341. Նախադասության ընդգծված բառերը հանել: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտված միտք. ինչ – որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:
Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Դավիթ – կոչական
Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը դարձավ ընդհանուր:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրթեր են հրատարակվել:
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել:
Երեխաներ – կոչական
Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը դարձավ ընդհանուր:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
Ֆուտբոլիստ – կոչական
Կոչականը հանելուց հետո, հարցը վերաբերվում է բոլորին:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Վահե – կոչական
Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը վերաբերվում է բոլորին:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
Սամվել – կոչական
Կոչականը հանելուց հետո, հացը վերաբերվում է բոլորին:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Փոքրիկ – կոչական
Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը վերաբերվում է բոլորին:
342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՛ւն դարձնել և փորձել բացատրել:
Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմիկ՛, այս երկտողից, բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընդգծված բառերը կոչականներ են, որոնք ցույց են տալիս ում է ուղղված խոսքը: Կոչականի վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է շեշտ և առանձնացվում է նախադասության մոյւս անդամներից ստորակետով:
343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրել:
Կոչական նշանակում է կոչել կամ դիմել:
344. Կետերի փոխարեն կոչականներ գրել:
Վահա՛ն, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Ալիսա՛, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Հակո՛բ:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Հասմի՛կ:
Գիտե՞ս, Ռոբե՛րտ, ռոբոտներին էլ է օդ պետք:
345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատել և տարբերությունների մասին գրել:
Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պտասխանը փնտրելուց, փիլիիսոփա՛:
Բ. Եվ դու խուսախո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստո՛ւն փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Երբ, կոչականին ավելացնում ենք լրացում, շեշտը տեղափոխվում է լրացումի վերջին վանկի ձայնավորի վրա:
346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձնել և փոխել շեշտի տեղը:
Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:
Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս: — Փոքրի՛կ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է: — Սիրելի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ: — Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, տաղանդավո՛ր նկարիչ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ: — Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովիվ եղբա՛յր:
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա: — Գիտ՞ես, բարի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ – Իզուր չէիք եկել, սիրե՛լի երեխաներ, եկեկոն լավ անցավ:
347. Նախադասություններ կազմել՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:
Բարի՛ մարդիկ, օգնեք մանկատան երեխաներին:
Հարգելի՛ ծնողներ, խդրում եմ ուշադիր եղեք, որ երեխաները դասերը սովորեն:
Ի՛մ հեռատես ընկեր, քո խորհրդի շնորհիվ ես հաղթահարեցի իմ դժվարությունները:
Անտառի՛ ծառեր, գարնան հետ նորից կկանաչեք:
Ա՛յ կամակոր աղջիկ, լսի՛ր ծնողներիդ:
352. Նախադասություններն ավարտել: գտնել ստացված նախադասությունները արտահայտած մտքերի տարբերության պատճառը:
Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ լինի:
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի առողջ լինի:
Նա ամեն առավոտ վազում է, չնայած առողջ է:
Նա ամեն առավոտ վազում է, իսկ Արամը զբաղվում է մարմնամազությամբ:
Նա ամեն առավոտ չի վազում, այզ զբաղվում մարմնամարզությամբ:
353. Նախադասություններն ավարտել: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ սովորական:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նվիրի երեխաներին:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև երեխաները խնդրել էին:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը շատ գեղեցիկ էր:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ էր հավանել:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ գնացել էր գնումների:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև չէր նախատեսել:
354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացնել առաջինին: Ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
Դաշտերից մի լուր եկավ: Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ) — Դաշտերից լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են:
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր: Սարերը մնացել էին հեռվում: (որովհետև) — Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր որովետև սարերը մնացել էին հեռվում:
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը: Գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ) — Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները:
Մի օր գործից տուն դարձավ ու ի՛նչ տեսավ: տունը կողոպտել էին: (որ) — Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ, որ տունը կողոպտել էին:
Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից: Նա ձեռքին ծաղիկների փունջ ունի: (որը) — Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից, որը ձեռքին ծաղիկների փունջ ունի:
Ստացվեցին բարդ ստորադասական նախադասություններ:
355.Նախադասությունները տրված բառերով միացնել և ստանալ բարդ նախադասություններ:
Ա) Այնքան … որ, բ) և:
Թագավորի ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:
Ա) Թագավորի ձայնն այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Բ) Թագավորի ձայնը նվազում է, և պալատականները նրան չեն կարողանում լսել:
356. Նախադասությունները տրված բառերով միացնել և ստանալ բարդ նախադասություններ:
Ա) Եվ, Բ) իսկ, Գ) երբ:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը: Ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը, և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը, իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Երբ ահռելի որոտից պայթում էր երկինքը, ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
357. Նոր նախադասություններ ստանալ տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած հիվանդության դեմ:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում ու առողջացնում է:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի արշալույսին է տեսել:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում մարդկային արշակույսին տեսած երկրից:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք գալու են իրենցից հետո:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած պատերազմի մասին:
Ստացվեցին պարզ ընդարձակ նախադասություններ:
358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանել: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ:
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Կերակրի աղը պատրաստի սննդամթերք է:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, նաև աղի լճերը:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Այնտեղ աղը թանկարժեք է, մարդիկ սնունդն անալի են ուտում:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են, որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նունքան ոսկի տանը պատմել են Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Աղը, աղ ու հացը, համարվել են կարևոր սննդամթերք, հյուրերին հատուկ վերաբերմունք արտահայտելիս:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մարդու հետ պիտի մի փութ աղ ուտես:
Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
Չնայած մի փութի շատ թվալուն երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց քիչ ավելի ժամանակում: