Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր 

 մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել: Հիմա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանն ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:
Նա եկավ, ես եկա, դու եկար, մենք եկանք, ինքը եկավ, դուք եկաք, նրանք եկան:

————
Ո՞ւմ  պայուսակը:
Իմ պայուսակը, քո պայուսակը, նրա պայուսակը, իր պայուսակը, մեր պայուսակը, ձեր պայուսակը, նրանց պայուսակը,իրենց պայուսակը,

————
Մոտենալ ո՞ւմ:
Մոտենալ ինձ, մոտենալ քեզ, մոտենալ նրան, մոտենալ իրեն, մոտենալ մեզ, մոտենալ ձեզ, մոտենալ նրանց, մոտենալ իրենց:

————
Հեռանալ ումի՞ց:

hեռանալ ինձնից, hեռանալ քեզնից, hեռանալ նրանից, hեռանալ իրենից, hեռանալ մեզնից, hեռանալ ձեզնից, hեռանալ նրանցից, hեռանալ իրենցից:

————
Հիանալ ումո՞վ:
Հիանալ ինձնով, հիանալ, քեզնով, հիանալ նրանով, հիանալ մեզնով, հիանալ ձեզնով, հիանալ նրանցով,,հիանալ իրենցով։

3. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, մենք, դուք , նրանք դերանունների համապատասխան ձևերով:

Եղբոր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

—————

Նրա խաղալիքն էր ջարդել:

Առանց մեզ տեղ չէր գնում:
Նրա  ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն քեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
իմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

4. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ

նրա, նրան

իր, իրեն

մեր, մեզ

ձեր, ձեզ

Ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ — տրական հոլով

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր — սեռական հոլով

Оставить комментарий