Մաթեմատիկա

Բազմանդամի արտադրիչների վերլուծում

193. Վերլուծե՛ք արտադրիչների.

ա) x(b + a) + y(a + b) = (a + b) (x + y)

բ) 7x(a − b) − 8y(a − b) = (a − b)(7x − 8y)

գ) 5y(z − 4) + 2x(4 − z) = (z — 4)(5y − 2x)

դ) 5x(2a − 7b) + 6y(7b − 2a) = (2a — 7b) (5x — 6y)

ե) 4a(3x − 1) − b(1 − 3x) = (3x − 1)(4a + b)

զ) 7a(a − 3) − (3 − a)(1 + b) = (a — 3) (7a + 1 + b)

194. Բազմանդամը վերլուծե՛ք արտադրիչների.

ա) ab + a + b + 1 = a (b + 1) + (b + 1) = (b + 1) (a + 1)

բ) 5ab + 5a + b + 1 = 5a (b + 1) + (b + 1) = (b + 1) (5a + 1)

գ) bc − 8 + 2b − 4c = bc + 2b — 8 — 4c = b (c + 2) — 4 (2 + c) = (2 + c) (b — 4)

դ) 4ax − 4bx + a2 − ab = 4x (a — b) + a ( a — b) = (a — b) (4x + a)

ե) a5 + 3a3 + 2a2 + 6 = a3 (a2 + 3) + 2 ( a2 + 3) = ( a2 + 3) (a3 + 2)

զ) a3 − 5a2 + a − 5 = a2 (a — 5) + (a — 5) = (a — 5) (a2 + 1)

195. Ձևափոխե՛ք կատարյալ բազմանդամի.

ա) 2ax(3x − 5a) − 6x2(a − 1) = 6ax2 — 10a2x — 6ax2 + 6x2 = -10a2x + 6x2

բ) (2x 2)2 + (x + 2)(1 − 4x3) = 4x4 + x — 4x4 + 2 — 8x3 = x + 2 — 8x3

գ) ( a2 + 1)( a2 − 1) − ( a3 − 1)(a − 1) = a4 — a2 + a2 — 1 — a4 + a3 + a — 1 = a3 + a — 2

դ) (ab − 2)(3a − 1) + (b + 1)( a2 − b) = 3a2b — ab — 6a + 2 + ba2 — b2 + a2 — b = 4a2b — ab — 6a + 2 — b2 + a2 -b

ե) 7a2(a − 5b2) + 5b2(7a2 + b) = 7a3 — 35a2b2 + 35a2b2 + 5b3 = 7a3 + 5b3

զ) (a2 − 4)(b + 1) − (ab − 1)(a + 1) = a2b + a2 — 4b — 4 — a2b — ab + a + 1 = a2 — 4b — ab + a — 3

201 . Միանդա՞մ է արդյոք նշված արտահայտությունը.

ա – այո

բ – ոչ

գ – այո

դ – այո

ե – այո

զ – այո

է – ոչ

ը – ոչ

202. Որոշե՛ք միանդամի կարգը.

ա) 3 ;

բ) 2 ;

գ) 4 ;

դ) 4 ;

ե) 0 ;

զ) 5 ;

է) 4 ;

ը) 7 ;

թ) 3 ;

ժ) 0

Ֆիզիկա

Ուժեր

Ե․ Ղազարյանի դասագրքի է․ 173 - 82 — 90 խնդիրներ

Խնդիր 82.

m = 2 տ = 2000 կգ      F = m x g = 2000 կգ x 9,8 ն/կգ = 19600 Ն

g = 9,8 ն/կգ

——————

Fծ = ? 

Խնդիր 83.

m = 0,5 կգ           F = m x g = 0,5 կգ x 9,8 ն/կգ = 4,9 Ն

g = 9,8 ն/կգ

——————

Fծ = ? 

Խնդիր 84.

m1 = m2              F = m x g , m1 = m2 => Fծ1 = Fծ 2

g = 9,8 ն/կգ            

——————

Fծ1 ? Fծ 2

Խնդիր 85.

Այո, կմեծանա։

Խնդիր 86.

Fծ = 90 Ն         m = Fծ/g = 90 : 9,8 = 9,2 կգ

g = 9,8 ն/կգ

——————

m = ? կգ

Խնդիր 87.

Fծ = 2500 Ն         m = Fծ/g = 2500 : 9,8 = 255,1 կգ

g = 9,8 ն/կգ

m1 = 0,3 տ = 300 կգ

——————

m = ? կգ

Պատ․՝ Ոչ, 255 < 300:

Խնդիր 88.

V = 10 դմ3 = 0,01մ3       Fծ = m x g = 8 x 9/8 = 78,4 Ն

ρ = 800 կգ/մ3        m = ρ x V = 0,01 x 800 = 8 կգ

g = 9,8 ն/կգ

———————

Fծ = ?

