Մաթեմատիկա

Մաթեմատիկա 24.05.2022

  1. Կատարե՛ք կոտորակների բաժանում

2. Կատարե՛ք բաժանում

3. Կատարե՛ք բաժանում

4. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն

5. Գտե՛ք այն թիվը, որի ՝

5/9 մասը հավասար է 2/3-ի

  1. 7/3 մասը հավասար է 125/91-ի

6. Կատարե՛ք գործողությունները.

7. Ուղղանկյունանիստի բարձրությունը 45/14 դմ է, լայնությունը՝ 10/7 դմ, իսկ երկարությունը բարձրության և լայնության գումարից ավելի է 5/7-ով։ Որքա՞ն է ուղղանկյունանիստի ծավալը։

Լուծում

Պատ․՝ 34 43/98 դմ3:

8.  Իրարից 750 կմ հեռավորություն ունեցող քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու մեքենա: Նրանցից մեկի արագությունը 70 կմ/ժ էր, մյուսինը՝ 80 կմ/ժ: Ամբողջ ճանապարհի ո՞ր մասը կկազմի նրանց հեռավորթյունը 2 ժ հետո:

Լուծում

  1. 80 + 70 = 150 կմ — 1 ժամ
  2. 150 x 2 = 300 կմ – 2 ժամում
  3. 750 — 300 = 450 կմ – մնաց

Պատ․՝ 15/9 մաս։

Անգլերեն

Annual Report 22.05.2022

The Lair By Hovhannes Tumanyan 19.01.2022

English 31.01.2022

English 07.02.2022

«~The magic paintbrush~» 07.02.2022

«The magic paintbrush» 22.02.2022

English 27.02.2022

English 01.03.2022

Buying new shoes

English 14.03.2022

Which Is Better?

English 29.03.2022

English 12.04.2022

«Easter in my family» 17.04.2022

«The Magic Fish»

English 24.04.2022

English 26.04.2022

English 30.04.2022

Jack and the beanstalk.

English 17.05.2022

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.05.2022

1.Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

2.Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

3.Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները:

9/24 և 4/12 – ի ընդհանուր հայտարարը – 24 է։

5.Կոտորակները դասավորե՛ք

· Աճման կարգով՝

Նվազման կարգով՝

6.

· Գումարեք կոտորակները։

Կատարեք կոտորակների հանում։

Կատարեք բազմապատկում:

Կատարեք բաժանում։

Գումարեք խառը թվերը։

Կատարեք խառը թվերի հանում։

Կատարեք խառը թվերի բազմապատկում։

Կատարեք խառը թվերի բաժանում։

8. Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։

Լուծում

1) 132 : 11 = 12 սմ

2) 12 x 12 x 12 = 1728 սմ3

Պատ․՝ 1728 սմ3:

9. Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։

Լուծում

(8,10) = 2 x 2 x 2 x 5 = 40 ր

Պատ․՝ 40 րոպեից։

Մայրենի

Մայրենի 19.05.2022

358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանել: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ:

Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:

Կերակրի աղը պատրաստի սննդամթերք է:

Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:

Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, նաև աղի լճերը:

Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:

Այնտեղ աղը թանկարժեք է, մարդիկ սնունդն անալի են ուտում:

Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են, որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:

Բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նունքան ոսկի տանը պատմել են Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները:

Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:

Աղը, աղ ու հացը, համարվել են կարևոր սննդամթերք, հյուրերին հատուկ վերաբերմունք արտահայտելիս:

Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:

Մարդու հետ պիտի մի փութ աղ ուտես:

Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:

Չնայած մի փութի շատ թվալուն երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց քիչ ավելի ժամանակում:                                                                                     

359. Նոր  նախադասություններ  ստանալ  տրված  բարդ  նախադասության  ընդգծված ստորոգյալը հանելով։ Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին։

Պատմության մեջ մարդիկ միայն մշակել են բնության ստեղծած նյութերը՝ քարը, մետաղները, կաշին և այլն, և դրանք  օգտագործել են իրենց կարիքների համար։

Պատմության մեջ մարդիկ իրենց կարիքների համար  մշակել են բնության ստեղծած նյութերը՝ քարը մետաղները, կաշին և այլն։

Գիտնականները փորձեցին արհեստական եղանակով ստեղծել նյութեր, որ բնությունը չի կարողացել   ստեղծել։

Գիտնականները փորձեցին արհեստական եղանակով ստեղծել նյութեր, որ բնությունը չստեղծեց։

Հնարավո՞ր է ստանալ արհեստական նյութեր, որոնց նմանը բնության մեջ բոլորովին չկա։

Հնարավո՞ր է ստանալ արհեստական նյութեր, որոնց նմանը բնությունը չունի։

Սախալին կղզու վրա սովորական բույսերն անգամ հսկա են դառնում և զարմանալի, անսովոր մեծ  ու հյութալի պտուղներ են տալիս։

Սախալին կղզու վրա բույսերն անգամ հսկա են դառնում  և  պտուղները  զարմանալի, անսովոր  մեծ  ու  հյութալի  են։
 

Այնտեղ համարյա երբեքփոթորիկ չի լինում, իսկ հողը  աշխարհի ոչ մի անկյունի հողին նման չէ։

?

Կաղամբի գլուխներից մի քանիսն այնքան մեծ  են,  որ  դրանք  տակառների նման գլորելով են տանում։

Կաղամբի գլուներից այնքան մեծ են, որ դրանք տակառների նման գլորում  են։

360. Ա և Բ տեքստերը համեմատել և դրանց տարբերությունը գտնել։

Ա․ Քամւն մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք  չգտավ  ու ասաց․

  • Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել։

Մարագը պատասխանեց․

  • Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիլ, քո բերածն ինձ հարկավոր չէ։

Բ․ Քամին մարագի շուրջը պտտվեց մտնելու ճեղք չգտավ ու մարագին ասաց, որ դուռը բաց անի, որովետև ինքը նրան հարդ է բերել։ Մարագը պատասխանեց, որ քամին  թող  իր ունեցած  հարդը  չտանի,  իրեն նրա բերածը հարկավոր չէ։

Ա – ուրիշի ուղղակի խոսք

Բ – անուղղակի խոսք։

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատել։ Դրանք ինչո՞վ են տարբերվում  (համեմատել դրանց արտահայտած մտքերը, արտահայտաման ձևերը)։

  1. Ա․ Տղան հարցրեց․

— Ռոբոտը մեզ չի՞ գտնի։

Բ․ Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի։

  • Ա․ Տիգրանն ասաց․

              —Չի գտնի,  եթե մենք շատ չխոսենք։

              Բ․ Տիգրանն ասաց, որ  չի գտնի եթե իրենք շատ չխոսեն։

3.  Ա․ Տիգրանն ասաց․

—Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք։

Բ․ Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն։

4. Ա․ Տղան ասաց․

—Տնային հանձնարարությունները հետո կանենք,  մեր ընկերները հիմա սպասում են։

Բ․ Տղան ասաց որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են։

Ա – Ուրիշի ուղղակի խոսք

Բ – Անուղղակի խոսք։

362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից, որը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը անուղղակի խոսք։  Պատասխանները պատճառաբանել։

Նախորդ վարժությունների  Ա մասերը ուրիշի ուղղակի խոսք են, իսկ Բ մասերը անուղղակի խոսք են։ Ուրիշի ուղղակի խոսքում առանձնացվում է հեղինակի և  խոսողի խոսքերը, իսկ անուղղակի խոսքը ներկայացվում է պատմելու ձևով։

363. Տրված նախադասությունները խմբավորել ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների։ Ստացած խմբերն ինչո՞վ են տարբերվում։

1.  —Լույսը վառե՞մ – հարցրի ես։

2.  Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է։

3. Լևոնը բարկացած ձայն տվեց․

Լույսը ինչու՞ վառեցիր։

4. Հետո հաշտվողաբառ ասաց, որ լույսը թող վառված մնա։

5. Լևոնն ասաց, որ պետք է  և ոչ թե շատախոսել։

6. Ես կարդացի և ասացի․

Ոչինչ չեմ հասկանում։

7. Ես համոզում էի Լևոին, որ նրա ներկայությունը պատադիր է։

               8. — Գտա՜, – գոչեցի ես, – նրան հեռախոսով կասենք։ 

Նշված մասերը ցույց են տալիս խոսողի խոսքը, միտքը։

364. Ուշադրություն դարձնել Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները,  գտնել  և օրինաչափությունը բացատրել։

1. Ա․ Ընկերս ասաց․

— Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի։

Բ․ — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, — ասաց ընկերս։

Գ․ — Պապս սիրում է նկարներ հավաքել, — ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի։

2. Ա․ Քեռիս ասաց․

— Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ։

Բ․ —Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, — ասաց քեռիս։

Գ․ Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ։

Ա – Երբ հեղինակի խոսքը սկզբում է , դրվում է կետ, ուղիղ խոսքը գրվում է նոր տողից գծիկով։

Բ  –  Երբ հեղինակի խոսքը վերջում է, նրանից առաջ դրվում է ստրակետ։

Գ –  երբ հեղինակի խոսքը մեջտեղում է, երկու կողմից առանձնացվում է ստորակետով։

365. Նախադասությունները լրացնել (ուղղակի խոսքեր գրել)։

1. Փոքրիկը խնդրեց․

— Մայրիկ հեքիաթ կկարդա՞ս։

2․ – Ովքե՞ր են այդտեղ, – Անհանգիստ ասաց իշխանը , – լսելով ոտնաձայներ։

3․ – Մի՛ գոռացեք ինձ վրա, – բողոքեց տղան։

4․ — սառը ջուր շատ չխմես, – անհանգստացավ պապիկը։

5․ — Ես կօգնեմ ձեզ, – շարունակ ասում էր մարդ–մեքենան, – բոլոր հարցերում։

Ռուսերեն

Годный отчёт по русскому языку

«Дети Деда Мороза» 20.05.2021

Русский язык 15.05.2021

«Моя будущая профессия» 13.05.2021

«Солнце и Луна»

