Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
Ծառի ճյուղերը քամուց օրորվում են: Գույնզգույն տերևները թափվել են առվի մեջ: Ջրվեժի կաթիլները այս ու այն կողմ են թռչում աշնան քամուց: Ծտերն էլ իրենց երգ-ծլվլոցով քամուն են ողջունում:
Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ինձ դուր եկան այս տողերը, որովետև դեղինը արևի, ցորենի գույնն է: Իսկ արևը, ցորենը (հացը) կյանքի խորհրդանիշ են:
Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Պատմի՛ր բանաստեղծությունը:
Ոսկեզօծ աշունը դեղին է ներկել ամեն ինչ: Տերևներն ու ճյուղերը դեղին են դարձել: Առվի մեջ այնքան դեղին տերև է թափվել, որ այն նույնպես, աշնան զգեստ է հագել:
