Մայրենի

Կարդում ենք Տերյան

Կարդում ենք Տերյան 

Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել տասը հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 

1. Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․

 2. Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար:

3. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

5. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

6. 1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

7. 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

8. 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

9. 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում:

10. Վահան Տերյանը վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում ՝ Օրենբուրգում։

Оставьте комментарий