Անգլերեն

Translation 26.05.2022

Մաքուր մոլորակ

Շատ սիրուն մի մոլորակ ունի ծառեր ու ծաղիկներ, դա միայն մեր մոլորակն է՝Երկիր մոլորակը: Մարդիկ իրենց մոլորակը մաքուր են պահում, որպեսզի օդը մաքուր լինի, իրենք էլ՝ առողջ: Որպեսզի ունենանք մաքուր մոլորակ, յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատը մաքրենք աղբից, ծառեր տնկենք, ջրենք և խնամենք: Բնությունը խնամելը մեր պարտքն է Երկրին:

Սամվել Բաղդասարյան՝ 2․3 դաս

Ողջու՜յն, ես Երկիր մոլորակի մի փոքրիկ մասնիկ եմ։ Ես՝ շատ եմ սիրում իմ մոլորակը և վստահ եմ ,որ մոլորակն էլ ինձ է շա՜տ սիրում։ Մենք պետք է մեր շրջապատը մաքուր պահենք, ավելորդ թափոններ չթողնենք մեր շրջապատում,որպեսզի բնությունը միշտ կանաչ լինի և օդն էլ՝ մաքուր։

Լիա Բադոյան՝ 2․3 դաս

Clean planet

A very beatiful planet has trees and flowers, it is only our planet, the planet Earth. People keep their planet clean so that the air is clean and they are healthy. In order to have a clean planet, each of us must clean our surroundings from garbage, planet, plant, trees, water and take care it. It is our duty to our planet to take care of nature.

Hello, I’m a small part of planet Earth. I love my planet very much and i’m sure the planet loves me too. We must keep our surroundings clean, do not leave unnecessary waste in our surroundings, so that nature is always green and the air is clean.

Մայրենի

Տարվա նախագիծ

Ջաննի Ռոդարի «Սև քթերի կղզին »

Ես իմ դասընկերների՝ Հասմիկի, Նարեի և էդգարի հետ ստեղծել եմ նախագիծ՝ Ջաննի Ռոդարիի «Սև քթերի կղզին» հեքիաթի շուրջ։

Առաջին փուլով մենք կարդացել ենք, մանրամասն քննարկել ենք, բաժանել ենք մասերի։ Մի գեղեցիկ գարնանային օր, մեր սիրելի դպրոցի բակում պատմեցինք հեքիաթը։ Կադրում չի երևում, բայց մենք զրուցեցինք և հասկացանք, թե ինչ է սովորեցնում մեզ այս հեքիաթը։

Պանդոկի տերը թեև համարձակ չէր, բայց շատ բարի մարդ էր։ Նա օտարերկրացուն բացատրում էր իրենք երկրի օրենքը և զգուշացնում էր, որ նա չհայտնվի բանտում։ Բայց տարերկրացին ոչ միայն չենթարկվեց այդ հիմար, անիմաստ կանոնին, այլ տեղացիներին սովորեցրեց ապաշտպանել իրենց իրավունքները։

Ես այս հեքիաթից, նախագծից սովորեցի, որ պետք է կարողանալ պաշտպանել սեփական կարծիքը, չենթարկվել բոլոր հիմար, անիմաստ հրամաններին։

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ 26.05.2022

1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:

Պատ․՝ 13 + 2 = 15

2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:

Պատ․՝ Նարե։

3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:

Պատ․՝ 8 և 5 տարեկան։

4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:

Պատ․՝ ամենաքիչը Դավիթը ։

5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:

Պատ․՝ 18:

6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:

Պատ․՝ ընդամենը 15 կոնֆետ, I — 5, II — 4, III – 3, IV — 2, V — 1 կոնֆետ։Պատ․՝ ընդամենը 15 կոնֆետ, I — 5, II — 4, III – 3, IV — 2, V — 1 կոնֆետ։

7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15:  Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:

Պատ․՝ Արամը ուներ 17 խնձոր։

8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45,  40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:

Պատ․՝ Արամ – 9 թիվ, Գեղամ – 11 թիվ։

9. Ամառային ճամբարը սկսվում է  2022թ.  մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:

Պատ․՝ ուրբաթ։

10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:

Պատ․՝ 12 կգ վարունգ։