են երազել։ Իմ կարծիքով աստղալից երկինքը , դա երազողների և երազանքների մոլորակ է։ Ամպամած օրերին, երբ աստղերը չեն երևում , ինչ որ տխրություն է առաջանում։ Վառվող աստղերը, մեզ պայծառ ու երջանիկ վաղվա օր են խոստանում, և մեզ ուրախ ու հանգիստ քուն են պարգևում։ Երբեմն, երբ միտքս անորոշ է , ընկնող աստղ եմ փնտրում, որը կհաստատի իմ մտքի կատարումը։ «Սիրեք երկինքը մանավանդ վառվող աստղերով»․․․․․

Կենսաբանություն

Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը

Դասագրքի հղումը

Նոր դասագրքի հղում

Փետրվարի 19-25

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ առաջադրանքների շուրջ․

  • Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
  • կլոր որդերի կառուցվածք և բազմազանություն և կենսակերպ
  • Մարդու ասկարիդի բազմացում
  • Նոր դասագիրք-էջ՝ 89-91

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը
  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը

Նրանք կլոր են, տարբերվում են տափակներից նրանով , որ երբ իրենց կտռում են, կտրվածքը կլոր է։

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Որոնք ապրում են ուրիշ կենդանիների օրգանիզմներում և ապրում են նրանց հաշվին։

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Ներկայացնելու եմ նոր դաս․

Օղակավոր որդեր։

Քիմիա

Փետրվարի 19-23

Տնային.

  1. Հաշվե՛ք հիմնային օքսիդների՝ Na2O, CaO, CuO, FeO, MnO, Cu2O հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Na2O`

2Ar (Na) — 23 x 2 = 46

Ar (O) — 16

Mr (Na2O) = 46 + 16 = 62

CaO`

Ar (Ca) — 40

Ar (O) — 16

Mr (CaO) = 40 + 16 = 56

CuO`

Ar (Cu) — 63

Ar (O) — 16

Mr (CuO) = 63 + 16 = 79

FeO`

Ar (Fe) — 56

Ar (O) — 16

Mr (FeO) = 56 + 16 = 72

MnO`

Ar (Mn) — 55

Ar (O) — 16

Mr (MnO) = 55 + 16 = 71

Cu2O`

2Ar (Cu) — 63 x 2 = 126

Ar (O) — 16

Mr (Cu2O) — 126 + 16 = 142

  1. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են ջրածնի մեկ ազոտի մեկ և թթվածնի երեք ատոմ:

HNO3

  1. Պատմի՛ր քո կատարած փորձի մասին:

Գույնի անհետանալու փորձ

  1. Սովորի՛ր Հարաբերական մոլեկուլային զանգված: Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ըն դունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը :Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով: Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):Հաշվում ենք հետևյալ ձև.  Mr(H2)= 2Ar(H)=2*1=2 Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18.:

Դասարանական 1•Հաշվել առավել հայտնի թթուների ՝հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr): —աղաթթուն՝ HCl-, ազոտական թթուն՝ HNO3-, ծծմբական թթուն՝ H2SO4-, ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Mr (HCI) = Ar (H) + Ar (CI) = 1 + 35 = 36

Mr (HNO3) = Ar (H) + Ar (N) + 3Ar (O) = 1 + 14 + 3 x 16 = 15 + 48 = 63

Mr (H2SO4) = 2Ar (H) + Ar (S) + 4Ar (O) = 2 + 32 + 64 = 98

Mr (H3PO4) = 3Ar(H) + Ar (P) + 4Ar (O) = 3 + 31 + 64 = 98

2•Հաշվի՛ր ազոտ տարրի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):

mo (N) = 14 x 1,66 x 10-27 = 2,324 x 10-26

Նոր թեմա

Քիմիա

Գույնի անհետանալու փորձ

Մենք բաժակի մեջ լցրեցինք 10 մլ նոսր նատրիումի հիդրօքսիդի՝ NaOH, լուծույթ և ավելացրեցինք 2 կաթիլ ֆենոլֆտալեին: Հետո ապակյա խողովակով ավելացրեցինք խիտ աղաթթու HCl, և բաժակի պարունակությունը խառնեցինք ապակյա ձողով: Թթվի որոշ քանակ ավելացնելուց հետո դիտվեց գույնի անհետացում: Ես շատ զարմացա։

Գրականություն

Թումանյանի ,,Փարվանա,,

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: 

Սեգ սարերում գտնվում էր Փարվանա արքայի ամրոցը։ Նա ուներ մի շատ չքնաղ դստրիկ։ Երբ նա մեծացավ , հայրը՝ Փարվանա բոլոր ամրոցներն ու արքունիքները ուրախ դեսպաններ ուղղարկեց, որ նրանք գան մրցեն և ով հաղթի իր աղջկան կնության կտա նրան։ Բայց աղջիկն չթողեց, որ մենամարտեն ու հորն ասաց, որ կարող է տկար լավին հաղթել մի ուժեղ տմարդի։ Ասաց, որ ինքը անշեջ հուր է ուզում, և բոլորը հեռացան, որպեսզի գտնեն և բերեն անշեջ հուրը։ Անցան երկար – երկար տարիներ , բայց նրանք այդպես էլ չվերադարձան։ Սկզբում հայրը հուսադրում էր աղջկան ասելով , որ դժվար է բերել այդ հուրը, բայց հետո նա լռեց։ Աղջիկը հույսը կորցնելով սկսվեց արտասվել և իր արտասունքով ծածկեց ամբողջ ամրոցը և իրեն։ Այդպես ստեղծվեց Փարվանա լիճը։ Թումանյանը նաև վերջում ավելացնում է , որ միչև օրս շտապելուց թիթեռ դառած Փարվանա ասպետները , որտեղ որ հուր են տեսնում , մոտենում են, որ անշեջ հուրը հասցնեն իրենց սիրելիին, բայց այրվում են հրի մեջ․․․


Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը: 

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։


Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 

Գրականություն

Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,,

Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: 

————

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։

————

Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

————

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

————

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: 

Իհարկե

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 

Պատմվածքի վերաբերյալ իմ կարծիքը այն է , որ աղքատությունը և տգիտությունը բազմաթիվ արատներ են ծնում մարդկային հոգիներում։