Մայրենի

«Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը» 19.12.2022

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Աղբյուրը

Առաջադրանք՝

Համացանցից գտնել տեղեկություններ հայկական ավանդական Ամանորի մասին։ Ներկայացնել բլոգում։ 

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը , հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 19.12.2022

613. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափոխական օրենքի ճշտությունը.


ա) –9, –1 = (-9) + (-1) = (-1) + (-9) = -10

գ) +8, –10 = (+8) + (-10) = (-10 + (+8) = -2

ե) –13, +14 = (-13) + (+14) = (+14) + (-13) = -1

616. Գրի՛ առեք արտահայտությունը և հաշվե՛ք նրա արժեքը.

ա) –3 և –4 թվերի գումարին գումարել 11-ին հակադիր թիվը,

1) (-3) + (-4) = (-4) + (-3) = -7

2) (-7) + (-11) = (-11) + (-7) = -18

գ) 8 և –5 թվերի գումարին հակադիր թվին գումարել –17 թիվը:

(+8) + (-5) = (-5) + (+8) = +3

(-3) + (-17) = (-17) + (-8) = -20

617. Գտե՛ք արտահայտության արժեքը նախ գումարելով բոլոր դրական թվերը, ապա բոլոր բացասական թվերը.

ա) –7 + 4 + (–2) + (–3) + 10 + (–14) = -12

1) 10 + 4 = 14

2) -7 + (-3) = -10

3) -10 + (-14) = -24

4) -24 + (-2) = -26

5) -26 + 14 = -12

625. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի
փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.
ա) ( –4 ) · ( +5 ) < 0,

դ) ( –2 ) · ( –3 ) · ( +4 ) > 5,

Բնագիտություն

Բնագիտության ամփոփիչ 19.12.2022

Թեմանների ամփոփում

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Օրինակ՝ երբ Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց է թողնվում քարը, անձրևի կաթիլները են թափվում նույնը ձյան փաթիլները և այլն կոչվում է տիեզերական ձգողություն։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում է նրա վրա կողվում է Առանձգականության ուժ։

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։

Երբ նյութը առաջեցնում է մեկ կամ ավելի նյութեր կոչվում են քիմիական ռեակցիա։

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։

Օրինակ՝ Գույնի փոփոխություն, կաթի թթվելը, լույսի անջատումը և այլն։

  1. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:

  1. Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։

  1. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:

F նշանով։

  1. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:
Մայրենի

«Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» 18.12.2022

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:

Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի՛ տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն կենտրոնացիր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ`ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Ապագայի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե ընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց Սուրբ Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել ի՛մ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ի՛նչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հեղինակ՝ Պաուլո Կոելյո

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։

Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը, մտքերը։ 

Այս ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք չէ ինքնամոռաց լսել ուրիշներին, այլ պետք է լսես ինքդ քեզ՝ քո սրտին։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.12.2022

594. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

բ) (–8) · 5 < 0

դ) 2 · 3 < (–4) · (–2)

զ) (–12) · (–2) > 5 · (–1)։

595. Կատարե՛ք գործողությունները.

բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20) = -106

1) (-13) x (-6) = +78

2) (+4) x (+18) = +72

3) (-5) x (+20) = -100

4) +78 — (+72) = +6

5) +6 — (-100) = -106:

դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7) = +123

1) (+2) x (–5) = -10

2) (-3) x (-7) = +21

3) (+16) x (-7) = -112

4) -10 + (+21) = +11

5) +11 — (-112) = +123:

596. Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.


–40 = -4 x 10, -20 x 2, -8 x 5

+32 = -2 x (-16), 8 x (-4)

–1 = -1 x (1)

0 = 0 x 0

–12 = -6 x 2

+9 = -3 x (-3)

609. Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։ հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը 90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։

Լուծում

Պատ՝ 8 ժամ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատամք մաթեմ 16.12.2022

594. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) (–4) · (–5) > 0

գ) 7 · (–3) < (–2) · (–1)

ե) 2 · (–20) = (–10) · 4

595. Կատարե՛ք գործողությունները.

ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7) = -64

1) (+3) · (–8) = -24

2) (–6) · (+2) = -8

3) (–4) · (–7) = +28

4) -24 + -8 = -32

5) -32 — 28 = -64:

գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40) = -160

1) (-25) x (+4) = -100

2) (+100) x (-1) = -100

3) (+4) x (-40) = -160

4) -100 — (-100) = 0

0 + -160 = -160:

610․ Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15 կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում: Առաջին արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը` 60000 դրամ: Քանի՞ կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում։

Լուծում

1) 90000 – 60000 = 30000

2) 90000 : 15 = 2000

3) 90000 : 2000 = 45 կգ

4) 60000 : 2000 = 30 կգ

Պատ․՝ 45 կգ, 30 կգ։

Բնագիտություն

Բնագիտություն 15.12.2022

Սովորել՝ Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Օրինակ՝ երբ Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց է թողնվում քարը, անձրևի կաթիլները են թափվում նույնը ձյան փաթիլները և այլն կոչվում է տիեզերական ձգողություն։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Մայրենի

Գործնական քերականություն | Մայրենի 15.12.2022

1. Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել — երգիչ (–իչ), երգչուհի (–իչ– ուհի)

ուսուցանել – ուսուցիչ (–իչ), ուսուցչուհի (–իչ– ուհի)

նկարել – նկարիչ (–իչ), նկարչուհի (–իչ– ուհի)

գործել – գործիչ (–իչ)

բնակվել – բնակիչ (–իչ), բնակչուհի (–իչ– ուհի)

հսկել – հսկիչ (–իչ)

լողալ – լողորդ (–որդ), լողորդուհի (–որդ– ուհի)

վարել – վարիչ (–իչ)

հաճախել – հաճախորդ (–որդ), հաճախորդուհի (–որդ– ուհի)

գնել – գնորդ (–որդ), գնորդուհի (–որդ– ուհի)

որսալ – որսորդ (–որդ)

պահել – պահակ (–ակ)

սուտ ասել – սուտլիկ (–լիկ), սուտասան (–ասան)

իշխել – իշխան (–ան), իշխանուհի(–ան– ուհի)

վեպ ասել – վիպասան (–ասան)

այցելել – այցելու (–ու)

վրեժ առնել – վրիժառու (–առու)

երկրպագել – երկրպագող (–ող)։

Բ. Հունձ, – հնձվոր (–վոր)

ուղի – ուղևոր (–վոր)

թագ – թագավոր (–ավոր), թագուհի (–ուհի)

զեն(ք) – զինվոր (–վոր)

դատ – դատավոր (–ավոր)

ձի – ձիավոր (–ավոր)

այգի – այգեպան (–պան)

հնոց – հնոցապան (–ապան)

ջրաղաց – ջրաղացպան (–պան)

խանութ – խանութպան (–պան)

նախիր – նախրապան (–ապան)

ուղտ – ուղտապան (–ապան)

պարտեզ – պարտիզպան (–պան)

էշ – իշապան (–ապան)։

2. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն – լեռնական, լեռնային

քաղաք – քաղաքական, քաղաքային

անձրև – անձրևային

բարեկամ – բարեկամական

շուն – շնային

անձն – անձնական, անձնային

զինվոր – զինվորական

ցամաք – ցամաքային

ծնունդ – ծննդական

տուն – տնական, տնային

անապատ – անապատական

դև – դիվական, դիվային

դյուցազն – դյուցազնական

աղաչ(ել) – աղաչական,

հրեշտակ – հրեշտակային

ստրուկ – ստրկական, ստրկային

պետ – պետական

տոհմ տոհմական, տոհմային

հանրապետ(ություն) հանրապետական,

խորհուրդ – խորհրդական, խորհրդային

Մայրենի

Մայրենիի Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ 15.12.2022

1.  Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.

Ա) կյանքի ձմեռ – ծերություն

Բ) անձյուն ձմեռ – անճարակ մարդ

Գ) անցյալ ձմռան ձյուն – արժեք չունեցող

Դ) գլխին ձյուն գալ – վատ բան լինել։

2․Այբբենական կարգի տառերի հակառակ հաջորդականությամբ թվարկի´ր այս տարի սովորածդ ամենակարևոր բաները:

Մաթեմ, մայրենի, եկեղեցի, դպրոց, բասկետբոլ։

3․Գրի´ր, թե նշված թվականներից  յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:

Ա) երեք – Երեք հրացանակիրները

Բ) տասներկու — Տասներկու աթոռ

Գ) քառասուն – Ալի Բաբան և քառասուն ավազակները

Դ) հազար – Հազարամյա ընկուզենին։

4․ Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ: 

Ա) կարապի երգ – մահվան կամ հրաժեշտի երգ
Բ) ճնճղուկի սիրտ – փոքր սիրտ
Գ) հավի խելք – անխելք
Դ) ծիծեռնակի ձայն – դարձվածք չէ։

