Երկրաչափություն 9

Շրջանագծի երկարությունը,աղեղի երկարությունը:Շրջանի մակերեսը, շրջանի սեկտորի և սեգմենտի մակերեսները:

π (pi) = 3.14

Շրջանագծի երկարությունը՝

C = 2π x R

Շրջանի մակերես՝

S = π x R2

Սեկտորի մակերես՝

S = a/360 x π R2

Սեգմենտի մակերես՝

S = Sսեկտոր — Sեռանկյուն

Աղեղի երկարություն՝

l = a x π R/180

l = a/360 x 2pi R

900 = a x 2pi x 1800/360

900 = a x 2pi x 5

a = 180/2pi = 90/pi = 28.64o

S = π x R2

S = 36π դմ

S = 25 π սմ2

R2 = 25

R = 5

3 x 3 = 9

Հանրահաշիվ 9

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ,ՍՅՈՒՆԱՅԻՆ ԴԻԱԳՐԱՄ

ա) (4 + 9 + 15 + 2 + 5)/5 = 35/5 = 7

բ) (3 + 11 + 9 + 14 + 11 + 10)/6 = 58/6

գ) (3 + 3 + 8 + 8 + 8 + 9)/6 = 39/6 = 6.5

դ) (8 + 8 + 10 + 11 + 15 + 15 + 11)/7 = 78/7 = 11.14

ե) (-4 -6 -1 -1 +0 + 3 + 3 + 9 + 6)/ = 9/9 = 1

զ) (-2 + 2 + (-5) + (-5) + (-5) + 4 + 4 + 8 + 3 + 6)/10 = 10/10 = 1

ա) 5 | 8 — 1 = 7

բ) -1, 3 | 3 + 2 = 5

գ) 7 | 11 — 2 = 9

դ) 4, 9 | 10 + 1 = 11

ե) 6 | 6 + 5 = 11

զ) 1 | 15 — 0 = 15

ա) 0, 1, 1, 2, 3, 3, 5, 6

(2 + 3)/2 = 5/2 = 2.5

բ) -2, -3, 1, 1 , 2, 4, 4, 5, 5

2

գ) -9, -6, 0, 3, 3, 7, 8, 12 , 15, 19

(3 + 7)/2 = 10/2 = 5

դ) -1, -1, 2, 3, 3, 4, 5

3

ե) -4, -4, -2, -1, 0, 4, 9, 12

(-1 + 0)/2 = -1/2 = -0.5

զ) -14, -5, -1, 0, 6, 6, 15, 20, 20

6

Ոչ:

Կենսաբանություն 9

Դաս 23(13․03-17․04)

Մոդիֆիկացիոն փոփոխություններ․Էջ՝73-74

1. Ո՞րն է մոդիֆիկացիոն փոփոխականությունը:

Մոդիֆիկացիոն փոփոխականությունը օրգանիզմի արտաքին հատկանիշների փոփոխությունն է, որը առաջանում է միջավայրի ազդեցությամբ, բայց գեները չեն փոխվում, ուստի այն չի ժառանգվում։

2. Ո՞ր հատկանիշներն են հաճախ ենթարկվում մոդիֆիկացիոն փոփոխության:

Ամենից հաճախ փոփոխվում են քանակական հատկանիշները, օրինակ՝ հասակը, քաշը, ուժը, բերքատվությունը, աճը

3. Ի՞նչ է ռեակցիայի նորման: Ինչի՞ց է այն կախված:

Ռեակցիայի նորման նշանակում է, որ սահմաններում կարող է փոխվել հատկանիշը միջավայրի ազդեցությամբ: Այն կախված է օրգանիզմի գենոտիպից (գեներից), և միջավայրի պայմաններից (ջերմաստիճան, սնունդ, լույս և այլն):

    Աշխարհագրություն 9

    Վայոց ձոր

    ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

    1. Նկարագրե՛ք Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքը:

    Վայոց Ձորը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում։ Մարզն ունի երկու ներսի և երկու արտաքին սահման։ Գլխավոր ճանապարհները անցնում են լեռնանցքներով, որոնք դժվարամատչելի են։

    2. Վերլուծե՛ք Վայոց ձորի բնառեսուրսային ներուժը:

    Մարզը քիչ ռեսուրսներով է հարուստ։ Հիմնական ռեսուրսներն են՝ արոտավայրերը, գյուղատնտեսական հումքը (խաղող, կաթ, բուրդ) և որոշ բնական հուշարձաններ՝ զբոսաշրջության համար։

    3. Առանձնացրե՛ք Վայոց ձորի քաղաքները և հայտնի գյուղերը:

    Քաղաքներ՝ Եղեգնաձոր (7,2 հազար), Վայք (5,5 հազար), Ջերմուկ (4,2 հազար) Գյուղեր՝ ամենամեծը Մալիշկան (4,7 հազար), նաև հայտնի են՝ Եղեգնաձոր, Աղավնաձոր, Գլաձոր, Ագարակաձոր (ծագում է «ձոր» բառից)։

