Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Месяц: Февраль 2024
«Գարնան քաղաքում»
Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Դալուկ — Դժգույն
վտիտ — թուլակազմ
- Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:
Ասում էր բանաստեղծը,որ Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում, Հետո դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ, շարունակվում էր ժպիտն ու ուրախությունը։
————
,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորեք անգիր, ձյանագրեք կամ տեսագրեք ձեր ընթերցումը ՝ հրապարակելով բլոգում։
Ա․Բ մաթեմ
5 + 7 = 12
6 + 3 = 9
9 + 0 = 9
Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ թիվը։
3, 7, 19, 55, ___
երկու թվերի տարբերությունը բազմապատկում ենք 3-ով, պատասխանը գումարում ենք հաջորդ թվին, վերջում՝
36×3+55=108+55=163
Պատ՝. 163
Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․
1,1,2,3,5,8,․․․
1)Լրացրե՛ք բաց թողնված թվերը․


