358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանել: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ:
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Կերակրի աղը պատրաստի սննդամթերք է:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, նաև աղի լճերը:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Այնտեղ աղը թանկարժեք է, մարդիկ սնունդն անալի են ուտում:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են, որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նունքան ոսկի տանը պատմել են Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Աղը, աղ ու հացը, համարվել են կարևոր սննդամթերք, հյուրերին հատուկ վերաբերմունք արտահայտելիս:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մարդու հետ պիտի մի փութ աղ ուտես:
Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
Չնայած մի փութի շատ թվալուն երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց քիչ ավելի ժամանակում:
359. Նոր նախադասություններ ստանալ տրված բարդ նախադասության ընդգծված ստորոգյալը հանելով։ Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին։
Պատմության մեջ մարդիկ միայն մշակել են բնության ստեղծած նյութերը՝ քարը, մետաղները, կաշին և այլն, և դրանք օգտագործել են իրենց կարիքների համար։
Պատմության մեջ մարդիկ իրենց կարիքների համար մշակել են բնության ստեղծած նյութերը՝ քարը մետաղները, կաշին և այլն։
Գիտնականները փորձեցին արհեստական եղանակով ստեղծել նյութեր, որ բնությունը չի կարողացել ստեղծել։
Գիտնականները փորձեցին արհեստական եղանակով ստեղծել նյութեր, որ բնությունը չստեղծեց։
Հնարավո՞ր է ստանալ արհեստական նյութեր, որոնց նմանը բնության մեջ բոլորովին չկա։
Հնարավո՞ր է ստանալ արհեստական նյութեր, որոնց նմանը բնությունը չունի։
Սախալին կղզու վրա սովորական բույսերն անգամ հսկա են դառնում և զարմանալի, անսովոր մեծ ու հյութալի պտուղներ են տալիս։
Սախալին կղզու վրա բույսերն անգամ հսկա են դառնում և պտուղները զարմանալի, անսովոր մեծ ու հյութալի են։
Այնտեղ համարյա երբեքփոթորիկ չի լինում, իսկ հողը աշխարհի ոչ մի անկյունի հողին նման չէ։
?
Կաղամբի գլուխներից մի քանիսն այնքան մեծ են, որ դրանք տակառների նման գլորելով են տանում։
Կաղամբի գլուներից այնքան մեծ են, որ դրանք տակառների նման գլորում են։
360. Ա և Բ տեքստերը համեմատել և դրանց տարբերությունը գտնել։
Ա․ Քամւն մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց․
- Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել։
Մարագը պատասխանեց․
- Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիլ, քո բերածն ինձ հարկավոր չէ։
Բ․ Քամին մարագի շուրջը պտտվեց մտնելու ճեղք չգտավ ու մարագին ասաց, որ դուռը բաց անի, որովետև ինքը նրան հարդ է բերել։ Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ։
Ա – ուրիշի ուղղակի խոսք
Բ – անուղղակի խոսք։
361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատել։ Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատել դրանց արտահայտած մտքերը, արտահայտաման ձևերը)։
- Ա․ Տղան հարցրեց․
— Ռոբոտը մեզ չի՞ գտնի։
Բ․ Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի։
—Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք։
Բ․ Տիգրանն ասաց, որ չի գտնի եթե իրենք շատ չխոսեն։
3. Ա․ Տիգրանն ասաց․
—Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք։
Բ․ Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն։
4. Ա․ Տղան ասաց․
—Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են։
Բ․ Տղան ասաց որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են։
Ա – Ուրիշի ուղղակի խոսք
Բ – Անուղղակի խոսք։
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից, որը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը անուղղակի խոսք։ Պատասխանները պատճառաբանել։
Նախորդ վարժությունների Ա մասերը ուրիշի ուղղակի խոսք են, իսկ Բ մասերը անուղղակի խոսք են։ Ուրիշի ուղղակի խոսքում առանձնացվում է հեղինակի և խոսողի խոսքերը, իսկ անուղղակի խոսքը ներկայացվում է պատմելու ձևով։
363. Տրված նախադասությունները խմբավորել ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների։ Ստացած խմբերն ինչո՞վ են տարբերվում։
1. —Լույսը վառե՞մ – հարցրի ես։
2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է։
3. Լևոնը բարկացած ձայն տվեց․
— Լույսը ինչու՞ վառեցիր։
4. Հետո հաշտվողաբառ ասաց, որ լույսը թող վառված մնա։
5. Լևոնն ասաց, որ պետք է և ոչ թե շատախոսել։
6. Ես կարդացի և ասացի․
— Ոչինչ չեմ հասկանում։
7. Ես համոզում էի Լևոին, որ նրա ներկայությունը պատադիր է։
8. — Գտա՜, – գոչեցի ես, – նրան հեռախոսով կասենք։
Նշված մասերը ցույց են տալիս խոսողի խոսքը, միտքը։
364. Ուշադրություն դարձնել Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները, գտնել և օրինաչափությունը բացատրել։
1. Ա․ Ընկերս ասաց․
— Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի։
Բ․ — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, — ասաց ընկերս։
Գ․ — Պապս սիրում է նկարներ հավաքել, — ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի։
2. Ա․ Քեռիս ասաց․
— Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ։
Բ․ —Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, — ասաց քեռիս։
Գ․ Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ։
Ա – Երբ հեղինակի խոսքը սկզբում է , դրվում է կետ, ուղիղ խոսքը գրվում է նոր տողից գծիկով։
Բ – Երբ հեղինակի խոսքը վերջում է, նրանից առաջ դրվում է ստրակետ։
Գ – երբ հեղինակի խոսքը մեջտեղում է, երկու կողմից առանձնացվում է ստորակետով։
365. Նախադասությունները լրացնել (ուղղակի խոսքեր գրել)։
1. Փոքրիկը խնդրեց․
— Մայրիկ հեքիաթ կկարդա՞ս։
2․ – Ովքե՞ր են այդտեղ, – Անհանգիստ ասաց իշխանը , – լսելով ոտնաձայներ։
3․ – Մի՛ գոռացեք ինձ վրա, – բողոքեց տղան։
4․ — սառը ջուր շատ չխմես, – անհանգստացավ պապիկը։
5․ — Ես կօգնեմ ձեզ, – շարունակ ասում էր մարդ–մեքենան, – բոլոր հարցերում։