    4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

    Փոքր ձեռնարկություններ՝ գորգերի, պանրի, շինանյութերի արտադրություն, խաղողի գինիներ և Ջերմուկի հանքային ջուր։

    5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

    Անասնապահություն (բրդատու ոչխար, կաթնատու անասուն) – հիմնականը Ոռոգելի հողերում՝ խաղողագործություն, պտղաբուծություն, ցորեն։

    6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

    Ճարտարապետական՝ Գնդեվանք, Նորավանք, Պռոշաբերդ, Մոզավանի ավերակներ Բնական՝ Արփայի և Եղեգիսի հովիտներ, Մոզրովի և Մագիլի քարանձավներ

    7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

    Լեռնային, կտրուկ ռելիեֆով, քիչ բնակեցված, գյուղատնտեսական ու անասնապահական բնույթով, զբոսաշրջության ու բնական-բնապահպանական տեսարժան վայրերով։

    Գրականություն, Էսսեներ

    Ինչպե՞ս են Մայիսյան հերոսամարտերն ու «Կանաչ դաշտը» արտացոլում մարդու պայքարը հայրենի հողի ու ինքնության պահպանման համար։

    Ամեն ոք պայքարում է իր գոյության, ինքնության, աշխարհում իր տեղի համար: Պայքարելու հատկությունը բնորոշ է բոլոր կենդանի արարածներին: Այն կարող է լինել դաժան, երկար և տհաճ: Սակայն կարևորը արդյունքն է՝ ինչի համար որ պայքարում են: Պայքարն էլ ունի ազնիվ և անազնիվ կողմեր: Ազնիվ պայքարը, դա պայքար է ինքնության պահպանման և հայրենի հողի համար, իսկ անազնիվը, երբ փորձում ես խլել ուրիշի ինքնությունը և հողը:

    Պայքար կարող է մղել իր հոգևոր ուժերին վստահ և արժեքներ ունեցող անհատները կամ ժողովուրդները: Սակայն պայքարը ոչ միայն մարդկանց է բնորոշ, այլ նաև կենդանիներին: «Կանաչ Դաշտ» ստեղծագործության մեջ կարմիր պառավ ձին իր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ուժերը ներդրեց իր զավակին պաշտպանելու և պահպանելու համար: Դա մայրական բնազդն է և անսահման սերը, որը մղում է հրաշագործության: Այս պայքարը ցույց է տալիս մայրական սիրո անձնազոհ ուժը: Բայց այստեղ պայքարում էր նաև գայլը, որը գիտեր, որ տանը իրեն սպասում են իր սոված ձագուկները: Նրա պայքարն էլ էր հանուն ձագերի, բայց ձիու պայքարն ազնիվ էր, իսկ գայլինը՝ ոչ: Սա ցույց է տալիս, որ նույն նպատակի համար մեկը համարվում է ազնիվ, մյուսը՝ անազնիվ: Մյուս պայքարը հայ ժողովրդի պայքարն էր հանուն գոյության: Թուրքերի հարձակումը ոտքի հանեց ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի պաշտպանի իր հայրենի հողը և ինքնությունը: Դա կարծես մեր ժողովրդի վերջին ճիգն էր՝ պայքարը այդ օրհասական պահերին: Միակ նպատակն էր կարողանալ պահպահել հող հայրենին և ցույց տալ աշխարհին, որ մենք թեկուզ փոքր ազգ ենք, բայց միշտ պատրաստ ենք պահել մեր տունը և մեր զավակներին: Եվ իրոք Մայիսյան հերոսամարտը ոսկե տառերով գրվեց մեր պատմության մեջ և պահպանեց մեր գոյությունը որպես ազգ:

    Այսպիսով՝ ամեն պայքար ունի նպատակը, և վերջնագծին հասնելու համար պետք է ներդնել ամեն ինչ: Ազնիվ պայքարը միշտ հիշվում է սերունդների կողմից և դառնում փայլուն օրինակ սերունդներ դաստիարակելու հակար:

    Հանրահաշիվ 9

    ԱՆՎԵՐՋ ՆՎԱԶՈՂ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆՊՐՈԳՐԵՍԻԱ

    an = a1 x qn-1

    S = a1/1 — q

    ա) 4 x 1/3 = 4/3 Այո

    բ) a2 = -3 x 0.1 = -30 Սյո

    գ) a1 = 4/3 Ոչ

    դ) Ոչ

    ե) Ոչ

    զ) Ոչ

    է) Ոչ

    ա) Ոչ

    բ) Այո

    q = 0.25/0.5 = 0.5

    S = 0.5/1 — 0.5 = 1

    գ) Ոչ

    դ) Ոչ

    ա) S = 5/4 = 1 1/4

    բ) S = 5 x 2 = 10

    գ) S = -2/0.8 = -2.5

    դ) S = -3 x 4 = -12

    ե) S = 18/9/7 = 2 x 7 = 14

    զ) S = -13/1/7 = -13 x 7 = -91

    Քիմիա 9

    << Համար մեկ նյութը Երկրագնդում՝ Ջուր>> 09.04.2026

    w (H2O) = 70%

    Օրգանական նյութեր՝

    w (սպիտակուցներ) = 20%

    w (Ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթներ) = 7%

    Cl + H | OH = HCl + HOCl — HCl, O

     Թեմայի անվանումը՝  << Համար մեկ նյութը Երկրագնդում՝ Ջուր>>   

    Թեմատիկ հարցեր և վարժություններ.

