1.Կազմի՛ր հարաբերական ածականներ:
Երկաթ դարպաս — Երկաթե դարպաս
մետաքս թաշկինակ — մետաքսյա թաշկինակ
լեռ գոտի — լեռնային գոտի
ծով կենդանի — ծովային կենդանի
2. Բացատրի՛ր դարձվածքները՝
անբան Հուռի – ալարկոտ
աքիլլեսյան գարշապար – թույլ տեղ
հին երգը երգել – անցած բաները կրկնել
3. Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝
Դյութել — դյութիչ
Ընկեր — ընկերական
Բաղձանք — բաղձալի
Թախիծ — թախծոտ
Հնչյուն — հնչեղ
Մայր — մայրական
4. Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար:
…… պալատում նստել էր …… Չինգիզ խանը…… գահույքի վրա՝ զառամած գլուխը ….. մազերի տակ, ինչպես …… ձյուների տակ Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ….. մարմնով նա փռվել էր գահույքին: …..հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող ………. ձայնը մարել էր:
———
Շքեղ պալատում նստել էր տկար Չինգիզ խանը փղոսկրե գահույքի վրա՝ զառամած գլուխը սպիտակ մազերի տակ, ինչպես լեռնային ձյուների տակ Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, սարսռազդու մարմնով նա փռվել էր գահույքին: Հավերժական հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող շքեղ ձայնը մարել էր: