Գրականություն

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

«… Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:

Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»

Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան

Մաթեմատիկա

Հատվածի միջնուղղահայացը:Խնդիրներ:

OA = OB = R

OA = 7 սմ, OK = R = 6սմ | => OA > R | => A կետը չի պատկանում այդ շրջանագծին։

Հավասարասրուն։ Քանի որ OA = OB = R

∠OBA = 36º | => ∠OAB = 36º (հ/ս) => ∠AOB = 180º — 2 x 36º = 108º

Քանի որ AB = R ,  AO = OB = R  | => ∆ AOB հ/կ

Քանի որ AO = OB = 7,1 => AB = 7,1 x 2 = 14,2

Ոչ։

CD — ՈՉ։ Քանի որ հատվածի միջնուղահայացը մեկն է և դա միջնակետին տարված ուղղահայացն է։ (դա KM — ն է)

AO = OC, ∠BO = BO, ∠BOA = ∠COB, => ∆ABO = ∆BOC => AB = BC = 8,6

Այո։ Ըստ նախորդ խնդրի ապացույցի։ (Նախորդ խնդիր 197)

AB = CD , BO = AO , OC = OD => ∆AOB = ∆COD (III հ․)

Քանի որ ∆AOB հ/ս է => OH և միջնագիծ է , և բարձրություն, և կիսորդ => OH ⊥ AB