Խնդիր 89.

F1 = 50 Ն

F2 = 30 Ն

—————

Fh = ? Ն

Fh = 50 — 30 = 20 Ն

Խնդիր 90.

Fք = 300 կն        Fհ = 300 — 100 = 200 կն

Fծ = 100 կն

———————

Fh = ? կն

F

Պատ․՝ 200 կն, դեպի վեր։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.  Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ, շքեղ, չար, բարձր, թանկ, քաղցր, ուժեղ,  տաք, խոշոր, ազնիվ:

վճիտ – ամենավճիտ

շքեղ – ամենաշքեղ, շքեղագույն

չար – ամենաչար

բարձր – ամենաբարձր, բարձրագույն

թանկ – ամենաթանկ, թանկագին

քաղցր – ամենաքաղցր, քաղցրագույն

ուժեղ – ամենաուժեղ, ուժեղագույն

տաք – ամենատաք

խոշոր – ամենախոշոր, խոշորագույն

ազնիվ – ամենաազնիվ, ազնվագույն

2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

Որակական – Փայտե, արդար,  շռայլ, խիզախ, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

հարաբերական – մարդկային, լեռնային։

3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն, ամենամեծագույն, վարդագույն:

Սխալ բառեր ՝ ամենամեծագույն, ամենամեծագույն, ( վարդագույն որպես գոյականական ածական) ։

5. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր: 

փարթամ – ավելի փարթամ, ամենափարթամ

ծանր – ավելի ծանր, ամենածանր

խոշոր – ավելի խոշոր, ամենախոշոր

4.Գրել տրված բառերի հոլովումները:

Աղջիկ – աղջկա – արտաքին

քաղաք – քաղաքի – արտաքին

սեր – սիրո – ներքին

ձի – ձիու – արտաքին

գարուն – գարնան – արտաքին

կին – կնոջ – արտաքին

օր – օրվա – արտաքին

մահ – մահվան – արտաքին

հայր – հոր – ներքին

մայր – մոր – ներքին

գինի – գինու – արտաքին

տուն – տան – ներքին

անուն – անվան – արտաքին

գյուղ – գյուղի – արտաքին

ձուկ – ձկան – արտաքին։

Կարդա՛ 

Ածականի տեսակները

Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:

Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:

Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:

Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:

Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:

Որակական ածականի համեմատության աստիճաններ

Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական: 

Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:  
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:ծ

«Բաղձալի թռիչք»

Հայոց լեզու

«Բաղձալի թռիչք»

Ես մանկությունից երազում էի թռչել օդապարիկով։ Ես գիտեի, որ կան օդապարիկների շատ տեսակներ։ Բայց ես երազում էի թռչել սպորտային օդապարիկով։

Ես արդեն ուսանող էի, երբ ընկերներիս հետ գնացինք Դիլիջանի հանգստյան գոտիներ։ Ու հանկարծ երկնքում տեսա իմ երազած օդապարիկը։ Ես ուրախությունից հուզվեցի և ընկերներիս խնդրեցի, որ միասին գնանք ու գտնենք օդապարիկների թռիչքակայանը։ Նրանք իհարկե համաձայնվեցին գալ, բայց պայմանով, որ իրենք չեն թռչելու։ Ես շատ ուրախացա և մենք միասին գնացինք փնտրելու օդապարիկների թռիչքակայանը։ Մեկ ժամ փնտրելուց հետո մենք արդեն այնտեղ էինք։ Մոտիկից օդապարիկներին տեսնելը, դա մի այլ հաճույք էր։ Երբ ես հրահանգիչի հետ զրույցից և թռիչքի մասին ամեն ինչ իմանալուց հետո , պատրաստվում էի թռիչքի։ Ինձ մոտեցան իմ ընկերները և հետ համոզելու ցանկությամբ ասացին․ «եղբայրս, գուցե չթռնե՞ս» ։ Իսկ ես ասացի․ «դուք ինձ չեք հասկանա, սա իմ մանկության երազանքն է և ես ամպայման պետք է այն կատարեմ» ։ Նրանք գլուխները կախեցին և հետ գնացին։ Այդ ընթացքում հրահանգիչը, ինձ արդեն պատրաստել էր և ես վազեցի թռչելու։ Սկզբում ամեն ինչ լավ էր ։ Ես հաճույք էի ստանում թռչելուց։ Հետո գնալով սկսեցի վախ զգալ և շտապեցի վայրէջքի։ Վերջապես  ոտքիս մատներով  շոշափեցի հողը,  փորձեցի քայլ անել ու  ընկա: Օդապարիկը փլվեց վրաս:  Մի քիչ մնացի այդպես,  հողին ձուլված, նրա մասը դարձած:  Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ:  Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց: