Հայոց լեզու

Թվական

Թվական
Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ: Լինում են երկու տեսակ՝ քանակական և դասական: 
Քանակականներն էլ լինում են բացարձակ, կոտորակային, բաշխական: 
Բացարձակ են բոլոր թվերը՝մեկ, երկու, հարյուր և այլն: 
Գրել պարզ , մեկ արմատից կազմված բացարձակ թվականներ՝ 

մեկից – տասն

Գրել ածանցով կազմված բացարձակ թվականներ՝ 

Ութսուն, յոթանասուն, իննըսուն


Գրել բարդ կամ բարդածանցավոր բացարձակ թվականներ՝

Տասնմեկ,Տասնյոթ, քսանութ, երեսունինն, քարասունյոթ։


Կցական և հարադրական բարդություններ: 

Կցական – հիսունհինգ

Հարադրական – հարյուր վաթսունչորս

Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ:  Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:


Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝

624 = ոիդ

331 = յլա

1989 = ռջձթ

6500 = ցշ

Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:

2011 = սժա


Գոյականը դրվում է եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
               Թվական
1. Քանակական                    2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. Բաշխական

Оставьте комментарий