Կենսաբանություն 9

Դաս 23(13․03-17․04)

Մոդիֆիկացիոն փոփոխություններ․Էջ՝73-74

1. Ո՞րն է մոդիֆիկացիոն փոփոխականությունը:

Մոդիֆիկացիոն փոփոխականությունը օրգանիզմի արտաքին հատկանիշների փոփոխությունն է, որը առաջանում է միջավայրի ազդեցությամբ, բայց գեները չեն փոխվում, ուստի այն չի ժառանգվում։

2. Ո՞ր հատկանիշներն են հաճախ ենթարկվում մոդիֆիկացիոն փոփոխության:

Ամենից հաճախ փոփոխվում են քանակական հատկանիշները, օրինակ՝ հասակը, քաշը, ուժը, բերքատվությունը, աճը

3. Ի՞նչ է ռեակցիայի նորման: Ինչի՞ց է այն կախված:

Ռեակցիայի նորման նշանակում է, որ սահմաններում կարող է փոխվել հատկանիշը միջավայրի ազդեցությամբ: Այն կախված է օրգանիզմի գենոտիպից (գեներից), և միջավայրի պայմաններից (ջերմաստիճան, սնունդ, լույս և այլն):