
Բարև ձեզ, ես Կարոլինա Եսայանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցի 5.1 դասարանում: Մենք գնացել ենք Չարենցի տուն-թանգարան։ Այսօր ես կպատմեմ , թե ինչ ենք տեսել այնտեղ: Մենք իմացանք, որ նա չարաճճի տղա էր: Տեսանք նրա ընտանիքի նկարները և իմացանք նրանց անունները: Լսեցինք նրա առաջին բանաստեղծությունը: Նա ուներ երկու աղջիկ՝ Անահիտ և Իզաբելլա:
Այդ բանաստեղծությունը կուչվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», որը գրել էր 1912 թ.:
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին….
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:
Մենք տեսանք նրա սենյակը, աշխատասենյակը և հյուրասենյակը: Բայց չտեսանք խոհանոցը և բաղնիքը, որովետև նրանք փակ էին: Չարենցին սպենել են բանտում։ և մինչև օրս հայտնի չէ նրա գերեզմանի տերը։