«Каша из топора»

«Три товарища»

«Семейный закон»

Отметьте правильный вариант

Страна, где нет ничего острого

«Дворец из морожоного»

Николай Носов «Автомобиль»

.«Мое любимое животное»

Поставьте существительные во множественное число

Напишите, чей, чья, чье?

«Мои любимые учителя»

НЕПОБЕДИМЫЙ ПЕТУХ

Муравей и голубка

«Крошка Енот и тот, кто сидит в пруду»

Зимняя сказка

Անգլերեն

English 17.05.2022

(149) 1. Fill in the gaps with who, which or whose.

1) She is the girl whose brother is a Hollywood actor.

2) Marianne is the girl whose father is a dentist.

3) The new house which my parents bought is very big.

4) A spoon is something which we use to eat with.

5) Robbie Williams is a singer who has sung in many concerts.

6) A doctor is a person who treats ill people.

7) This is the sofa which we bought in May.

8) I like people which  are happy and kind.

9) Radiohead is the band which I like best.

10) Kevin is the boy who lives next door.

(149) 2. Join the sentences using who, which or whose.

1) The which Petra bought is beautiful.

2) Amanda is the girl whose family owns a bakery.

3) This is the necklace which I want to buy.

4) I like book which have interesting pictures.

5) A nurse is a person who works in a hospital.

6) I met two girls who are twins.

Մայրենի

Ջաննի Ռոդարի «Մեծ գազարը» 17.05.2022


Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

— Ի՞նչ է եղել։

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

— Կետերը ծովում են լողում։

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

Նրանցից մեկը ասաց

— Ես գիտեմ, թե ինչու՞ չենք կարողանում այդ գազարի հախից գալ։ Կամ մենք միահամուռ չենք աշխատում կամ մեզ ելի օգնող է պետք։

Նրանք հիշեցին, որ գյուղի ծայրում տատիկ է ապրում։ Մեկը կատակով ասաց․

— Այ որ նա էլ միանա մեզ, հաստատ գազարը հողից կհանենք։

Երեխաները կանչեցին տատիկին։ Տատիկը ոգևորեց համագյուղացիներին։

— Մենք միասին կհաշվեք մինչև հինգը և ուռա~ գոռալով կքաշենք գազարը։

— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, ուռաաա~։

— Եվ գազարը դուրս եկավ հողից։

Հեքիաթը սովորեցնում է, որ միասնությամբ և համախմբվածությամբ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություները։

Մայրենի

Ջաննի Ռոդարի «Սև քթերի կղզին»

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը բնականաբար ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք, լավ կանեիք չկատակեիք, եթե օտարերկրացի եք, ընդունեք այս իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք, որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, բանտ կնետեն, ցմահ, ու այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես պանդոկապան եմ, թանկագին պարոն.ես իմ գործով եմ զբաղված: Ամեն իրիկուն հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի գույն ուներ: Մարդիկ, սկզբում, սարսափով լի մի հայացք վրաս նետելուց հետո, ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, -ասաց ինձ խստորեն,-դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որ երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքի միջից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղեկ, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , -գոռացի հավաքվածներին:
-Գնա՛նք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, -գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
-Արդեն զզվե՛լ ենք էս սև քթերից, -գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Neronia-յում.քիչ ժամերի ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քիթ ունեցող մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեին պահելու:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը, երբ արևն էր շողում:

Մայրենի

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:


-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Ռուսերեն

Отчёт по русскому языку

Руский язык 01.02.2022

Руский язык 03.02.2022

Мультфильм о доброте 07.02.2022

Что такое хорошо и что такое плохо? 10.02.2022

;;..Девочка со спичками..»

Что такое хорошо и что такое плохо. 13.02.2022.

Руский язык 15.02.2022

руский язык 17.02.2022

очень трогательное видео о доброте! Дети делятся едой с голодным одниклассником! 19.02.2022

Руский язык 02.03.2022

Руский язык 16.03.2022

,,Моё хобби» 16.03.2022

“..Как Незнайка сочинял стихи..,,

,,Бриф! Бруф! Браф!..»

Сказка про пасхального кролика 09.04.2022

Руский язык 14.04.2022

՛՛..Пасха в семье..,, 16.04.2022

Джанни   Родари ,,Страна, где  все слова начинаются с «не»՛՛

,,Спорт в нашей жизни» 02.05.2022

«Друг детства» 14.5.2022