Նոր դասագրքի հղում
Փետրվարի 5-11
Սովորողներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք ․
- Քորդավորների բազմազանությունը
- Քորդավորների ընդհանուր բնութագիրը
- Դասը սովորել պատմել-նոր դասագիրք-էջ՝ 106-108
- լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
Լրացուցիչ նոր աշխատանք, պատասխանել հարցերին․
- Թվարկեք 4- 5 քորդավոր կենդանի
Թռչուններ, սողղուներ, ձկներ, կաթնասուններ, երկկենցաղներ
- Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն
Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք:
- Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները
Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները:
- Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները
Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած:
Ներկայացնելու եմ ,, ձկներ ,, թեման