5․ Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը:

Աստղի փոխարեն ես կգրեի խաղաղություն։ Իսկ Տոնածառը կզարդարեի ուրախություն, երջանկություն, առատություն, հաջողություն և առողջություն բարեմաղթանքներով։

6․Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:

Եղջերվասահնակ – հակ, կավ, հավ, վարսակ, նավակ, եղանակ, վեհ, նկար, նվեր, ղեկ, Արա, ասա, սավան, սավանա, վարս, վնաս, արջ, հասակ։

ցրտաշունչ – շուն, ցուրտ, չար, նուշ, տուն, շատ, ուշ, չու, շունչ, աշուն, շուտ, արտ, Արտուշ, Արտաշ։

ձյունաճերմակ – ճերմակ, ձյուն, ճեմարան, Նարե, Նարեկ, կամար, մուկ, նկար, ունկ, երամ, երամակ, երկու, նամակ։

խնդրանք – խանդ, նրանք, դրանք, դրան, դա, նա, Քնար, քնար։

քաղցրավենիք – քաղցր, աղցան, աղաց, նա, ցավ, նավ, վերք, վարք, վանք, վար, ցանք, քաղաք, քաղց, Իրաք, Իրան, իրան։

տարեմուտ – տուտ, մետր, մարտ, Մարտ, արտ, տատ, տեր, երամ, տետր, մուտ։

7․Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:

Կաղանդ պապա,
Որքան կրնաս, շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար
։

Ձմեռ Պապիկ,
Որքան կարող ես, շուտ արի
Այլևս չեմ վախենում քեզանից
Եվ սիրում եմ քեզ հիմա․
Դու մի նայիր իմ կցկտուր բառերին,
Դեմքիզ գույնի ու դողահար քայլերիս։

8․Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները․ 

Ա) մահկանացու – մահ ունեցող

Բ) ադամորդի – Ադամի որդի

Գ) հողածին – հողից ստեղծված։

9․ Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորյա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: Գրի´ր այդ ուղերձը՝ օգնելով նրան:

«Ձմեռ պապի ուղերձը»

Սիրելի մանուկներ, եկել եմ հեռու հեռավոր Լապլանդիայից։ Բարել եմ ձեզ բազմազան նվերներ և քաղցրավենիքներ։ Խոստացեք ինձ, որ ձեզ շատ լավ կպահեք, կլինաք մեծերին լսող, բարի, և կարգապահ։ Հիշեք, որ ես ձեր մասին ամենինչ գիտեմ, և ձեր նամակ խնդրանքները կատարելիս հաշվի եմ առնում, թե դուք ինչպես ես պահել ձեզ ողջ տարին։

Ձեր Սիրելի Ձմեռ Պապ։

Մայրենի

«Ամփոփելով 2022-ը» 14.12.2022

Ամփոփելով 2022-ը, տեսնում ենք, որ մարդիկ ծխում են և գցում ծխախոտները փողոցներում կամ էլ մարդիկ գանված են հեռախոսներին։ Նաև աղտոտում են բնությունը, վնասում կենդանիներին և մաքուր չեն պահում օդը։ Դա, իհարկա, դաժան է և տխուր ։ Իմ կարծիքով 1900 ական թվականները ավելի լավն էին, քան 2022, համեմատելով, որ մարդիկ 1900 ական թվականներում ավելի բարի և մարդամոտ էին։ 1900 ական թվականերում գոյություն չունեին հեռախոսներ և մարդիկ չէին նայում հեռախոս։ Գիտեմ այդ ժամանակ էլ կային ծխախոտներ, բայց մարդիկ չէին գցում փողոցներում և պահպանում էին միջավայրը։ Կան մարդիկ, ովքեր լավ են զգում 2022 — ում, բայց նաև կամ մարդիկ ովքեր ատում են 2022 — ը, քանի որ մարդիկ չմտածելով աղտոտում են ամենինչ։ Անկեղծ ասած ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր դեմ են ներկայիս ապրելաոճին։ Իմ կարծիքով ինտերնետային կյանքը մարդկանց դարձրել է փուչ ու անհոգի։ Ես ականատես չեմ եղել նախկին կյանքին, սակայն մեր մեծերի պատմությունները ինձ միշտ գրավել են , ափսոս, որ միայն կարող եմ դա լսել, բայց չտեսնել։