    1. Ինչո՞ւ  է  ջուրը  համարվում  համար մեկ նյութը Երկրագնդում

    Ջուրը կյանքի հիմքն է․ բոլոր կենդանի օրգանիզմները դրա կարիքն ունեն, և առանց ջրի կենսագործունեությունը անհնար է։

    2. Ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները որո՞նք են

    Ֆիզիկական՝ անգույն, անհոտ, անճաշակ հեղուկ, ունի 3 վիճակ (սառույց, ջուր, գոլորշի) Քիմիական՝ կազմված է ջրածնից և թթվածնից (H₂O), լավ լուծիչ է, մասնակցում է բազմաթիվ քիմիական ռեակցիաների

    3. Որո՞նք են ջրի անոմալ հատկությունները

    Սառչելիս ծավալը մեծանում է Ամենաբարձր խտությունը ունի +4°C-ում Բարձր ջերմատարություն ունի

    4. Ո՞րն է  համարվում մաքուր  խմելու ջուր      

    Այն ջուրը, որը չի պարունակում վնասակար նյութեր, մանրէներ և անվտանգ է մարդու առողջության համար, նաև քաղցրահամ է:

    5. Ինչպե՞ս կարելի է ստուգել ջրի մաքրությունը

    Լաբորատոր հետազոտությամբ Ֆիլտրերով և հատուկ սարքերով Համի, հոտի և գույնի դիտարկմամբ (բայց սա լիովին հուսալի չէ)

    6. Ո՞րն է  կոշտ ջուրը, ինչու՞ է այն դառնահամ

    Կոշտ ջուրը պարունակում է կալցիումի և մագնեզիումի աղեր, դրա պատճառով ունի դառնահամ և վատ է փրփրում օճառը։

    7. Ջրի տարբեր տեսակները ի՞նչ վնասներ և օգուտներ կարող են հասցնել

    Մաքուր ջուր՝ օգտակար է առողջության համար

    Հանքային ջուր՝ կարող է օգտակար լինել, բայց չափից շատ՝ վնասակար:

    Աղտոտված ջուր՝ առաջացնում է հիվանդություններ:

    8. Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները

    Քիմիական (թունավոր նյութեր)

    Կենսաբանական (մանրէներ, բակտերիաներ)

    Մեխանիկական (փոշի, աղբ)

    9. Կարելի՞ է խմելու ջուրը վարակազերծել քլորով

    Այո, կարելի է։ Քլորը ոչնչացնում է մանրէները, բայց պետք է օգտագործել ճիշտ չափաբաժնով։

    10. Ինչու՞ են  ասում ՝առանց ջրի կյանք չկա․․․

    Քանի որ ջուրը անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների գոյության, աճի և զարգացման համար։

    Լաբորատոր փորձեր՝ <<Ո՞րն է  համարվում մաքուր  խմելու ջուր >>

    Գրականություն

    Վ․ Սարոյան ,,Նռնեիները,, 

    Գրավոր վերլուծե՛ք՝ արտահայտելով ձեր կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։

    Այս ստեղծագործությունը պատմում է երազանքի, համառության և իրականության բախման մասին։ Հեղինակը հորեղբոր կերպարի միջոցով ցույց է տալիս մի մարդու, ով ցանկանում էր անհնարին թվացող բան իրականություն դարձնել՝ անապատը վերածել ծաղկուն այգու։ Նրա մեջ կա մի յուրահատուկ գեղեցկասիրություն․ նա հողագործությանը վերաբերվում է ոչ թե որպես աշխատանքի, այլ որպես արվեստի։

    Իմ կարծիքով՝ հորեղբայրը միաժամանակ և՛ ծիծաղելի է, և՛ հարգանքի արժանի։ Ծիծաղելի՝ որովհետև նա որոշ չափով կտրված է իրականությունից․ չի հաշվում հողի պայմանները, ջրի պակասը, շուկայի պահանջարկը։ Բայց մյուս կողմից՝ նա շատ մաքուր ու անկեղծ մարդ է, ով հավատում է իր երազանքին մինչև վերջ։

    Ստեղծագործությունը սովորեցնում է, որ երազանք ունենալը կարևոր է, բայց նաև պետք է կարողանալ ճիշտ գնահատել իրականությունը։ Միաժամանակ այն հուշում է, որ նույնիսկ անհաջող փորձերը արժեք ունեն, որովհետև դրանք ձևավորում են մարդուն և նրա ներքին աշխարհը։